Վալերիյ Օսիպյանի օգնականը, ով մեղադրվում էր կաշառք ստանալու մեջ, վերակագնվել է աշխատանքի
Տարվա սկզբին Ոստիկանությունում պաշտոնից ազատված և կադրերի ռեզերվ ուղարկված Գոռ Հակոբյանը, ով համարվում էր Վալերիյ Օսիպյանի օգնականը, վերականգնվել է աշխատանքի։ Վերականգնման մաիսն լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։
«Նա կադրերի ռեզերվում է եղել, օգոստոսից աշխատում է ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչությունում»,-հայտնեց Ահարոնյանը։
Հիշեցնենք, որ տարեսկզբին լուր տարածվեց, որ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները սկանդալային ձերբակալություն են իրականացրել. ձերբակալվել է Գոռ Հակոբյանը, ով ոստիկանություն է եկել Վալերի Օսիպյանի աշխատակազմից:
Tert.am-ի հետ զրույցում Գոռ Հակոբյնաը հերքել էր ձերբակալության մասին լուրերը, նշելով, որ հրապարակումներն անհիմն են ու կեղծ, իսկ ինքը ձերբակալված չէ: