Այսօր՝ 10 օգոստոսի 2020թ., 00:00
Արցախում կորոնավիրուսի 1 նոր դեպք է գրանցվել. վարակվածների ընդհանուր թիվը 251 է Մայք Թայսոնի և Ռոյ Ջոնսի մենամարտը հետաձգվել է Լուկաշենկոն հաղթում է Բելառուսի նախագահական ընտրություններում՝ ձայների 80,23%–ով Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 23-ով. կա 5 մահ «Անտարեսի» Արմենի երկակի ստանդարտները Անդրեա Պիրլո․ Պատրաստ եմ այս զարմանալի հնարավորությանը Դուք բոլորդ «Արսեն Թորոսյան եք» Մինսկում սկսել են ցրել ցուցարարներին, ովքեր համաձայն չեն ընտրությունների արդյունքների հետ Թուրքիայում Էրդողանին կոչ են անում աշխատանքից հեռացնել իր փեսային Պլանային ջրանջատում Երևանում, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերում օգոստոսի 10/11-ին Պոլա Յակուբյան.Կոչ եմ անում բանակի հրամանատարին դադարել կատարել մաֆիայի հրամանները «Տոտենհեմը» ցանկանում է վարձակալել Գարեթ Բեյլին Saudi Aramco-ի շահույթը նվազել է 73 տոկոսով Կուբայի իշխանությունները կրկին լոքդաուն են սահմանում Հավանայում Լաս Վեգասի տակ ևս մի Loop կկառուցվի Դավիթաշեն-Աշտարակի խճուղի նոր կառուցված ավտոճանապարհին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի մի շարք հասցեներում Մահաթմա Գանդիի ակնոցը կվաճառվի աճուրդում Ford-ն ավարտել է իր մոդելային շարքում վերջին սեդանի արտադրությունը Մարկ Ցուկերբերգի ունեցվածքն առաջին անգամ գերազանցել է 100 միլիարդ դոլարը Կորոնավիրուսի համավարակի հետեւանքով ճգնաժամ է թանկարժեք իրերի համաշխարհային շուկայում Գվարդիոլա․ ՉԼ-ի քառորդ եզրափակիչը նման կլինի աշխարհի առաջնության Մինի շրջազգեստով պատգամավորը վրդովմունք է առաջացրել կորեացիների շրջանում Իրանը կոչ է անում ՄԱԳԱՏԷ-ին զբաղվել Սաուդյան Արաբիայի գաղտնի միջուկային ծրագրով Բիլ Գեյթսը համարում է TikTok-ի հետ գործարքը որպես «թույնով լի բաժակ» Փրկարարները Աղվերանում գտել են արշավախմբի մոլորված անդամներին Արցախում կորոնավիրուսային վարակի նոր դեպքեր չեն հայտնաբերվել, 1 անձ առողջացել է Ռուսաստանը ցանկանում է, որ Թրամփը վերընտրվի, իսկ Չինաստանը ցանկանում է խոչընդոտել դրան․ ԱՄՆ հետախուզություն ՉԼ․ Շաբաթվա լավագույն խաղացողի հավակնորդների քառյակը ԱՄՆ-ը նոյեմբերին կկրճատի Աֆղանստանում անձնակազմի թիվը՝ հասցնելով մինչեւ շուրջ 5000-ի․ Էսփեր Մարուքյանի վարորդը տեսնելով պտուտակահանը դիմել է ինքնապաշտպանության. ԼՀԿ-ից մեկնաբանում են միջադեպը Թրամփը ստորագրել է հրամաններ կորոնավիրուսի համավարակից տուժած ամերիկացիներին օգնություն ցուցաբերելու մասին Արքայազն Հարին դեմ է արտահայտվել սոցիալական ցանցերին Twitter-ը քննարկում է TikTok-ի հետ միանալու հնարավորությունը Լևանդովսկի. Բարսելոնան միշտ վտանգավոր է Ախալքալաքում անկարգությունների պատճառ դարձած սպանության գործով կա բերման ենթարկված Բեյրութում բողոքի ցույցերի ժամանակ տուժել են հարյուրավոր մարդիկ Հայաստանում կորոնավիրուսից մահացած 59-ամյա տղամարդը չի ունեցել որեւէ քրոնիկական հիվանդություն Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 225-ով, 6 պացիենտ մահացել է Բերման է ենթարկվել Էդմոն Մարուքյանի վարորդը «Բավարիա» - «Չելսի»․ Մեկնարկային կազմերը Զախարովան Մինսկում 33 ռուսաստանցու ձերբակալության պատմությունը երրորդ երկրի սադրանք է անվանել Բեյրութում ցուցարարները ներխուժել են ԱԳՆ շենք Բելառուսում ընտրություններից չորս օր առաջ արտահերթ քվեարկել է ընտրողների 32.24 տոկոսը Թուրքիան պատրաստակամություն է հայտնել վերականգնելու Բեյրութի նավահանգիստը Սերխիո Ռամոս․ Ավարտվում է տարօրինակ մի մրցաշրջան, որը բոլորի համար ծանր էր Պիրլոն Յուվենթուսի մարզիչի թեկնածու Հոլանդիայի դեսպանի կինը մահացել է Բեյրութում տեղի ունեցած պայթյունից ստացված վնասվածքներից Քաղաքացին կոտրել է քաղաքապետարանի պատուհանները Բեյրութի կենտրոնում բախումներ են սկսվել Կորոնավիրուսի դեմ ղազախական պատվաստանյութի մշակողները փորձարկել են այն իրենք իրենց վրա Հոնկ Կոնգը կաջակցի Պեկինին ԱՄՆ-ի դեմ պատժամիջոցների հարցում Շիրակը հաղթեց 3:2 հաշվով Պաուլա Յակուբյանը և ևս 3 պատգամավոր հրաժարական են տվել Յուվենթուսը պաշտոնանկ արեց Սարիին Կատալոնիան այլևս չի ճանաչի Իսպանիայի թագավորին Բեյրութի պայթյունի հետևանքով հայ միանձնուհի է մահացել Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով ավելի քան 60 մարդ է անհայտ կորել Յուվենթուսը ցանկանում է պայմանագիր կնքել Զիդանի հետ Բուլղարիայում ցուցարարները վրանային ճամբարներով շրջափակել են Սոֆիայի կենտրոնը Ինչպե՞ս կդրսեւորվի COVID-19-ի համավարակը 2021-ին եւ դրանից հետո Կորոնավիրուսով վարակվածների թվով հատեցինք 40 հազարի սահմանը «Իմ քայլը» ժողովրդին. «Դուք ապրեք գեղեցիկ երազներով, իսկ մենք իրական փողերով» Պարզ է՝ առողջապահության «պատասխանատուն» պիտի ազատվեր իր «քաջագործություններից» տեղյակ մարդկանցից. Թամամյան Գվարդիոլա. Գոհ եմ «Մանչեսթեր Սիթիի» խաղից Գիտափորձի ժամանակ վարազը փախել է ֆինլանդացի գիտնականներից՝ հատելով Ռուսաստանի սահմանը Ֆրանսիան եւ Գերմանիան դադարեցրել են ԱՀԿ-ում բարեփոխումների շուրջ բանակցությունները «Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությունը սկսում է Երևան–Թեհրան–Երևան թռիչքները Ղազախստանից դեպի Ռուսաստան ուսանողների մուտքը ժամանակավորապես փակ է Հայկ Հարությունյանի գործով հարցաքննվել է Ալիկ Սարգսյանը «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի վերաբերյալ հանրային քննարկումները վերսկսվում են առցանց Ռուբեն Վարդանյանը որոշե՞լ է ՀՀ-ում դադարեցնել բիզնես գործունեությունը Բեյրութում բուժքույրը հիվանդանոցի փլատակներից փրկել է երեք նորածնի կյանքը Ադրբեջանում պայթել է SOCAR գազատարը Հերթական սկանդալը ԱԱԾ-ում Ադրբեջանի խոշոր ախորժակը եւ ակնհայտորեն ձախողված պլանները Հնդկաստանում օդանավը կոշտ վայրէջքից հետո երկու կեսի է բաժանվել. կան տասնյակ զոհեր և վիրավորներ (լուսանկարներ, տեսանյութ) Կրակոցներ Երևանում. բերման ենթարկվածը հայտնել է, որ կրակողն ինքը չի եղել ԱՄՆ-ի պատժամիջոցները Հոնկ Կոնգի դեմ Մինչև աշուն գործազուրկների թիվը 80 000-ով կավելանա․ Գագիկ Մակարյան
Հարցում

«Սև խաղող են ճզմել և ինչ-որ պատկերներ են նկարել փոշու վրա, պատուհանները մինչև վերջ փակել են մուգ վարագույրներով». ռեկտորը՝ սատանիստական խնջույքի մասին (տեսանյութ)

Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շենքում անցած շաբաթ օրը գիշերային ժամին տեղի ունեցած խիստ արտասովոր խնջույքի մասին ի սկզբանե տեղյակ է եղել երաժշտական բուհի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանը, բայց իր համաձայնությունը տվել է՝ որպես էլեկտրոնային երաժշտության հերթական երեկույթի կազմակերպման համար, արդյունքում ստացվել է բուհին անհարիր միջոցառում։ Այս մասին նա ասաց 168.am-ի հետ զրույցում:


«Դա սատանիստական միջոցառում չի եղել, ինչպես մեկնաբանվում է մամուլում, իրականում մեր բուհի ավարտած լավագույն ուսանողներից մեկը՝ Հայկը, որին արդեն որերորդ անգամ բուհում միջոցառումների կազմակերպում է վստահվում, և նա առնվազն 30 գեղեցիկ հանդիսությունների հեղինակ է, այս անգամ դիմել էր, որպեսզի թույլ տանք մեր ուսանողների համար էլեկտրոնային երաժշտության երեկույթ կազմակերպի:
Մենք չմերժեցինք, ավելին, նույնիսկ գրավոր հիմքի անհրաժեշտությունը չեղավ միայն այն պատճառով, որ մշտապես բարձրակարգ միջոցառումներ է Հայկն անցկացրել, և դրանք եղել են մշակութային, միջբուհական մերձեցման երեկոներ:

Շաբաթ օրվա կազմակերպած խնջույքը տևել է 20:00-22:00-ն, ընդ որում՝ սկսելուց մեկ ժամ հետո ես բուհի ուսխորհրդից և դասախոսական կազմից արդեն ահազանգեր ստացա, որ ինչ-որ արտասովոր բան են նկատել, գունավոր մազերով աղջիկներ են եկել դրսից, մի քանի արտասովոր արտաքինով երիտասարդներ, միջոցառմանը սև խաղող են ճզմել և ինչ-որ պատկերներ են նկարել փոշու վրա, պատուհանները մինչև վերջ փակել են մուգ վարագույրներով, որպեսզի լույսի նշույլ չերևա, և ինչ-որ անպարկեշտ գործողություններ են կատարվել, ես անմիջապես կապ հաստատեցի անվտանգության աշխատակիցների հետ, հրահանգեցի միջոցառումը դադարեցնել և մասնակիցներին դուրս հրավիրել շենքից:

Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ նախապես ինձ մատուցվել է, որ էլեկտրոնային երաժշտության երեկո է նախատեսվել՝ ինչ-որ «Տիեզերք» կոչվող կազմակերպության հետ միասին, ես Հայկին չվստահելու կամ մերժելու որևէ հիմք չունեի, բայց ստացվեց այն, ինչ ստացվեց իրականում: Դրա համար ես դեռ պարզաբանումներ կստանամ որոշ մարդկանցից, արդեն իսկ հեռացված է անվտանգության աշխատակիցներից մեկը, Հայկի հետ զրույցում նա շարունակում է պնդել, որ եղել է սովորական միջոցառում, պարզապես ընկալումներ և այլաբանական մեկնաբանություններ են հնչել»,- ասաց Ս. Հովհաննիսյանը:

Ռեկտորի խոսքով՝ իրականում փորձ է արվել էլեկտրոնային երաժշտության պատրվակով էդ արտասովոր միջոցառման համար բուհի տարածքը ծառայեցնել, չնայած այս ամենի տակ ինքն իր դեմ արշավի նշաններ է տեսնում: Հարցին, թե ովքեր են իր դեմ գործող անձինք և ինչ նպատակ են հետապնդում, բուհի ռեկտորն ակնարկում է իրենց ենթակայության տակ գտնվող, բայց մասնավորի շահին ծառայող մի շարք կազմակերպությունների հետ խզվող պայմանագրերը: Ասում է՝ «բուհի տարածքը միմիայն ուսանողին պիտի ծառայի, մեզ այդ գրոշների վարձակալությունը պետք չէ»:

Ուսումնական հաստատության ներսում կազմակերպած խիստ արտասովոր խնջույքին, ասում են, ներկա է գտնվել նաև դասախոսներից մեկը՝ չնշելով, սակայն, նրա ով լինելը:

Իսկ այն, ինչ տեղի է ունեցել մի ամբողջ գիշեր՝ Կոնսերվատորիայի շենքում, ուսանողներից մեկի փոխանցմամբ՝ իրականում ռեկտորի իմացությամբ է կազմակերպվել: 168.am-ի հետ զրույցում նկարագրելով տեսածը՝ զրուցակիցը սատանիստական փարթի որակեց այն։

website by Sargssyan