ԱՄՆ-ը Աստանայում Սիրիայի շուրջ բանակցությունների հրավեր է ստացել
ԱՄՆ պետդեպը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում Սիրիայի շուրջ բանակցություններին մասնակցելու հրավեր է ստացել։ Այս մասին ուրբաթ օրը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են ԱՄՆ դեսպանատանը։
«Պետական դեպարտամենտը ստացել է Ղազախստանի կառավարության հրավերը որպես դիտորդ հաջորդ շաբաթ մասնակցելու Սիրիայի շուրջ Աստանայի գործընթացին։ Միացյալ Նահանգները նախկինի պես հակված են սիրիական ճգնաժամի քաղաքական կարգավորմանը», — հայտնել են դիվանագիտաակն առաքելությունում։
Սիրիայի շուրջ հաջորդ հանդիպումը նախատեսված է Ղազախստանի մայրաքաղաքում, 2017 թվականի մայիսի 3-4-ը։