1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 19 հոկտեմբերի 2019թ., 00:00
Ժողովուրդը թույլ չի տա, որ վարչապետին անվստահություն հայտնեն Արարատ Միրզոյանը թիմի ներսում լրիվ հակառակ տեսակետ է պաշտպանել. այդ մասին Փաշինյանն իմացել է անակնկալ ձեւով «Ծռերը»՝ ՍԴ-ի դեմ պայքարի «առաջամարտիկներ» Մանրամասներ սպանված ոստիկանին կրակած երկու եղբայրների տված ցուցմունքներից. Ցմահ են տալու Խոշոր վթար Արմավիրի մարզում. բախվել են զինծառայողների մեքենաներ. կան վիրավորներ «Թուրքիան հասավ իր նպատակներին Սիրիայի հյուսիսում». Մուստաֆա Շենթոփ Մերկել. «Բրիտանիան կտուժի միացյալ շուկայից դուրս գալուց» Եթե դատական իշխանությունը ժողովրդի մեծամասնության իշխանությունն է, ուրեմն դատարաններ պետք չեն, Լինչի դատաստանը բավարար է. Ավետիք Իշխանյան (տեսանյութ) Հրայրը երկու, թե երեք անգամ արտահերթ երակարաժամկետ ընտանեկան հանդիպման թույլտվություն է տվել Նիկոլ Փաշինյանի ընտանիքին Էրդողանը հայտարարել է, որ չի մոռանա Թրամփի «անհարգալից» նամակը Հրայր Թովմասյանը հեղափոխական է, իշխանությունը՝ հակահեղափոխական Լուկաշենկոն նշել է, թե ինչով կցանկանար զբաղվել նախագահի պաշտոնը թողնելուց հետո Սկանդալային քարտեզ. Բուլղարիան պնդում է, Թուրքիան հերքում է ԱՄՆ-ն 1,6 մլն դոլար կհատկացնի Վրաստանի ազգային այգիների պահպանման և զարգացման համար Մակրոնը մտադիր է Մերկելի և Ջոնսոնի հետ միասին հանդիպել Էրդողանին 100 կիլոմետրի համար մեկ լիտր ծախսով գերթեթեւ հիբրիդային Volkswagen-ը կհանվի աճուրդի 85-ամյա Սոֆի Լորենը նկարահանվել է գովազդում ու երկրպագուներին ցնցել հրաշալի արտաքինով Նադալը Ֆեդերերին չի հրավիրել իր հարսանիքին Մոսկվայում օդի ջերմաստիճանի նոր ռեկորդ է գրանցվել Այլևս չեմ կարող հանդուրժել կոռումպացվածության հասնող թայֆայականությունը. Սարհատ Պետրոսյանը ազատման դիմում է գրել Տասնամյակներ անց Դիլիջանին վերադարձնում ենք եկեղեցին. մարզպետ Մինչ ԱԱԾ-ն հարցաքննում է ՍԴ նախագահի դուստրերին, ադրբեջանցի հաքերները ՀՀ վարչապետի պաշտոնական կայքի էջերից մեկում գրել են «Ղարաբաղն Ադրբեջան է». Կարեն Վրթանեսյան Հայտնի դարձավ Վանեցյանի հրաժարականի հիմնական պատճառներից մեկը Էրդողանը սպառնացել է շարունակել գործողությունը Սիրիայում, եթե ԱՄՆ-ը խոստումները չկատարի «Ողջույն, Քիմ Քարդաշյան». Թինա Կանդելակին ձեռք է բերել հայտնի հայուհու ձգող ներքնազգեստը Բոլորի համար ակնհայտ է. Հրայր Թովմասյանի դուստրը՝ իր ընտանիքի հանդեպ իրականացվող գործընթացների մասին «Սիրիայում հայազգի հայր ու դուստր պայքարում են թուրքերի դեմ». սիրիացի լրագրողը լուսանկար է հրապարակել Շառլ Ազնավուրի որդին ընտանիքով տեղափոխվել է Հայաստան Պետությանը պատճառվել է 5,7 միլիարդ դրամի վնաս Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը քվեարկել է հօգուտ Վիլյամ Սարոյանի հրապարակում հուշատախտակի տեղադրման Սկանդալ Ռադայում. Զելենսկու կուսակցության պատգամավորին բռնացրել են տղամարդու հետ ինտիմ նամակագրություն վարելիս (ֆոտո) ՀՀ իրավական մարտահրավերները. քննարկում «Այլընտրանքային նախագծեր խմբի» նախաձեռնությամբ Երեխաների առեւտրով զբաղվողը դատապարտվել է ռեկորդային 374 տարվա ազատազրկման ՃՈ-ն հորդորում է ավտոմեքենայի հաշվառումից անմիջապես հետո սահմանված կարգով կնքել ԱՊՊԱ պայմանագիր Էրդողանը Twitter-ում պատասխանել է Թրամփին Իշխանությունն արդեն մի քանի կարմիր գիծ է խախտել. իրավապաշտպան «Հետևողականորեն» խուսափում են Արցախի անկախության մասին խոսելուց Դուման 6 լրատվամիջոցների մեղադրում է Ռուսաստանի գործերին միջամտելու մեջ Քրիստին Լագարդը՝ Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Երևանի Մետրոպոլիտենը կաշխատի արտակարգ ռեժիմով «Ժամանակն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը». կոչ՝ ԱՄՆ Կոնգրեսում (տեսանյութ) ԱԱԾ–ն այսօր զբաղվում է մի գործով, որը հատուկ է մաֆիոզ կառույցներին. Հակոբ Ավետիքյան Ամերիկացին շան հետ զբոսնելիս պլաստիկե տոպրակի մեջ երեխա է հայտնաբերել 37 թվի վերադարձ թույլ չենք տա. Շարմազանով Թուրքիայի արտգործնախարար. «Բանակցություններում մենք ստացանք մեր ուզածը» ՆԱՏՕ-ի դիտորդական խումբը գնահատել է ՀՀ ԶՈՒ դաշտային հոսպիտալի աշխատանքը Քննչական ծառայությունները ենթարկվում են կառավարությանը, և վարչապետն օգտագործում է նրանց որպես մահակ. Ա. Չալաբյան ՍԴ–ն մերժել է Ռ. Քոչարյանի դիմումի հիման վրա ՀՀ ՔԴ 407-րդ հոդվածի սահմանադրականության հարցը որոշելու վերաբերյալ գործի քննությունը Միխայիլ Գորբաչով. Աշխարհի խաղաղությունը վտանգված է Դատաիրավական բարեփոխումների հայեցակարգը կիսագրագետ էքսպերտի գրած մի թուղթ է. Տիգրան Աթանեսյան Արտաշատի թիվ 3 հիմնական դպրոցի ճաշարանի գործունեությունը կասեցվել է. խախտվել են սանիտարահիգիենիկ բոլոր նորմերը. ՍԱՏՄ Պուջդեմոնը Բրյուսելում կամավոր ներկայացել է ոստիկանություն Հարցնում էին՝ բնակարանի տանիքը երբ է վերանորոգվել. փաստաբանը՝ Հրայր Թովմասյանի հորը ԱԱԾ կանչելու և բացատրություն վերցնելու մասին (տեսանյութ) Ես այս վիճակը կանվանեի գռեհիկ, վուլգար երկակի ստանդարտների կիրառության քաղաքականություն. Արփինե Հովհաննիսյան Օդի ջերմաստիճանը 20-21-ը՝ ցերեկն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով Հրայր Թովմասյանի ընտանիքին ԱԱԾ հրավիրելու վերաբերյալ Արման Թաթոյանն ԱԱԾ-ի հետ քննարկում է ունեցել «Միայն պիտի ուրախ լինենք, որ Սահմանադրական դատարանն ինքնուրույն է և չի ենթարկվում գործող իշխանությանը». Վազգեն Մանուկյան Դատարանն անվավեր է ճանաչել տեսչական մարմնի որոշումը. «Լիդիան» Այսօր Հայաստանում այլընտրանքային քաղաքական ուժ ձեւավորված չէ. Ավետիք Իշխանյան Ամբողջ ՀՀ-ն լցված է ադրբեջանական և թուրքական լրտեսներով, ինչո՞վ եք զբաղված». Հրանտ Բագրատյան Պնդումները, թե Ryanair-ին ամեն ուղեւորի համար վճարվելու է 76 դոլար, չեն համապատասխանում իրականությանը․ Տաթեւիկ Ռեւազյան Մարդկանց վերաբերմունքը փոխվելու է ոչ թե կոնկրետ անձանց, այլ հենց ԱԱԾ-ի հանդեպ. Ռ. Մելիքյանը` Հ. Թովմասյանի հորն ու դուստրերին ԱԱԾ հրավիրելու մասին Թուրքերը մեր հողերի վրա կարող են 2 պետություն ունենալ, մենք չե՞նք կարող մեր բնօրրանում դա ունենալ. Գրիգորի Այվազյան Վիրավոր ոստիկանը դուրս գրվեց հիվանդանոցից. նա պատմել է՝ ինչ է ասել իրեն Տիգրանը դեպքի օրը «Կոչ արեք վերջ դնել հայհոյանքին». Լարիսա Ալավերդյանը՝ «Իմ քայլի» պատգամավորներին Անհրաժեշտություն է առաջացել բացատրություն վերցնել Հրայր Թովմասյանի մոտ ազգականներից. ԱԱԾ Եթե Հրայր Թովմասյանը ենթարկվեր իշխանություններին, արդյո՞ք այս հետապնդումները կլինեին. Ավելիք Իշխանյան Հրայր Թովմասյանի հոր ինքնազգացուղությունն ԱԱԾ–ում վատացել է. փաստաբան Դատարանները միշտ էլ օգտագործվել են որպես իշխանությունը պահելու հիմնական գործիք. Ավետիք Իշխանյան ՍԴ դատավորները հետևում են Հրայր Թովմասյանի և նրա ընտանիքի անդամների հետ կապված զարգացումներին և կարձագանքեն ըստ անհրաժեշտության Հ. Թովմասյանը գերադասեց ծառայել ՀՀ-ի սահմանադրականությանը, ոչ թե Փաշինյանին, իսկ իշխանությունն իրեն հաճո ՍԴ կազմ է ուզում. քննարկում Իրավապաշտպանների քայլերթն ու բողոքի ակցիան՝ ԱԱԾ դիմաց․ ՈւՂԻՂ ԱՄՆ-ի եւ Չինաստանի առեւտրային պատերազմը կարող է ոչնչացնել համաշխարհային տնտեսության մի մասը, որը Շվեյցարիայի չափ է Կալիֆոռնիայում հսկայական դդում են աճեցրել (տեսանյութ) Այսօր իրավապահ մարմիններնն ավելի բռնապետական են, քան դատարանները. Զարուհի Փոստանջյան Ա․ Գյուլբուդաղյանց․ Բարդ որոշում եմ կայացրել, քանի որ չեմ կարողացել արդարացնել երկրպագուների հույսերը «Իմ քայլի» պատգամավորները դեռ ժամանակ ունեն «խաղից» դուրս գալու․ Ստեփան Մարգարյան «Նրանք գերել են ինձ». Քիմ Քարդաշյանը կիսվել է կրտսեր որդու՝ մորաքրոջ և զարմուհու հետ ուրախ լուսանկարներով Թուրքիան մտադիր է մեծացնել ռազմական ծախսերը Տարածաշրջանում տեղի են ունենում բուռն զարգացումներ․ ԱԽ-ն նիստ է հրավիրել
Հարցում

Եթե այսպես շարունակվի, Հայաստանի հարցը կհայտնվի ԵԽԽՎ օրակարգում

«Փաստինֆո»-ի հարցերին է պատասխանում միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը

-Պարոն Ղազարյան, իշխող «Իմ քայլը» խմբակցությունը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել։ Նրա լիազորությունները դադարեցնելու մասին նախագիծն արդեն շրջանառության մեջ է դրվել։ 93 էջանոց փաստաթղթում կարգապահական խնդիրների մասին է խոսք գնում։ Այդ հիմնավորումները որքանո՞վ են համոզիչ, եւ առհասարակ, ի՞նչ գործընթաց է տեղի ունենում ՍԴ-ի շուրջ։

-Իմ կարծիքով, գործիքներն ու նպատակը չեն համընկնում։ Մի կողմից մենք տեսնում ենք, որ ընթացակարգը ուղղված է կարգապահական խախտման դեմ, բայց մյուս կողմից, նույն անձինք լրատվամիջոցներով քաղաքական անհանդուրժողականության կոչեր են կատարում։ Դա նշանակում է թաքնված օրակարգ։

-Դուք նկատի ունեք քաղաքակա՞ն օրակարգը։

-Չգիտեմ՝ քաղաքական է , թե ոչ, բայց, եթե նպատակ են դրել ազատվել Հրայր Թովմասյանից զուտ նրա համար, որ նա Հրայր Թովմասյանն է կամ նախկին է, դա խտրականություն է, իսկ եթե նպատակ են դրել նրանից ազատվել, որ նա կոպիտ կերպով խախտում է Սահմանադրությունը կամ ՍԴ մասին օրենքը, կարելի է մտածել, որ գործընթաց է, սկսել են, այն ունի իր նպատակը, բայց կարեւոր է, որ միջոցներն ու նպատակը համընկնեն իրար հետ։ Եթե նրանք զսպվածություն դրսեւորեին իրենց հայտարարություններում , գուցե այդ մասին կարելի էր չմտածել։

-Իսկ հիմքե՞րը, պարոն Ղազարյան։ Դրանք իսկապե՞ս հիմք կարող են հանդիսանալ նշված գործընթացն սկսելու համար։

-Ֆորմալ հիմքերն օրենքով սահմանված են, բայց կրկնում եմ՝ այստեղ կարեւոր է, թե այդ հիմքերը նպատակի հետ համընկնում են, թե՞՝ ոչ։ Մենք չգիտենք, որովհետեւ երկու հակասական հայտարարություններ կան։ Մի կողմն ասում է, որ իրականում այն հիմքերը, որոնք ներկայացվում են, չկան, որովհետեւ դրանք բավարարվել են, այսինքն, քննարկում եղել է, մյուս կողմն ասում է՝ ոչ։ Մեզ՝ սովորական քաղաքացիներիս հասու չէ այդ տեղեկությունը եւ դա ի վերջո, ՍԴ-ն է որոշում, բայց կարեւոր է՝ զսպվածություն ցուցաբերել քաղաքական հայտարարություններում, որովհետեւ ստացվում է, որ գործընթացն սկսվել է, ոչ թե այն նպատակով, որի համար օրենքով սահմանված դրույթներն են, այլ զուտ այն բանի համար, որ իրենց դիմաց կանգնած է Հրայր թովմասյանը, որը նախկին քաղաքական իշխանության ներկայացուցիչ է։ Դա անթույլատրելի է։

-Պարոն Ղազարյան, ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու գործընթաց սկսելու մասին իշխանությունը խոսեց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա ՍԴ-ի՝ սեպտեմբերի 4-ի հայտնի որոշումից հետո, որով Քր.դատ. օրենսգրքի 35-րդ հոդվածը հակասահմանադրական ճանաչվեց, կապը տեսնում եք այս գործընթացի ու Քոչարյանի եւ մյուսների դեմ հարուցված քրեական գործի միջեւ։

-Պետք է զգույշ լինել, երբ ժամկետները համընկնում են, դրանից կարելի է որոշակի եզրահանգումներ կատարել։ Իրավական գործընթացներում, որպես կանոն, դա դիտվում է որպես կոնտեքստ, այսինքն՝ դրդապատճառ։ Հիմա, ես չգիտեմ, կապն իրականում կա՞, թե ոչ, բայց սովորական քաղաքացու համար, կարող է որոշակի կապ ունենալ, հետեւաբար, դատական իշխանությանը վերաբերող ցանկացած հայտարարության մեջ իշխանության ներկայացուցիչները պետք է զսպվածություն ցուցաբերեն, բայց ասել, թե մենք ուզում ենք ազատվել Հրայր Թովմասյանից, նշանակում է, որ շատ վատ պատկերացում ունեն իշխանության տարանջատման հիմնարար սկզբունքի մասին։

-Եթե մի փոքր ավելի հետ գնանք, դատարանների ելքերն ու մուտքերը արգելափակելու՝ Փաշինյանի հայտնի կոչը հաջորդեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշմանը։ Հիմա, փաստորեն Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթացն է հաջորդում ՍԴ-ի՝ վերը նշված որոշմանը։ Ստացվում է՝ իրավիճակը կրկնվում է։

-Ես չունեմ փաստեր, որ կարողանամ դրանք կապել իրար հետ, բայց բոլոր դեպքերում քաղաքական իշխանությունը պետք է զսպվածություն ցուցաբերի։ Սա հայտնի ճշմարտություն է եւ բխում է իշխանության տարանջատման սկզբունքից։

-Վարչապետ Փաշինյանի վանաձորյան ասուլիսի հայտարարություններին անդրադառնանք։ Միջամտություն չէ՞ր դատական իշխանության գործերին, երբ գործադիր իշխանության ղեկավարը հայտարարեց, թե ՍԴ-ն ապօրինի որոշում է կայացրել։

-Ցանկալի էր, որ այդ հայտարարությունը չլիներ, իհարկե։ Կարելի է ասել՝ մտահոգիչ է, մենք մտահոգված ենք, բայց ուղղակիորեն ասել, որ անօրինական է...։

- Եվ , վերջին հարցը, այս ամենը տեղի ունեցավ այն օրերին, երբ Վենետիկի հանձնաժողովի պատվիրակությունը Հայաստանում էր գտնվում։ Ձեր կարծիքով, միջազգային հանրությունն ի՞նչ գնահատական կարող է տալ այս գործընթացներին։

-Եթե այսպես շարունակվի, չի բացառվում, որ մի օր Հայաստանի հարցը հայտնվի ԵԽԽՎ օրակարգում։ Այդպես եղել է արդեն երկու անգամ՝ 2003 եւ 2005 թվականներին, երբ ԵԽԽՎ-ն Հայաստանին դեղին քարտ ցույց տվեց։ Եթե այսպես շարունակվի, այսինքն, անբռնազբոս հայտարարությունները դատարանների հանդեպ շարունակվեն, մի օր Հայաստանի հարցը կհայտնվի ԵԽԽՎ օրակարգում, պետք է շատ զգույշ լինել։

website by Sargssyan