Անթալիայում արգելվել է բացօթյա վայրերում ալկոհոլի օգտագործումը
Անթալիայում արգելվել է բացօթյա տարածքներում ալկոհոլի վաճառքն ու դրա օգտագործումը, հայտնում է թուրքական demokrathaber.org կայքը՝ հղում անելով Անթալիայի ոստիկանության պաշտոնական կայքին:
Արգելքը վերաբերում է թե՛ ռեստորաններին ու սրճարաններին, թե՛ այգիներին ու ցանկացած բացօթյա տարածքի ու հաստատության:
Օրենքը նախատեսում է պատժել նաև ավտոմեքենաների մեջ և անգամ կամուրջների տակ խմիչք օգտագործողներին:
Ըստ տեղի ոստիկանության՝ դրսում խմիչք օգտագործողները կարող են անհանգստություն պատճառել քաղաքացիներին:
Փորձագետներն արդեն ենթադրում են, որ նոր օրենքը զգալի վնասներ կարող է հասցնել Անթալիայում զբոսաշրջության ոլորտին: