Դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում (Շենգավիթի նստավայր) այսօր դատավոր Աննա Դանիբեկյանը հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխելու՝ երկրորդ նախագահի պաշտպանների ներկայացրած միջնորդության վերաբերյալ որոշումը:
Դատավոր Աննա Դանիբեկյանը կարդաց դատարանի որոշումը, ըստ որի՝ դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանի միջնորդությունը: