Զինված պոռնոդերասանուհին հարձակվել է սիրեկանի վրա, ապա՝ հայտնվել բանտում
Պոռնոդերասանուհի Շերիլ Մերֆին, ով հայտնի է Բրիջիթ Փաուերս անունով, հայտնվել է բանտում իր սիրեկանի վրա դանակով զինված հարձակում գործելու համար։ Այս մասին գրում է Daily Mail-ը։ 38-ամյա Մերֆին ձերբակալվել է Լաս-Վեգասում ընկերոջ հանդեպ բռնություն գործադրելու համար։ Հայտնի է դարձել, որ դերասանուհու եւ սիրեկանի մասին թունդ վիճաբանությունը լսել ու ոստիկանություն է ահազանգել անհայտ մի անձ, ով եղել է նրանց հարեւանությամբ։ Դեպքի վայր ժամանած իրավապահները նկատել են, որ տղամարդը ոտքի վնասվածք է ստացել։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում, իսկ ահա Մերֆիին միանգամից քանի քանի մեղադրանք է առաջադրվել ու նա ձերբակալվել է: