Թուրքիայի հյուրանոցներից մեկում խոհարարի հնարքների հետևանքով այրվել է 8 մարդ
Թուրքիայի հյուրանոցներից մեկում տոնական ընթրիքն ավարտվել է ցավալի միջադեպով: Ինչպես հայտնում է Ren.Tv-ին, սեպտեմբերի 20-ին Կեստել քաղաքում գտնվող Club Paradiso-ում իրենց հանգիստը վայելող Եկատերինբուրգի բնակիչները խոհարարի հնարքների արդյունքում լուրջ վնասվածքներ են ստացել:
Ներկաներից մեկը պատմել է, որ ընթրիքին մասնակցել է 8 մարդ: Խոհարարն իր «հմտություններն» է ցուցադրել, երբ ինչ-որ պահի տաք ձեթը լցվել է հյուրերի վրա: Նրանք տեղափոխվել են հիվանդանոց: 3 և 10 տարեկան երեխաներն ստացել են 2-րդ և 3-րդ կարգի այրվածքներ:
Տուժողների ծախսերը հոգում է հյուրանոցի սեփականատերը: Ռուսաստանի քաղաքացիները կվերադառնան հայրենիք առաջին իսկ հնարավորության դեպքում: