Միայն իշխանության միջամտությունն է համարվում ճնշում իշխանության մի թեւից մյուս թեւի վրա (տեսանյութ)
«Մենք տեսնում ենք, որ Հայաստանում իրավական ամբողջ խմորումներն ընթանում են Ռոբերտ Քոչարյանի շուրջ: Ներկա իշխանություններն իրենց ջատագովների հետ ճնշում են գործում դատական իշխանության վրա»,-այսօր Հայելի ակումբում լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը:
Ալավերդյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ իշխանություններն այս հարցում տեղ չունեն հետ գնալու և իրենց կողմից նշանակված մեղավորն իրենց համոզմամբ պետք է պատժվի: