Կհրապարակվի Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդության որոշումը. դատարանի բակում ընթացող բողոքի ակցիաները՝ ուղիղ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում (Շենգավիթի նստավայր) այսօր դատավոր Աննա Դանիբեկյանը կհրապարակի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխելու՝ երկրորդ նախագահի պաշտպանների ներկայացրած միջնորդության վերաբերյալ որոշումը:
Ի աջակցություն Ռոբերտ Քոչարյանի՝ դատարանի բակում տեղի է ունենում նաև բողոքի ակցիա: Պահանջը` անհապաղ ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին:
Բողոքի ակցիային առաջարկում ենք հետևել ուղիղ հեռարձակմամբ: