Թուրքիայում 74 զինվորականի կալանավորման օրդեր է տրվել
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Ստամբուլի դատախազությունը 74 գործող զինծառայողի կալանավորման օրդեր է տվել «ֆեթհուլայականների ահաբեկչական կազմակերպության» (FETO) անդամների դեմ գործողության շրջանակում, որին Անկարան մեղադրում է 2016-ի հուլիսին հեղաշրջման փորձի կազմակերպման համար, հայտնում է Haber Turk հեռուստաալիքին։
Նրա տվյալով՝ ուժայիններն արդեն սկսել են կալանավորման գործողությունը։
2016 թվականի հուլիսի 15-ին Թուրքիայի ԶՈւ զինվորների և սպաների մի խումբ պետական հեղաշրջման փորձ էր նախաձեռնել։
Հիմնական դիմակայությունը տեղի է ունեցել Ստամբուլում և Անկարայում, որտեղ զոհվել է 250 մարդ՝ չհաշված խռովարարներին, ավելի քան 2 հազար մարդ վիրավորվել էր։ Հեղաշրջման պատրաստման համար Անկարան մեղադրում է իսլամական քարոզիչ Ֆեթհուլա Գյուլենին և նրա հետ կապված FETO-ին։