Թրամփը պատժամիջոցներ է սահմանել Իրանի ազգային բանկի նկատմամբ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատժամիջոցներ է սահմանել Իրանի ազգային բանկի նկատմամբ: Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, այս մասին ամերիկացի առաջնորդն ասել է Սպիտակ տանը հավաքված լրագրողներին:
Թրամփը մանրամասներ չի հաղորդել պատժամիջոցների սահմանման վերաբերյալ: ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինն, իր հերթին, հայտնել է, որ բանկը Թեհրանի ֆինանսական միջոցների վերջին աղբյուրն էր:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Թրամփը հայտարարել էր Թեհրանի նկատմամբ հավելյալ պատժամիջոցներ սահմանելու մտադրության մասին՝ պայմանավորված Սաուդյան Արաբիայի խոշորագույն նավթային ընկերության հանքավայրերի դեմ իրականացված հարձակմամբ, որի պատասխանատուն, ըստ ամերիկյան իշխանությունների, Իրանն է: