1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 19 հոկտեմբերի 2019թ., 00:00
«Թուրքիան հասավ իր նպատակներին Սիրիայի հյուսիսում». Մուստաֆա Շենթոփ Մերկել. «Բրիտանիան կտուժի միացյալ շուկայից դուրս գալուց» Եթե դատական իշխանությունը ժողովրդի մեծամասնության իշխանությունն է, ուրեմն դատարաններ պետք չեն, Լինչի դատաստանը բավարար է. Ավետիք Իշխանյան (տեսանյութ) Հրայրը երկու, թե երեք անգամ արտահերթ երակարաժամկետ ընտանեկան հանդիպման թույլտվություն է տվել Նիկոլ Փաշինյանի ընտանիքին Էրդողանը հայտարարել է, որ չի մոռանա Թրամփի «անհարգալից» նամակը Հրայր Թովմասյանը հեղափոխական է, իշխանությունը՝ հակահեղափոխական Լուկաշենկոն նշել է, թե ինչով կցանկանար զբաղվել նախագահի պաշտոնը թողնելուց հետո Սկանդալային քարտեզ. Բուլղարիան պնդում է, Թուրքիան հերքում է ԱՄՆ-ն 1,6 մլն դոլար կհատկացնի Վրաստանի ազգային այգիների պահպանման և զարգացման համար Մակրոնը մտադիր է Մերկելի և Ջոնսոնի հետ միասին հանդիպել Էրդողանին 100 կիլոմետրի համար մեկ լիտր ծախսով գերթեթեւ հիբրիդային Volkswagen-ը կհանվի աճուրդի 85-ամյա Սոֆի Լորենը նկարահանվել է գովազդում ու երկրպագուներին ցնցել հրաշալի արտաքինով Նադալը Ֆեդերերին չի հրավիրել իր հարսանիքին Մոսկվայում օդի ջերմաստիճանի նոր ռեկորդ է գրանցվել Այլևս չեմ կարող հանդուրժել կոռումպացվածության հասնող թայֆայականությունը. Սարհատ Պետրոսյանը ազատման դիմում է գրել Տասնամյակներ անց Դիլիջանին վերադարձնում ենք եկեղեցին. մարզպետ Մինչ ԱԱԾ-ն հարցաքննում է ՍԴ նախագահի դուստրերին, ադրբեջանցի հաքերները ՀՀ վարչապետի պաշտոնական կայքի էջերից մեկում գրել են «Ղարաբաղն Ադրբեջան է». Կարեն Վրթանեսյան Հայտնի դարձավ Վանեցյանի հրաժարականի հիմնական պատճառներից մեկը Էրդողանը սպառնացել է շարունակել գործողությունը Սիրիայում, եթե ԱՄՆ-ը խոստումները չկատարի «Ողջույն, Քիմ Քարդաշյան». Թինա Կանդելակին ձեռք է բերել հայտնի հայուհու ձգող ներքնազգեստը Բոլորի համար ակնհայտ է. Հրայր Թովմասյանի դուստրը՝ իր ընտանիքի հանդեպ իրականացվող գործընթացների մասին «Սիրիայում հայազգի հայր ու դուստր պայքարում են թուրքերի դեմ». սիրիացի լրագրողը լուսանկար է հրապարակել Շառլ Ազնավուրի որդին ընտանիքով տեղափոխվել է Հայաստան Պետությանը պատճառվել է 5,7 միլիարդ դրամի վնաս Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը քվեարկել է հօգուտ Վիլյամ Սարոյանի հրապարակում հուշատախտակի տեղադրման Սկանդալ Ռադայում. Զելենսկու կուսակցության պատգամավորին բռնացրել են տղամարդու հետ ինտիմ նամակագրություն վարելիս (ֆոտո) ՀՀ իրավական մարտահրավերները. քննարկում «Այլընտրանքային նախագծեր խմբի» նախաձեռնությամբ Երեխաների առեւտրով զբաղվողը դատապարտվել է ռեկորդային 374 տարվա ազատազրկման ՃՈ-ն հորդորում է ավտոմեքենայի հաշվառումից անմիջապես հետո սահմանված կարգով կնքել ԱՊՊԱ պայմանագիր Էրդողանը Twitter-ում պատասխանել է Թրամփին Իշխանությունն արդեն մի քանի կարմիր գիծ է խախտել. իրավապաշտպան «Հետևողականորեն» խուսափում են Արցախի անկախության մասին խոսելուց Դուման 6 լրատվամիջոցների մեղադրում է Ռուսաստանի գործերին միջամտելու մեջ Քրիստին Լագարդը՝ Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Երևանի Մետրոպոլիտենը կաշխատի արտակարգ ռեժիմով «Ժամանակն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը». կոչ՝ ԱՄՆ Կոնգրեսում (տեսանյութ) ԱԱԾ–ն այսօր զբաղվում է մի գործով, որը հատուկ է մաֆիոզ կառույցներին. Հակոբ Ավետիքյան Ամերիկացին շան հետ զբոսնելիս պլաստիկե տոպրակի մեջ երեխա է հայտնաբերել 37 թվի վերադարձ թույլ չենք տա. Շարմազանով Թուրքիայի արտգործնախարար. «Բանակցություններում մենք ստացանք մեր ուզածը» ՆԱՏՕ-ի դիտորդական խումբը գնահատել է ՀՀ ԶՈՒ դաշտային հոսպիտալի աշխատանքը Քննչական ծառայությունները ենթարկվում են կառավարությանը, և վարչապետն օգտագործում է նրանց որպես մահակ. Ա. Չալաբյան ՍԴ–ն մերժել է Ռ. Քոչարյանի դիմումի հիման վրա ՀՀ ՔԴ 407-րդ հոդվածի սահմանադրականության հարցը որոշելու վերաբերյալ գործի քննությունը Միխայիլ Գորբաչով. Աշխարհի խաղաղությունը վտանգված է Դատաիրավական բարեփոխումների հայեցակարգը կիսագրագետ էքսպերտի գրած մի թուղթ է. Տիգրան Աթանեսյան Արտաշատի թիվ 3 հիմնական դպրոցի ճաշարանի գործունեությունը կասեցվել է. խախտվել են սանիտարահիգիենիկ բոլոր նորմերը. ՍԱՏՄ Պուջդեմոնը Բրյուսելում կամավոր ներկայացել է ոստիկանություն Հարցնում էին՝ բնակարանի տանիքը երբ է վերանորոգվել. փաստաբանը՝ Հրայր Թովմասյանի հորը ԱԱԾ կանչելու և բացատրություն վերցնելու մասին (տեսանյութ) Ես այս վիճակը կանվանեի գռեհիկ, վուլգար երկակի ստանդարտների կիրառության քաղաքականություն. Արփինե Հովհաննիսյան Օդի ջերմաստիճանը 20-21-ը՝ ցերեկն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով Հրայր Թովմասյանի ընտանիքին ԱԱԾ հրավիրելու վերաբերյալ Արման Թաթոյանն ԱԱԾ-ի հետ քննարկում է ունեցել «Միայն պիտի ուրախ լինենք, որ Սահմանադրական դատարանն ինքնուրույն է և չի ենթարկվում գործող իշխանությանը». Վազգեն Մանուկյան Դատարանն անվավեր է ճանաչել տեսչական մարմնի որոշումը. «Լիդիան» Այսօր Հայաստանում այլընտրանքային քաղաքական ուժ ձեւավորված չէ. Ավետիք Իշխանյան Ամբողջ ՀՀ-ն լցված է ադրբեջանական և թուրքական լրտեսներով, ինչո՞վ եք զբաղված». Հրանտ Բագրատյան Պնդումները, թե Ryanair-ին ամեն ուղեւորի համար վճարվելու է 76 դոլար, չեն համապատասխանում իրականությանը․ Տաթեւիկ Ռեւազյան Մարդկանց վերաբերմունքը փոխվելու է ոչ թե կոնկրետ անձանց, այլ հենց ԱԱԾ-ի հանդեպ. Ռ. Մելիքյանը` Հ. Թովմասյանի հորն ու դուստրերին ԱԱԾ հրավիրելու մասին Թուրքերը մեր հողերի վրա կարող են 2 պետություն ունենալ, մենք չե՞նք կարող մեր բնօրրանում դա ունենալ. Գրիգորի Այվազյան Վիրավոր ոստիկանը դուրս գրվեց հիվանդանոցից. նա պատմել է՝ ինչ է ասել իրեն Տիգրանը դեպքի օրը «Կոչ արեք վերջ դնել հայհոյանքին». Լարիսա Ալավերդյանը՝ «Իմ քայլի» պատգամավորներին Անհրաժեշտություն է առաջացել բացատրություն վերցնել Հրայր Թովմասյանի մոտ ազգականներից. ԱԱԾ Եթե Հրայր Թովմասյանը ենթարկվեր իշխանություններին, արդյո՞ք այս հետապնդումները կլինեին. Ավելիք Իշխանյան Հրայր Թովմասյանի հոր ինքնազգացուղությունն ԱԱԾ–ում վատացել է. փաստաբան Դատարանները միշտ էլ օգտագործվել են որպես իշխանությունը պահելու հիմնական գործիք. Ավետիք Իշխանյան ՍԴ դատավորները հետևում են Հրայր Թովմասյանի և նրա ընտանիքի անդամների հետ կապված զարգացումներին և կարձագանքեն ըստ անհրաժեշտության Հ. Թովմասյանը գերադասեց ծառայել ՀՀ-ի սահմանադրականությանը, ոչ թե Փաշինյանին, իսկ իշխանությունն իրեն հաճո ՍԴ կազմ է ուզում. քննարկում Իրավապաշտպանների քայլերթն ու բողոքի ակցիան՝ ԱԱԾ դիմաց․ ՈւՂԻՂ ԱՄՆ-ի եւ Չինաստանի առեւտրային պատերազմը կարող է ոչնչացնել համաշխարհային տնտեսության մի մասը, որը Շվեյցարիայի չափ է Կալիֆոռնիայում հսկայական դդում են աճեցրել (տեսանյութ) Այսօր իրավապահ մարմիններնն ավելի բռնապետական են, քան դատարանները. Զարուհի Փոստանջյան Ա․ Գյուլբուդաղյանց․ Բարդ որոշում եմ կայացրել, քանի որ չեմ կարողացել արդարացնել երկրպագուների հույսերը «Իմ քայլի» պատգամավորները դեռ ժամանակ ունեն «խաղից» դուրս գալու․ Ստեփան Մարգարյան «Նրանք գերել են ինձ». Քիմ Քարդաշյանը կիսվել է կրտսեր որդու՝ մորաքրոջ և զարմուհու հետ ուրախ լուսանկարներով Թուրքիան մտադիր է մեծացնել ռազմական ծախսերը Տարածաշրջանում տեղի են ունենում բուռն զարգացումներ․ ԱԽ-ն նիստ է հրավիրել «Կենտրոնում» իմ աշխատանքային գործունեությունը դադարեցված է․Անժելա Թովմասյան Ես ուզում եմ, որ մարդիկ այդ լուսավոր կետն իրենց ներսում տեսնեն.Անանիա Քոչարյան ԱՄՆ-ը Թուրքիայի հանդեպ նոր պատժամիջոցներ չի սահմանի․ Մայք Փենս Թուրքիան վերսկսել է Սիրիա ներխուժումը՝ չնայած ԱՄՆ-ի հետ համաձայնության Շերեմետեւո օդանավակայանում աղվեսը խանգարել է «Բոինգ»-ի թռիչքին
Հարցում

Ծեծի են ենթարկել գրոսմայստերին և նրա եղբորը

«Հրապարակ» օրաթերթի խմբագրություն է դիմել քաղաքացի Վարսիկ Հակոբյանը։ Նրա խոսքով՝ երկու օր առաջ՝ սեպտեմբեր 18-ին, որդիներին իրենց բնակարանում ծեծի են ենթարկել։

«Որդուս՝ Հայկազ Կորյունի Քոթանջյանին հենց տան մեջ ծեծի են ենթարկել։ Ներքին Պտղնիում ենք բնակվում այս պահին, առաջին փողոցի 34 տանը։ Մեր տան կողքը մի քանդած, ավերակ շինություն կա, 90-ականներից այն կա։ Մի ահավոր հոտ է գալիս, նույնիսկ կողքով չի լինում անցնել։ Մի անգամ, երբ շան հաչոցներ են լսվել, տղաս մտել է ու փորձել կտրել շների հաչոցը, ուրիշ ոչ մի բան։ Ես չգիտեմ՝ ում է այդ շինությունը պատկանում, բայց այսօր կադաստրում հարցում արեցի, երեքշաբթի օրը պետք է պատասխանը ստանամ։ Արսեն անունով մի մարդ է եղել, մի ամբողջ շքախմբով, թանկարժեք մեքենաներով, դուբինկաներով եկել են տուն՝ տղայիս աշխատասենյակ և ծեծել։ Սկզբում դուրսն են ծեծել, հետո եղբայրը մի կերպ գցել է ներս, բայց, ինչպես ասեցի, արդեն տան մեջ էլ են ծեծել։ Ես ասում եմ, եթե եղբայրը չլիներ, Պողոս Պողոսյանի օրն էր հայտնվելու, ազնվությամբ եմ ասում։ Եղբորն էլ հետն են ծեծել։ Ոստիկանություն ենք դիմել, բայց չգիտեմ՝ ինչ են արել։ Ամբողջ պատերը արյուն են։ Իմ որդուն միշտ կանչել են արտասահման աշխատելու, բայց չի գնացել, այստեղ է ուզում մնալ։ Հիմա էս մեկն էլ գնա, հետո ի՞նչ են անելու։ Ինքը 2014 թվականի Հայաստանի չեմպիոն, հայ շախմատիստ Տիգրան Քոթանջյանի եղբայրն է»,- պատմում է Վարսիկ Հակոբյանը։

Մեզ հետ զրույցում Հայկազ Մկրտչյանը չցանկացավ մանրամասներ ներկայացնել դեպքից․ «Ես էլ դեռ չեմ հասկացել՝ ինչ է եղել լրիվ։ Հիմա գործը որոշակի գործընթացների մեջ է, բայց ես հիմա չեմ ցանկանում խոսել։ Ուզում եմ հասկանալ մի հատ՝ ինչ է կատարվում, նոր դիմեմ։ Այո, իրոք եղել է լուրջ խնդիր»։

ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի լրատվության և վերլուծության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը «Հրապարակի» հետ զրույցում նշեց․ «Այս պահին հետաքննություն է ընթանում։ Սեպտեմբերի 18-ին, ժամը 15։50-ին հաղորդում է ստացվել,որ Պտղնի գյուղի 34 տան մոտ մի քաղաքացու տղաներին ծեծել են։ Մեկնած խմբին վերջինիս որդին հաղորդում է տվել, որ անհիմն ծագած վիճաբանության ժամանակ իրեն ծեծի են եթարկել։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ծեծի ենթարկած անձանց ինքնությունները պարզվել են, ձեռնարկվում են միջոցառումներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ։ Նշանակված է նաև դատաբժշկական փորձաքննություն»։

website by Sargssyan