Մոսկվան եւ Անկարան նորագույն հեռանկարային սպառազինությունների հարցով բանակցություններ են վարում․ Պուտին
Մոսկվան եւ Անկարան նորագույն հեռանկարային սպառազինությունների հարցով բանակցություններ են վարում, թուրք եւ պարսիկ գործընկերներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Հասան Ռուհանիի հետ եռակողմ հանդիպման արդյունքներով մամուլի ասուլիսում ասել է Վլադիմիր Պուտինը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։
Նա հիշեցրել է, որ Մոսկվան եւ Անկարան ռուսական С-400 զենիթահրթիռային համալիրների մասին պայմանագիր են ստորագրել։ Նախօրեին Ռուսաստանը ավարտել էր մատակարարումների երկրորդ փուլը։
ՌԴ նախագահը ռազմատեխնիկական ոլորտում կողմերի համագործակցությունը հաջողված է համարել։
Ավելի վաղ Էրդողանը Պուտինի հետ միասին այցելել էր МАКС-2019 ավիասրահ։ Թուրքիայի նախագահի խոսքերով, Անկարան հետաքրքրված է Су-35-ով եւ Су-57-ով։ Նա նշել է, որ կողմերն արդեն ռուսական կործանիչների մատակարարումների մասին բանակցություններ են վարում։