Մայրը երեխային քնեցնելու համար հերոին է տվել
Անգլիայում կինը երեխային քնեցնելու համար օգտվել է հրեշավոր եղանակից։
33-ամյա մայրը մեկամյա դստերը քնեցնելու նպատակով հերոին է քսել նրա լնդերին, ինչի արդյունքում երեխան մահացել է։
Երիտասարդ կինը հերքում է իր մեղքը՝ դատարանում հայտարարելով, որ դա արել է միայն երեխային քնեցնելու համար:
Դատաբժշկական փորձաքննության արդյունքների համաձայն՝ թմրանյութը հայտնվել է փոքրիկ աղջկա ստամոքսում, ինչն էլ հանգեցրել է մահվան: