Անհամբեր մոխրագույն պանդան դարձել է կենդանաբանական այգու աստղը (Տեսանյութ)
Չինաստանի հարավ-արևմուտքում բազմաթիվ այցելուներ են հավաքվել կենդանաբանական այգիներից մեկում բնության մեջ հազվադեպ հանդիպող մոխրագույն պանդային տեսնելու համար:
Կենդանին, որը լույս աշխարհ է եկել 2019 թվականի հունիսի 5-ին, իր մյուս սևուսպիտակ ցեղատեսակներից շատ է տարբերվում:
Այգու աշխատակիցները տեղեկացրել են, որ մոխրագույն մազածածկույթը ժամանակի ընթացքում մինչև արջի 6 տարեկան դառնալը սևանում է: Այգու այցելուները պանդային անվանում են անհամբեր: