1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 19 հոկտեմբերի 2019թ., 00:00
Տասնյակ ազատամարտիկներ շտապ կարգով մեկնել են Արցախ Չորս գործ ուղարկվել է դատախազություն. քանի՞ պաշտոնյա է խուսափել հայտարարագրել ունեցվածքը Ղարաբաղը նման է հրաբխի, որը կարող է ժայթքել ցանկացած ժամանակ. Դե Վալ Ժողովուրդը թույլ չի տա, որ վարչապետին անվստահություն հայտնեն Արարատ Միրզոյանը թիմի ներսում լրիվ հակառակ տեսակետ է պաշտպանել. այդ մասին Փաշինյանն իմացել է անակնկալ ձեւով «Ծռերը»՝ ՍԴ-ի դեմ պայքարի «առաջամարտիկներ» Մանրամասներ սպանված ոստիկանին կրակած երկու եղբայրների տված ցուցմունքներից. Ցմահ են տալու Խոշոր վթար Արմավիրի մարզում. բախվել են զինծառայողների մեքենաներ. կան վիրավորներ «Թուրքիան հասավ իր նպատակներին Սիրիայի հյուսիսում». Մուստաֆա Շենթոփ Մերկել. «Բրիտանիան կտուժի միացյալ շուկայից դուրս գալուց» Եթե դատական իշխանությունը ժողովրդի մեծամասնության իշխանությունն է, ուրեմն դատարաններ պետք չեն, Լինչի դատաստանը բավարար է. Ավետիք Իշխանյան (տեսանյութ) Հրայրը երկու, թե երեք անգամ արտահերթ երակարաժամկետ ընտանեկան հանդիպման թույլտվություն է տվել Նիկոլ Փաշինյանի ընտանիքին Էրդողանը հայտարարել է, որ չի մոռանա Թրամփի «անհարգալից» նամակը Հրայր Թովմասյանը հեղափոխական է, իշխանությունը՝ հակահեղափոխական Լուկաշենկոն նշել է, թե ինչով կցանկանար զբաղվել նախագահի պաշտոնը թողնելուց հետո Սկանդալային քարտեզ. Բուլղարիան պնդում է, Թուրքիան հերքում է ԱՄՆ-ն 1,6 մլն դոլար կհատկացնի Վրաստանի ազգային այգիների պահպանման և զարգացման համար Մակրոնը մտադիր է Մերկելի և Ջոնսոնի հետ միասին հանդիպել Էրդողանին 100 կիլոմետրի համար մեկ լիտր ծախսով գերթեթեւ հիբրիդային Volkswagen-ը կհանվի աճուրդի 85-ամյա Սոֆի Լորենը նկարահանվել է գովազդում ու երկրպագուներին ցնցել հրաշալի արտաքինով Նադալը Ֆեդերերին չի հրավիրել իր հարսանիքին Մոսկվայում օդի ջերմաստիճանի նոր ռեկորդ է գրանցվել Այլևս չեմ կարող հանդուրժել կոռումպացվածության հասնող թայֆայականությունը. Սարհատ Պետրոսյանը ազատման դիմում է գրել Տասնամյակներ անց Դիլիջանին վերադարձնում ենք եկեղեցին. մարզպետ Մինչ ԱԱԾ-ն հարցաքննում է ՍԴ նախագահի դուստրերին, ադրբեջանցի հաքերները ՀՀ վարչապետի պաշտոնական կայքի էջերից մեկում գրել են «Ղարաբաղն Ադրբեջան է». Կարեն Վրթանեսյան Հայտնի դարձավ Վանեցյանի հրաժարականի հիմնական պատճառներից մեկը Էրդողանը սպառնացել է շարունակել գործողությունը Սիրիայում, եթե ԱՄՆ-ը խոստումները չկատարի «Ողջույն, Քիմ Քարդաշյան». Թինա Կանդելակին ձեռք է բերել հայտնի հայուհու ձգող ներքնազգեստը Բոլորի համար ակնհայտ է. Հրայր Թովմասյանի դուստրը՝ իր ընտանիքի հանդեպ իրականացվող գործընթացների մասին «Սիրիայում հայազգի հայր ու դուստր պայքարում են թուրքերի դեմ». սիրիացի լրագրողը լուսանկար է հրապարակել Շառլ Ազնավուրի որդին ընտանիքով տեղափոխվել է Հայաստան Պետությանը պատճառվել է 5,7 միլիարդ դրամի վնաս Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը քվեարկել է հօգուտ Վիլյամ Սարոյանի հրապարակում հուշատախտակի տեղադրման Սկանդալ Ռադայում. Զելենսկու կուսակցության պատգամավորին բռնացրել են տղամարդու հետ ինտիմ նամակագրություն վարելիս (ֆոտո) ՀՀ իրավական մարտահրավերները. քննարկում «Այլընտրանքային նախագծեր խմբի» նախաձեռնությամբ Երեխաների առեւտրով զբաղվողը դատապարտվել է ռեկորդային 374 տարվա ազատազրկման ՃՈ-ն հորդորում է ավտոմեքենայի հաշվառումից անմիջապես հետո սահմանված կարգով կնքել ԱՊՊԱ պայմանագիր Էրդողանը Twitter-ում պատասխանել է Թրամփին Իշխանությունն արդեն մի քանի կարմիր գիծ է խախտել. իրավապաշտպան «Հետևողականորեն» խուսափում են Արցախի անկախության մասին խոսելուց Դուման 6 լրատվամիջոցների մեղադրում է Ռուսաստանի գործերին միջամտելու մեջ Քրիստին Լագարդը՝ Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Երևանի Մետրոպոլիտենը կաշխատի արտակարգ ռեժիմով «Ժամանակն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը». կոչ՝ ԱՄՆ Կոնգրեսում (տեսանյութ) ԱԱԾ–ն այսօր զբաղվում է մի գործով, որը հատուկ է մաֆիոզ կառույցներին. Հակոբ Ավետիքյան Ամերիկացին շան հետ զբոսնելիս պլաստիկե տոպրակի մեջ երեխա է հայտնաբերել 37 թվի վերադարձ թույլ չենք տա. Շարմազանով Թուրքիայի արտգործնախարար. «Բանակցություններում մենք ստացանք մեր ուզածը» ՆԱՏՕ-ի դիտորդական խումբը գնահատել է ՀՀ ԶՈՒ դաշտային հոսպիտալի աշխատանքը Քննչական ծառայությունները ենթարկվում են կառավարությանը, և վարչապետն օգտագործում է նրանց որպես մահակ. Ա. Չալաբյան ՍԴ–ն մերժել է Ռ. Քոչարյանի դիմումի հիման վրա ՀՀ ՔԴ 407-րդ հոդվածի սահմանադրականության հարցը որոշելու վերաբերյալ գործի քննությունը Միխայիլ Գորբաչով. Աշխարհի խաղաղությունը վտանգված է Դատաիրավական բարեփոխումների հայեցակարգը կիսագրագետ էքսպերտի գրած մի թուղթ է. Տիգրան Աթանեսյան Արտաշատի թիվ 3 հիմնական դպրոցի ճաշարանի գործունեությունը կասեցվել է. խախտվել են սանիտարահիգիենիկ բոլոր նորմերը. ՍԱՏՄ Պուջդեմոնը Բրյուսելում կամավոր ներկայացել է ոստիկանություն Հարցնում էին՝ բնակարանի տանիքը երբ է վերանորոգվել. փաստաբանը՝ Հրայր Թովմասյանի հորը ԱԱԾ կանչելու և բացատրություն վերցնելու մասին (տեսանյութ) Ես այս վիճակը կանվանեի գռեհիկ, վուլգար երկակի ստանդարտների կիրառության քաղաքականություն. Արփինե Հովհաննիսյան Օդի ջերմաստիճանը 20-21-ը՝ ցերեկն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով Հրայր Թովմասյանի ընտանիքին ԱԱԾ հրավիրելու վերաբերյալ Արման Թաթոյանն ԱԱԾ-ի հետ քննարկում է ունեցել «Միայն պիտի ուրախ լինենք, որ Սահմանադրական դատարանն ինքնուրույն է և չի ենթարկվում գործող իշխանությանը». Վազգեն Մանուկյան Դատարանն անվավեր է ճանաչել տեսչական մարմնի որոշումը. «Լիդիան» Այսօր Հայաստանում այլընտրանքային քաղաքական ուժ ձեւավորված չէ. Ավետիք Իշխանյան Ամբողջ ՀՀ-ն լցված է ադրբեջանական և թուրքական լրտեսներով, ինչո՞վ եք զբաղված». Հրանտ Բագրատյան Պնդումները, թե Ryanair-ին ամեն ուղեւորի համար վճարվելու է 76 դոլար, չեն համապատասխանում իրականությանը․ Տաթեւիկ Ռեւազյան Մարդկանց վերաբերմունքը փոխվելու է ոչ թե կոնկրետ անձանց, այլ հենց ԱԱԾ-ի հանդեպ. Ռ. Մելիքյանը` Հ. Թովմասյանի հորն ու դուստրերին ԱԱԾ հրավիրելու մասին Թուրքերը մեր հողերի վրա կարող են 2 պետություն ունենալ, մենք չե՞նք կարող մեր բնօրրանում դա ունենալ. Գրիգորի Այվազյան Վիրավոր ոստիկանը դուրս գրվեց հիվանդանոցից. նա պատմել է՝ ինչ է ասել իրեն Տիգրանը դեպքի օրը «Կոչ արեք վերջ դնել հայհոյանքին». Լարիսա Ալավերդյանը՝ «Իմ քայլի» պատգամավորներին Անհրաժեշտություն է առաջացել բացատրություն վերցնել Հրայր Թովմասյանի մոտ ազգականներից. ԱԱԾ Եթե Հրայր Թովմասյանը ենթարկվեր իշխանություններին, արդյո՞ք այս հետապնդումները կլինեին. Ավելիք Իշխանյան Հրայր Թովմասյանի հոր ինքնազգացուղությունն ԱԱԾ–ում վատացել է. փաստաբան Դատարանները միշտ էլ օգտագործվել են որպես իշխանությունը պահելու հիմնական գործիք. Ավետիք Իշխանյան ՍԴ դատավորները հետևում են Հրայր Թովմասյանի և նրա ընտանիքի անդամների հետ կապված զարգացումներին և կարձագանքեն ըստ անհրաժեշտության Հ. Թովմասյանը գերադասեց ծառայել ՀՀ-ի սահմանադրականությանը, ոչ թե Փաշինյանին, իսկ իշխանությունն իրեն հաճո ՍԴ կազմ է ուզում. քննարկում Իրավապաշտպանների քայլերթն ու բողոքի ակցիան՝ ԱԱԾ դիմաց․ ՈւՂԻՂ ԱՄՆ-ի եւ Չինաստանի առեւտրային պատերազմը կարող է ոչնչացնել համաշխարհային տնտեսության մի մասը, որը Շվեյցարիայի չափ է Կալիֆոռնիայում հսկայական դդում են աճեցրել (տեսանյութ) Այսօր իրավապահ մարմիններնն ավելի բռնապետական են, քան դատարանները. Զարուհի Փոստանջյան Ա․ Գյուլբուդաղյանց․ Բարդ որոշում եմ կայացրել, քանի որ չեմ կարողացել արդարացնել երկրպագուների հույսերը «Իմ քայլի» պատգամավորները դեռ ժամանակ ունեն «խաղից» դուրս գալու․ Ստեփան Մարգարյան
Հարցում

Դատավորները պաշտպանված չեն ԲԴԽ-ի կողմից

 

«Իրավունք» թերթը գրում է․ «Դատավորները պաշտպանված չեն ԲԴԽ-ի կողմից։ Անդրադառնալով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատարանի օրերս կայացրած որոշմանը, մեզ հետ զրույցում նման մեկնաբանություն տվեց փաստաբանական թիմի անդամ ԱՐԱՄ ՎԱՐԴԵՎԱՆՅԱՆԸ:

-Դատարանի որոշումը չի բխում ՍԴ դատարանի 14/76 որոշման պահանջներից: Այն, ըստ էության, իրենից ենթադրում է առավելապես հղում Վճռաբեկ դատարանի որոշմանը, որը կարծում եմ, բոլորիս համար էլ հասկանալի է: Եթե մի նժարի վրա դնում ենք ՍԴ-ի որոշումը, իսկ մյուս նժարի վրա' Վճռաբեկ դատարանի որոշումը, ապա նախապատվությունը մշտապես տրվում է ՍԴ-ի որոշմանը:

Քանի որ ՍԴ-ի որոշումները, ըստ էության, ենթադրում են սահմանադրական նորմերի մեկնաբանություն:Իսկ Սահմանադրությունը ունի բարձրագույն իրավաբանական ուժ: Հետեւաբար, դատարանի կայացրած որոշումը չի բխում ՍԴ-ի որոշումից եւ չի վերացնում 27-րդ հոդվածի խախտումը: Դրա վերաբերյալ հետագա գործողությունների մասին մեր փաստաբանական թիմը հայտարարություն կտարածի:

-Ինչո՞ւ, ըստ Ձեզ, դատարանը փաստորեն անտեսեց ՍԴ-ի որոշումը:

-Նիստից մեկ օր առաջ տեղի ունեցած հայտնի իրադարձությունը կարծես թե դարձավ ՍԴ-ի որոշումը: Հնչեցին քաղաքական գնահատականներ, այն պարագայում, երբ ՍԴ-ի որոշումները ենթակա են պարտադիր կատարման բոլորի համար' անկախ քաղաքական, իրավական կամ ցանկացած այլ տեսակի ոլորտային գործունեությունից: Եվ դա, իհարկե, մտահոգիչ էր, դա, իհարկե, իրենից ենթադրում էր խիստ աննախադեպ իրավիճակ, որն իր հետեւանքները կարող էր եւ ունենալ եւ չունենալ:

Բայց մենք փաստերով ենք խոսում, փաստը այն է, որ այդ ամենը տեղի ունեցավ նիստից մեկ օր առաջ: Այն պարագայում, երբ, ի վերջո, դատական իշխանությունը այնպես չէ, որ չի հետեւում լրահոսին: Այստեղ ես հետեւյալն եմ գտնում, որ գործընթացները պետք է լինեն իրավական տիրույթում, եւ այն պնդումները, որը մենք ներկայացնում ենք ՍԴ-ի որոշման վերաբերյալ, ակնհայտ են: Այսինքն, այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող:

-Այսինքն' դատարանները շարունակո՞ւմ են գործադիր կոշիկի տակ մնալ:

-Ես գտնում եմ, որ դա իրենից որոշակիորեն քաղաքական հայտարարություն է ենթադրում, ուստի զերծ կմնամ պատասխանից: Ես, որպես փաստ, կարձանագրեմ, որ ցանկացած նման իրավիճակներում, երբ նիստից առաջ քաղաքական հայտարարություններ, գնահատականներ են հնչում, ուղղակիորեն վերաբերվում են դատական իշխանություններին: Այդ ժամանակ դատական իշխանությունը, ելնելով իրեն Սահմանադրությամբ վերապահված լիազորություններից, պետք է պաշտպանված լինի դատական խորհրդում: Բայց Դավիթ Գրիգորյանի դեպքերը ցույց տվեցին, որ դատավորները պաշտպանված չեն ԲԴԽ-ի կողմից: Անգամ ԲԴԽ դատավորներից մեկը այնպիսի հայտարարություններ է իրեն թույլ տվել, որի հիման վրա Դավիթ Գրիգորյանի կողմից զրպարտության հայց է ներկայացվել: Ես կխնդրեմ, որ հենց սրա վրա ուշադրություն դարձնեք. ԲԴԽ անդամը, որն իր երդումով, Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունով կոչված է ապահովվելու դատարանների անկախությունը, խախտում է այդ ամենը: Եվ, ըստ էության, դատավորին դարձնելով զրպարտության թիրախ։

 

website by Sargssyan