Այսօր՝ 15 օգոստոսի 2020թ., 00:00
Հիմա Բավարիան պարտավոր է ամուսնանալ Բարսելոնայի հետ Կրկին «Անտարես»-ին, կրկին կառավարությունից, ուղղակի այս անգամ 21 միլիոն դրամ Ո՞վ պետք է կանխեր Ախալքալաքի ողբերգությունը կամ ո՞վքեր են մեղավորները Երբ երկիրդ համեմատում են Բուրունդիի հետ հասկանում ես, որ անգամ very hard «Hard talk»-ը ամենասարսափելին չէ Գերագույն հոգեւոր խորհուրդն իր մտահոգությունն է արտահայտել ԿԳՄՍՆ-ի կառուցողական երկխոսության բացակայության առնչությամբ Նիկոլ Փաշինյանը լուրջ տարաձայնությունների մեջ է մտել Սորոսի հետ, նա օրակարգից շեղվել է. Արա Վարդանյան «Տենց էլի մարդիկ կային». Փաշինյանը ակնարկեց Ծառուկյանի՞ն Ահա և «լանզարոտեի կոնվենցիան» իր ողջ հմայքով պրակտիկայում. 13-15 տարեկան տղա երեխա է ում անունը Դավիթ է, բայց նրան Ինգա են անվանում (տեսանյութեր) Բա, որ դուք այսօր վլաստի եք, 4 ավտո պետական ախրանայով ֆռֆռում եք ու վախում եք «սպանության սպառնալիքից», բա, վաղը-մյուս օր դուք ո՞նց եք ապրելու Բարով վայելեք, ընկերներ ջան, այսպիսի նվեր ախպերն ախպորը չի անում. Ադրբեջանի ՊՆ չքողարկված զորավարժությունների անցկացման մակետը Հայոց պատմության չափորոշիչները մշակվել են ուղիղ սորոսական, թուրքամետ ուժերի և այդ կոնցեպտների հենքի վրա Նիկոլին աջակցած յուրաքանչյուր արժանապատիվ մասնագետ իրեն պետք է միայն վիրավորված զգա սրանից Ու էլի կոտրտված անգլերենով, ու էլի միտքը բացատրելու անկարողությամբ. Ու սրա արդյունքում՝ լրագրողի անթաքույց հեգնանք Կարելի՞ է այսչափ ատել հայրենակիցներին, որ այս մարդը ստիպում է բոլորին ամոթից գլուխները կախել Արդյո՞ք Փաշինյանն ու իր կառավարությունը համաձայն են մի ձևակերպման հետ, որ Ադրբեջանը տարիներ շարունակ մատուցում է աշխարհին Ադրբեջանի նախկին արտգործնախարար Էլմար Մամեդյարովին արգելել են լքել երկիրը Բա ո՞ւր մնաց Արցախի ինքնորոշման իրավունքը, պարոն նախկին խմբագիր ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն հաստատում է, որ Ամուլսարում ուրանի խնդիր չկա․ «Լիդիան Արմենիա» Գիտնականները հնարավոր են համարել կորոնավիրուսի բուժումը ճառագայթային թերապիայով Դոլարը, եվրոն ու բրիտանական ֆունտը էժանացել են Հայտնի են հիգիենայի միջոցները, որոնք քաղցկեղ են առաջացնում Ճիշտ են անում, որ ՀԴՄ չեն խփում. Ախմախ օրենքների վրա նստել ենք ու բիզնեսին զինվորի հաց գողացող ենք ասում. Վահրամ Միրաքյան Բելառուսի ԿԸՀ-ն հաստատել է նախագահական ընտրությունների արդյունքները Էրդողան. Անկարան կարող է կասեցնել դիվանագիտական ​​հարաբերությունները ԱՄԷ-ի հետ 66-ամյա Լյուբով Ուսպենսկայան երեխայի է որդեգրել Կայուն զբաղվածություն հնարավոր չի ապահովել շրջակա միջավայրի գերշահագործման հաշվին. Թադեւոս Ավետիսյան Իրանի ԱԳՆ-ն Իսրայելի եւ ԱՄԷ-ի միջեւ համաձայնագիրը «ռազմավարական հիմարության» օրինակ է անվանել Խոշոր ներկրողներ կան, իրենց կախել են, մոստից գցել են․ ավտոներկրողները կառավարությունից քայլեր են պահանջում Փաշինյանը BBC-ի եթերում անդրադարձել է Ռուսաստանի, ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ հարաբերություններին Պաշտոնանկություններ եւ նշանակումներ Ոստիկանությունում Տիխանովսկայան բելառուսական իշխանություններին կոչ է արել դադարեցնել բռնությունները եւ երկխոսություն սկսել Մեկնարկում է ֆուտբոլի Հայաստանի առաջնության 2020/21 մրցաշրջանը Մերկ եւ գեղեցիկ (Լուսանկարներ) Արցախում կորոնավիրուսով վարակվածության նոր դեպք չի գրանցվել Երեւանում ոստիկաններն անցորդներին արգելում են նկարահանել իրենց գործողությունները Հայաստանի հակակոռուպցիոն դատարանի դատավորի աշխատավարձը մոտ մեկ միլիոն դրամ կկազմի (տեսանյութ) Նախ, ես ողջ եմ եւ արտերկրում չեմ. Լուկաշենկո Հերթական դեպքը, երբ կանանց են կպնում ոստիկանները (տեսանյութ) Ո՞րն է ի վերջո ջրբաժանը (մաս 8) Աստղագետները ցնցող հայտնագործություն են արել Իսկ դուք գիտեք որքան պարգեւավճար են ստացել պատգամավորները Տե՛ր, օգնիր ինձ պահպանել հանգստություն, տո՛ւր ինձ իմաստնություն. Բելլա Քոչարյանը՝ պատերազմի հիշողությունների մասին Ինչպես են ձերբակալել «օրենքով գող» Ալոյին (տեսանյութ) Բեթելգեյզի խամրելու գաղտնիքը Տեղի է ունեցել «Հայրենիք» կուսակցության և Արցախի «Արդարություն» կուսակցության հանդիպումը Ուկրաինական ավիաուղիները վերսկսում է դեպի Երեւան չվերթները Մտքումդ Սերժ Սարգսյանի համար մոմ վառիր ու մեզ շնորհակալություն հայտնիր․ Աշոտյանը՝ Փաշինյանին Բելառուսում ձերբակալված լատվիացիներին ազատ արձակեցին Մոլդովան Ռուսաստանից հակակորոնավիրուսային պատվաստանյութ է խնդրել Ջրհեղեղին դիմակայելու են միայնակ. սարսափում են կորոնավիրուսից Սաուդյան թագավորական պալատի լրտեսական կրքերը BBC-ի թղթակցի համոզմամբ՝ Հայաստանի ժողովուրդը հիասթափվել է Փաշինյանից (տեսանյութ) Հանդիպում՝ նվիրված Լևոն Ղասաբօղլյանի հիշատակին Արտակ Դավթյանն այցելություններ է իրականացնում ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններ Սիմեոնե. Պետք է արժանին մատուցել «Լայպցիգին» Հայտնի է, թե ով է փոխարինելու Մանե Թանդիլյանին Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 276, մահվան՝ 5 նոր դեպք Նիկոլ Փաշինյանը BBC-ի «HardTalk» հաղորդման այսօրվա հյուրն է Զարեհ Սինանյանը պաշտոնին նշանակման պահից 11 անգամ պարգևավճար է ստացել Պարոն Մեսչյա՛ն, սենց չեն գնում, պարզաբանել է պետք, սուտ խոստումներ տալու համար հանգամանքների վերլուծություն է պետք Պրեմյեր լիգա. Հայտնի է 2020/21 մրցաշրջանի մեկնարկի օրը Ֆիլիպ Կիրկորովը իջեցրել է Օլգա Բուզովայի թանկարժեք զգեստը (տեսանյութ) Ինչպես դիմավորել ամուսնուն գործուղումից վերադառնալիս Արսեն Վենգերը հրաժարվել է գլխավորել «Բարսելոնան» Ռուս հայտնի հեռուստահաղորդավարը կռվել է մոսկովյան ֆասթֆուդի ռեստորանի աշխատակցի հետ Ռուսական պատվաստանյութը առնվազն երկու տարի կապահովի կորոնավիրուսից պաշտպանությունը Իլոն Մասկը պատրաստ է օգնե՞լ Բելառուսին Իտալիայի դատախազությունը խորհուրդ է տվել դադարեցնել երկրի վարչապետի եւ նախարարների դեմ գործը Բելառուսի ՆԳՆ ղեկավարը ներողություն է խնդրել ԱՄԷ-ն եւ Իսրայելը պայմանավորվել են աշխատել երկկողմ հարաբերությունների հաստատման ուղղությամբ․ Աբու Դաբիի թագաժառանգ Արժեր, իրոք, հիվանդանալ, որ վայելեի ձեր սերը. Դերասանուհի Նարինե Ոսկանյանը կոչ է արել դադրեցնել դրամահավաքը (տեսանյութ) «Արսեն Երեւանսկին» անցել է դատաբժշկական փորձաքննություն. պաշտպանները կալանքի որոշման դեմ վճռաբեկ բողոք են ներկայացրել Հարցի պատասխանը առ այսօր չունեմ, բայց Մեսչյանը` Մեսչյանն է... 2014 թ. Գնդեվազի գյուղապետը 10 հա հողատարածքը 850 դոլարով վաճառել է իր անչափահաս որդուն. բնապահպան (տեսանյութ) Եթե հակառակորդը փորձի մի փոքր արկ գցի Ստեփանակերտում, պատասխանը կստանա Կիրովաբադում. Արցախի նախագահ (տեսանյութ) «Ամուլսարը բոլորիս պաշտպանության կարիքն ունի». հեծանվաերթ՝ ի պաշտպանություն Ամուլսարի (տեսանյութ) ՀՀ ՊՆ-ի և Արցախի ՊԲ-ի միջև կադրային տե­ղափոխությունները շարունակվում են «Իմ քայլը» խմբակցության և ԿԳՄՍ նախարարի հանդիպումը երեկ ի վերջո կայացել է Ծախսերն ավելացել են․ ի՞նչ աշխատանքներ են կատարվել պետական բյուջեով Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից
Հարցում

Խոշոր չափերի հափշտակություն եւ կոռուպցիոն չարաշահումներ՝ 2007-2015թթ. ընթացքում «Արմավիր» ՔԿՀ կառուցման գործընթացում

ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել են ՀՀ արդարադատության նախարարությունից ստացված՝ 2007-2015թթ, ընթացքում ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կառուցման շինարարական աշխատանքների ուսումնասիրությունների վերաբերյալ կազմված փաստաթղթերը: Պարզվել է, որ շինաշխատանքներն իրականացվելուց հետո ՀՀ արդարադատության նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկը շահագործման է ընդունել 2016թ. հունվարի 20-ին։

Դատախազությունից հայտնում են, որ նախագծա-նախահաշվային աշխատանքների իրականացման նպատակով 2006թ. հայտարարված մրցույթի ժամանակ հաղթող ճանաչված ՍՊԸ-ին մատուցած ծառայությունների դիմաց պետական բյուջեից վճարվել է 119․000․000 ՀՀ դրամ, իսկ շինարարական աշխատանքները կատարած ընկերությանը՝ 9․827․762․139 ՀՀ դրամ։


ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի 2019թ. հուլիսի 20-ի հրամանով ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում ուսումնասիրություններ իրականացնելու նպատակով ստեղծվել է հանձնաժողով, որը կատարել է քրեակատարողական հիմնարկում փաստացի գույքագրում եւ նախագծա-նախահաշվային ու հաշվապահական հաշվառման փաստաթղթերի համադրում: Արդյունքում պարզվել է, որ «Արմավիր» ՔԿՀ մասնաշենքում տեղադրված դռները, մոնտաժված պոմպերը, ջրատաքացուցիչ կաթսաները չեն համապատասխանում նախագծա-նախահաշվային փաստաթղթերում, պայմանագրերում, համաձայնագրերում, միավոր արժեքների հաշվարկներում եւ կատարողական ակտերում արտացոլված տվյալներին:

Ընդ որում՝ միայն հիմնարկի խցերում տեղադրված հատուկ փականներով համալրված դռների մասով առերեւույթ պետությանը պատճառված վնասը կազմել է մոտ 48մլն ՀՀ դրամ։

Փաստական տվյալները վկայում են, որ շինարարական աշխատանքները կատարած ընկերության աշխատակիցները թերի են կատարել աշխատանքները՝ տեղադրվել է նախագծա-նախահաշվային փաստաթղթերով սահմանված որակին չհամապատասխանող գույք, իսկ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության իրավասու պաշտոնատար անձինք, ըստ էության, կազմված կեղծ կատարողական ակտերով ընդունել են չկատարված, նախագծա-նախահաշվային փաստաթղթերով սահմանված որակին չհամապատասխանող աշխատանքները:

Նկատի ունենալով, որ ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում իրականացված ուսումնասիրությունների կապակցությամբ կազմված նյութերում առերեւույթ առկա են հանցագործության հատկանիշների պարունակող տվյալներ՝ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում շինարակական աշխատանքներ իրականացրած ընկերության աշխատակիցների կողմից առերեւույթ խարդախությամբ ՀՀ պետական բյուջեից առանձնապես խոշոր չափի հափշտակություն կատարելու, ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության իրավասու պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու փաստի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարեւոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 314-րդ հոդվածով:

Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:

 

website by Sargssyan