Թուրք-քրդական զինված բախում Վանում. կան վիրավորներ և զոհ
Վան նահանգի Էրջիշ շրջանում անվտանգության ուժերի և «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների միջև բախում է տեղի ունեցել:
Թուրքական «Doğan» լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ միջադեպի հետևանքով թուրքական կողմն ունի մեկ զոհ, երեք վիրավոր:
Աղբյուրի համաձայն՝ կողմերի միջև բախումը տեղի է ունեցել նախօրեի ուշ երեկոյան: Վիրավորներից մեկը ծանր վիճակում տեղափոխվել է Վանի հիվանդանոց: Տարածաշրջանում ձեռնարկվել են օպերատիվ գործողություններ՝ PKK-ի զինյալներին հայտնաբերելու նպատակով:
Աղբյուր` Ermenihaber.am