Չեռնոգորիայի խորհրդարանը կողմ է քվեարկել ՆԱՏՕ-ին անդամակցելուն
Չեռնոգորիայի սկուպշչինան (խորհրդարան) կողմ է քվեարկել Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելուն։ Նիստն ուղիղ եթերում հեռարձակվել է խորհրդարանի կայքում, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։
Հյուսիսատլանտյան պայմանագիրը հաստատելու օրինագծին եւ Հյուսիսատլանտյան պայմանագրի Թուրքիայի ու Հունաստանի մուտքի արձանագրությանը կողմ են քվեարկել 81 պատգամավորներից 46-ը։ Վերջին ամիսներին խորհրդարանի նիստերը բոյկոտող ընդդիմությունը չի մասնակցել քվերակությանն ու շենքի մոտ բողոքի ակցիա է իրականացրել։
Լուրեր Հայաստանից - NEWS.am