Թուրքմենստանի նախագահը գիրք է հրատարակել ալաբայ շների մասին

Այս թեմայով
- Թուրքմենստանում նախագահը հեռացրել է ՆԳ նախարարին աշխատանքից հետ խորհրդակցության ժամանակ
- Թուրքմենստանում արդեն 6-րդ օրն է` տոնում են ալաբայների մասին նախագահ Բերդիմուհամեդովի գրքի հրատարակումը (լուսանկարներ)
- Թուրքմենստանի նախագահը ցանկություն է հայտնել գնելու իրեն ցուցադրած ռուսական Aurus մեքենան
- Ակտիվ հանգստի սիրահարը. Թուրքմենստանի նախագահը վերջին ավելի քան 10 օրվա մեջ առաջին անգամ «հայտնվել» է թուրքմենական եթերում (տեսանյութ)
Աշգաբադում տեղի Է ունեցել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի «Թուրքմենական ալաբայ» գրքի շնորհանդեսը: Այդ մասին հայտնել Է Թուրքմենստանի պետական լրատվական գործակալությունը: Այնտեղ նաեւ կայացել Է պետության ղեկավարի բանաստեղծության հիման վրա համանուն երգի պրեմիերան:
Գրքում շարադրված են «հետաքրքրական փաստեր ցեղատեսակի արժանիքների մասին, հնագիտական հետազոտությունների տվյալներ եւ ազգագրական տեղեկություններ, ինչպես նաեւ բանահյուսության մեջ ալաբայի կերպարի մեկնաբանության օրինակներ»: Գործակալությունն այդ հրատարակությունը համարել Է «հիանալի նվեր» սեպտեմբերի 27-ի Անկախության օրվա առթիվ:
Շնորհանդեսին եկել Էին նախարարներ եւ այլ պաշտոնյաներ, արվեստի եւ մշակույթի գործիչներ, հասարակայնության ներկայացուցիչներ եւ լրագրողներ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: