Կինը 5-ամյա երեխային 2 օր տանը մենակ է թողել՝ Մոսկվայի տոնը նշելու համար
ՌԴ Կիրովի նահանգի Կիրովո-Չեպեցկ քաղաքում 27-ամյա կինը լքել է իր 5-ամյա երեխային և 2 օրով կորել է, գրում է ProGorod-ը:
Նշվում է, որ կնոջը հարևանները տեսել են հարբած վիճակում սեպտեմբերի 14-ին՝ Մոսկվայի տոնը նշելիս:
Հարևանները լսել են երեխայի լացը և զանգահարել են իրավապահներին: ԱԻՆ-ի աշխատակիցները կոտրել են տան դուռը և երեխային տարել մանկատուն:
Այս պահին որոշվում է երեխայի մոր ճակատագիրը: Նրա դեմ հավանաբար քրեական գործ կհարուցվի: