1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 15 նոյեմբերի 2019թ., 00:00
Եվրո-2020․ Օրվա հանդիպումները Կարող եմ նույնիսկ իմ երգերը տեղադրել, էքստազի մեջ ընկնեն.Գևորգ Պետրոսյանը թուրք երգիչ Իբրահիմի երկրպագուն է Իշխանությունները կրկին սպառնում են «պառկըցնել ասֆալտին» Իսկ ՍԴ դատավորները կհամաձայնե՞ն. եթե «բացատրելը» չստացվեց, կկիրառեն հայտնի «գործիքները» Ինչ է կատարվում «Իմ քայլը» խմբակցությունում. «Մենք ոչ մի բան չենք տապալել» Երբ գործին խառնվում են բուքմեյքերները Պելե. Հուսով եմ՝ Ռոնալդուին կհաջողվի գերազանցել իմ ռեկորդը Լափամանից սնված, լափ կերած ու հիմա էլ պետական ռեսուրսներ լափողը հենց ինքը՝ Փաշինյանն է Ծանր կացության մեջ են. Իշխող թիմի անդամները գայթակղիչ առաջարկներ են ստանում նախկիններից Հարյուր տոկոսով ինտելեկտուալ մարդիկ պողոսանում են ՀՀ-ում գյուղատնտեսությունը շարունակում է անկում ապրել. այս տարի գյու­ղացիներին չեն տրամադրվել վառելանյութ, սերմացու, խորհրդատվություն Փաշինյանը բացահայտում է իր իրական դեմքը Երբ կբարձրանա գազի գինը. մի փոքր նրբություն կա Փաշինյանն ասել է Արցախում իր թեկնածուի անունը Թուրքիայի պահվածքը լուրջ մտահոգություն է առաջացնում. ԿՀՎ նախկին ղեկավար Հեռու պահե՛ք երեխաներին այս արտադրատեսակներից․ Թորոսյան Չինաստանը պատրաստվում է առաքելություն ուղարկել Մարս 2020-ին Ժաննա Ֆրիսկեի քույրը նիհարել է եւ բիկինիով ցույց տվել կազմվածքը Թուրքիան «Իսլամական պետության» 8 գրոհայինների արտաքսում է Գերմանիա և Մեծ Բրիտանիա Ռոք երաժիշտ Ռոդ Սթյուարտը ներկայացրել է իր նախագծած երկաթուղու մոդելը, որի վրա աշխատել է ավելի քան 26 տարի Որքան արժե համաշխարհային աստղերի հետ հանդիպումը Ռուսաստանը ցավակցություն է հայտնել Սիրիայում հայ հոգևորականների սպանության կապակցությամբ Լոբոդան լոգանքից հետո. հետեւորդները հիացած են Դու լեռների արծիվ չես, այլ լեռների ոչխար Ռուսաստանում սպանված թաիլանդական բռնցքամարտի աշխարհի եռակի չեմպիոնը կասկածվում էր օրենքով գող «Մասիվցի Անդիկի» սպանությունը «պատվիրելու մեջ» (տեսանյութ) Նոր մանրամասներ. Ալիկ Պետրոսյանն ազատ արձակվեց Ռոբերտ Մենենդեսը կոչ է արել անմիջապես ընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը Քոչարյանին անվերջ բանտում պահել. ահա՛ Փաշինյանի նպատակը. Հայկ Ալումյան Ինչո՞ւ դեմագոգիկ պոպուլիզմը կարողացավ իշխանություն գալ Հայաստանում Կոչ ենք անում հայրենի մտավորականներին՝ սատարել երիտասարդներին. մշակույթի գործիչները հայտարարություն են տարածել Արա Վարդանյանի գործով դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ ԱՄՆ–ի հետ Հայաստանի ռազմավարական երկխոսությունն արդեն որոշակի արդյունքներ է տալիս.Փաշինյան Հերթական «կաշառքի» փորձը՝ ՍԴ-ին Քննչական մարմինները զբաղվում են Արմավիրոում հայկական եկեղեցու տարածքում տեղի ունեցած միջադեպով Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը դիմել է արդարադատության նախարարին Ինչպես ենք տնօրինում Սևանա լճի ջուրը Ռուսաստանը ռազմաբազա է հիմնում Սիրիայում ՀՔԾ-ն Հրայր Թովմասյանի սանիկին կալանավորելու նոր հիմքեր է փնտրում Ինչպես և որտեղ են նշում Մարիամ Փաշինյանի ծննդյան օրը (լուսանկարներ) ՀՔԾ-ն ձերբակալել է Ալիկ Պետրոսյանին եւ նրա որդուն Միխայիլ Շուֆուտինսկին հայտնել է՝ երբ տեղի կունենա իր հարսանիքը Վրաստանի խորհրդարանը տապալեց համամասնական ընտրակարգին անցնելու օրինագիծը ՌԴ ԱԳ փոխնախարարը հայտարարել է աշխարհում ԵՏՄ գրավչության աճի մասին Թերապեւտ-շները կօգնեն ԱՄՆ կոնգրեսականներին ազատվել սթրեսից իմփիչմենթի ժամանակ Անաստասիա Զավորոտնյուկի մորը կարող են ձերբակալել. ԶԼՄ Բրիտանացի գիտնականները պարզել են մեկ տարում մարդկության անհետացման հավանականությունը Գերմանիայում ադրբեջանցի քաղաքական էմիգրանտներ են ձերբակալվել Քուվեյթի վարչապետը հրաժարական է ներկայացրել ԶՈՒ-ում մարտավարամասնագիտական զորավարժություն եւ վարժանքներ են անցկացվել Մարիամ Փաշինյանը փչում է 21–ամյակի ծննդյան տորթի մոմը (տեսանյութ) Ֆրանսիան չի կարող շարունակել ձեւացնել, թե ՆԱՏՕ-ում ամեն բան կարգին է. վարչապետ «Բոլոր փարիզեցիներից դուստրս, չգիտես՝ ինչու, հայի ընտրեց». «հայ պապիկ» Դմիտրի Դիբրովը 60 տարեկան է Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է Կմշակվի ուսուցիչների վերապատրաստման առցանց համակարգ. ԿԳՄՍՆ Ֆրանսիայի հարավ-արեւելքում հայտարարվել է տագնապի նարնջագույն մակարդակ վատ եղանակի պատճառով Արսեն Բաբայանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումն աննախադեպ էր. իրավաբանությունն այս մակարդակին երբեք չէր իջեցվել. Երվանդ Վարոսյան Աղետի գոտու 227 ընտանիքի բնակարանային խնդիրները կլուծվեն բնակարանների գնման վկայագրեր տրամադրելու միջոցով «Այն, որ հայկական կնիքն այստեղ ոչ մի լավ բան չի խոստանում, արդեն պարզ էր». անձնագրում առկա հայկական կնիքի պատճառով ռուս լրագրողը մնացել է ադրբեջանական անցակետում Ռուսաստանում ուսանողը կրակել եւ սպանել է սովորողներից առնվազն մեկին Կառավարությունը հատուկ ուշադրություն կհատկացնի զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացմանը. նախարար Կոռուպցիոն չարաշահումներ «Հայանտառ» և «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ների անտառապահների կողմից «Կարծում էի՝ բոլորը կողմ կլինեն». Օրինագծի տապալումը Արարատ Միրզոյանի համար անակնկալ է եղել ՀՀ-ից իրականացվող թռիչքների 8 նոր ուղղություն կավելանա. Տաթևիկ Ռևազյան Փաշինյանը խոսեց անկանխիկ դրամաշրջանառությամբ մուրացկանների մասին «Սպայկայի» բորբոսով պանիրը կրկին ուղարկվեց ՌԴ Մեր ճանապարհը դժվար է, հաղթանակը` մոտ. Նարեկ Մութաֆյան Ինչ անել բռնապոպուլիզմի դեմ. սկիզբը. Միքայել Մինասյան Վենետիկին, այդ թվում Սուրբ Ղազար կղզուն պատուհասած աղետալի ջրհեղեղի հետևանքները՝ ֆոտոշարքով Գևորգ Կոստանյանը չի մեկնաբանում Սեդա Սաֆարյանի ու Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունները Արա Բաբլոյանին հավանաբար չեն կալանավորել, քանի-որ նա ավելի շատ հեղինակություն ունի. Ա. Բաբայան ՀՀ ԶՈՒ պատվիրակությունը մասնակցում է ԱՊՀ շրջանակում անցկացվող նիստին Նիկոլ Փաշինյանը կմեկնի Իտալիա Կառավարությունը Հայաստանը դրեց նոր պարտքի տակ ՀՀ ԱԳՆ-ն ո՛չ հաստատում, ո՛չ հերքում է լրագրողների՝ Բաքու այցի մասին տեղեկությունը Գիտնականները պարզել են, թե երբ է մարդու մոտ առաջանում արդարության զգացողություն «Խաղաղ պատերազմ» երիտասարդական աշխատաժողովը․ ուղիղ Կլինե՞ն արդյոք նավթավերամշակման գործարաններ Հայաստանում. նախարարի պարզաբանումը «Պատերազմն ավարտված է։ Եթե դու ուզում ես դա». Յոկո Օնոն հայերենով պաստառ է հրապարակել Պարզվում է՝ Նեղոս գետը 6 անգամ ավելի հին է, քան կարծում էին Հոնկոնգում կաթվածահար է հանրային տրանսպորտը, չեն աշխատում շատ կրթօջախներ
Հարցում

Ձերբակալվել է Հրայր Թովմասյանի սանիկը

 

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով պարզվել են ԱԺ-ին արծաթյա մեդալների և հուշամեդալների փոխարեն այլ մետաղից պատրաստված մեդալներ և հուշամեդալներ մատակարարելու դեպքի մի շարք հանգամանքներ: Ձերբակալվել է Ազգային ժողովի աշխատակազմի Վարչատնտեսական վարչության մատակարարման բաժնի պետը:

2019թ. հունիսի 24-ին ՀՀ ԱԺ իրավական սպասարկման բաժնի աշխատակցից ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2016 թվականի սեպտեմբերից մինչև դեկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում պայմանագրով նախատեսված արծաթյա մեդալների և հուշամեդալների փոխարեն ԱԺ-ին մատակարարվել են այլ մետաղից պատրաստված մեդալներ և հուշամեդալներ՝ պատճառելով գույքային վնաս:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել էր ՔԿ ԵՔՔՎ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին և ընդունվել վարույթ:

Նախնական տվյալներով՝ ՀՀ ԱԺ աշխատակազմի աշխատակիցները, իրենց պաշտոնական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, 2015-2017թթ. ընթացքում դիտավորությամբ շրջանցելով «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմնաված մի շարք դրույթներ, հայտարարել և իրականացրել են «ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալ»-ի և «ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալ»-ի գնումներ, որոնց շրջանակում, գնումների հայտարարությունների և պայմանագրերի մեկ անձից գնում իրականացնելու գործընթացով, ՍՊ ընկերությունից և Ա/Ձ-ից պետք է ձեռք բերվեին ՀՀ Ազգային ժողովի նախագահի հրամաններին համապատասխանող մեդալներ, որոնք, ըստ տեխնիկական բնութագրերի, պետք է լինեին արծաթից՝ պատված ոսկու շերտով:

Քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացվել են մի շարք քննչական գործողություններ՝ առգրավվել են վերոնշյալ գնումների վերաբերյալ առկա բոլոր փաստաթղթերը, դրանց ընթացակարգերին մասնակցած աշխատակիցների անձնական գործերը, դրանց վերաբերյալ առկա հաշիվ ապրանքագրերը, պահեստային մուտքի և ելքի փաստաթղթերը, Աժ աշխատակազմի պահեստից առգրավվել են բոլոր մեդալները: Խուզարկություններ են կատարվել ԱԺ աշխատակազմի աշխատակիցների բնակարաններում:

Իրականացված քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ ԱԺ աշխատակազմի գործերի կառավարչության նյութատեխնիկական ապահովման բաժնի վարիչի կողմից (նախկինում Գործերի կառավարչության նյութատեխնիկական ապահովման բաժնի վարիչ), իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով՝ 9.359.083 ՀՀ դրամ գումար հափշտակելու վերաբերյալ:

Այսպես՝ բաժնի վարիչը, օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական լիազորություններով, այն է` կազմակերպում է ԱԺ նիստերի, խորհրդարանական լսումների, այլ պաշտոնական և արարողակարգային միջոցառումների նյութատեխնիկական ապահովումը, զբաղվում է ապրանքների մարքեթինգով, կազմակերպում և իրականացնում է ԱԺ նյութատեխնիկական ապահովման նպատակով ապրանքների ձեռքբերման, պահեստավորման և մատակարարման աշխատանքները, հափշտակություն կատարելու դիտավորությամբ, ոսկերչական ոլորտում գործունեություն իրականացնող իր ծանոթին օգնելու նպատակով, խախտել է ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալի և ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալի ձևերը սահմանելու մասին որոշումները և 2015-2017 թվականների ընթացքում կազմակերպել է սահմանված տեխնիկական բնութագրին չհամապատասխանող, շուկայականից էականորեն բարձր գներով` 32.000 — 40.000 ՀՀ դրամ արժողությամբ, մեդալների ձեռքբերման գործընթացներ:

Մասնավորապես` 2015-2016 թվականներին ոսկերչությամբ զբաղվող իր ծանոթի հետ կնքված պայմանավորվածությունների համաձայն՝ նրան պատկանող ՍՊ ընկերությանը կազմված հաշիվ ապրանքագրերի, թվով 7 գնումների գործընթացների արդյունքում կազմված հաշիվ ապրանքագրերի, ինչպես նաև՝ նշված ՍՊ ընկերության տնօրենի ընկերոջ անվամբ գրանցված ԱՁ-ի հետ թվով 3 գնումների գործընթացների արդյունքում կազմված հաշիվ ապրանքագրերի համաձայն, փոխանցվել է ընդհանուր 12.338.500 ՀՀ դրամ գումար` արծաթից ոսկյա շերտով պատված 278 հատ «ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալ» և 75 հատ «ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալ» ՀՀ Աժ աշխատակազմին մատակարարելու համար:

Սակայն ՍՊ ընկերության տնօրենը, ԱԺ աշխատակազմի գործերի կառավարչության նյութատեխնիկական ապահովման բաժնի վարիչի հետ նախնական պայմանավորվածություն ձեռք բերելով, վերոնշյալ մեդալների փոխարեն մատակարարել է նույն քանակի 3.726-4.206 ՀՀ դրամ արժողությամբ պղինձ-ցինկի համաձուլվածքից պատրաստված՝ ընդհանուր 1.462.917 ՀՀ դրամ արժողութամբ մեդալներ, ինչի արդյունքում ապօրինի, անհատույց, շահադիտական նպատակաով, վատնման եղանակով հափշտակվել է առանձնապես խոշոր չափերով՝ 9.359.083 ՀՀ դրամ գումար:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել էր դատանյութագիտական փորձաքննություն, որի եզրակացության համաձայն՝ նշված հուշամեդալները պատրաստված են եղել պղինձ-ցինկ համաձուլվածքից՝ պատված ոսկու պարունակությամբ արտաքին շերտով:

2019թ. սեպտեմբերի 19-ին ԱԺ աշխատակազմի Ազգային ժողովի աշխատակազմի Վարչատնտեսական վարչության մատակարարման բաժնի պետը ձերբակալվել է՝ պաշտոնական դիրքի չարաշահմամբ ՀՀ ԱԺ աշխատակազմի ֆինանսական միջոցների վատնման կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունը ապահովելու ուղղությամբ:

 

website by Sargssyan