Տոմսկի բնակիչները փրկել են յոթերորդ հարկից ընկած երեխայի (տեսանյութ)
Տոմսկի բնակիչները փրկել են բարձրահարկ շենքի յոթերորդ հարկից ընկած երեխաի: 9-ամյա տղան պատրաստվում էր թռչել այրվող բնակարանից, հաղորդում է «Россия 24»-ը: Այդ պահին էլ երեխային նկատել են անցորդները: Նրանք պոկել են գովազգային պաստառը և ձգել այն: Հենց պաստառի վրա էլ ընկել է երեխան: Ճիշտ է երեխան վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, բայց նրա կյանքին ոչինչ չի սպառնում: Հրդեհի պատճառները քննվում են:
Zham.am