Թրամփը հրահանգել է նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի նկատմամբ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի հայտարարել է, որ հրահանգել է նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի նկատմամբ՝ պայամանավորված Սաուդյան Արաբիայի նավթային կառույցների դեմ իրականացված հարձակման ֆոնին երկու երկրի միջև լարվածության աճով:
«Ֆինանսների նախարարին հրահանգել եմ զգալիորեն ընդլայնել պատժամիջոցներն Իրանի նկատմամբ»,- իր թվիթերյան էջում գրել է Թրամփը:
CNN-ի փոխանցմամբ՝ դեռևս հասկանալի չէ, թե ում դեմ են ուղղված լինելու պատժամիջոցները: Միացյալ Նահանգներն արդեն ընդլայնել էր Թեհրանի դեմ սահմանված պատժամիջոցներն իրանական միջուկային ծրագրի գործարքից դուրս գալուց հետո:
ԱՄՆ իշխանությունների կարծիքով՝ Սաուդյան Արաբիայի խոշորագույն նավթային ընկերության՝ Saudi Aramco-ի նավթահանքերի դեմ հարձակման հեղինակն Իրանն է: