Այսօր՝ 27 հունվարի 2020թ., 00:00
Մոնղոլիան կորոնավիրուսի պատճառով կփակի Չինաստանի հետ սահմանը Շատ անլուրջ գործընթաց է սկսել Փաշինյանը. այս ամենն անլրջացնում է այն, ինչն ինքն արել է մինչև հիմա Պայքարը Նիկոլի եւ Սահմանադրության միջեւ է Հենրիխ Մխիթարյան․ Կոբի Բրայանտ՝ հավերժ հաղթող «Փաշինյանը քուչի պացանի բառապաշարով է խոսում». Շարմազանով «Հարսը ձախողված է եւ պետք է արագ հերանց ուղարկել». Սոնա Աղեկյանը` Փաշինյանի մասին «Արարատ-Արմենիան» երկրորդ հաղթանակն է տարել Կիպրոսում Կոբի Բրայանտի կործանված ուղղաթիռի օդաչուն հայազգի Արա Զոբայանն էր Կասեցվել է Սիսիանի մանկապարտեզներին կարագի փոխարեն սփրեդի մատակարարումը. ՍԱՏՄ Կոչ եմ անում պարգեւավճարների եւ գործուղումների գումարներն ուղղել ծննդատների վերազինմանը. ՀԿ նախագահ Շաբաթ-կիրակիները Հռոմում եւ Միլանում անցկացնենք, իսկ վարկերն ու կոմունալները թող սպասեն Գիշերային ցրտերը էականորեն մեղմվում են․ Սուրենյան «Նա նույն Փաշինյանն է երիտասարդ տարիքում, ով իշխանության գալու համար պատրաստ է ցանկացած ստորության». Ղազինյան Իսրայելցիներին թույլ կտան այցելել Սաուդյան Արաբիա Զրույց քաղաքացու հետ․ ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի և մանրուքների կարևորության մասին․ ուղիղ Վաղը թիրախավորելու են բոլորիս երեխաներին․ Նաիրա Զոհրաբյան Բիլ Գեյթսը 5 մլն դոլար է նվիրաբերել Չինաստանում թոքաբորբի նոր տեսակի դեմ պայքարի համար Վիրավորելուց հետո ուժ գտեք ներողություն խնդրելու համար 250 մարդու մնացորդ են գտել նախկին բանտի տարածքում Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հրատապ նիստ է հրավիրել (ուղիղ) Հայաստանը Իրանի եւ Թուրքմենստանի հետ քննարկում է սվոփով գազի մատակարարման հարցը Հայ-ադրբեջանական հերթական հանդիպումը կկայանա հունվարի 29-30-ին Շվեյցարիայում Վրաստանի թվերին նայեք, հետո ձեր, իսկ հետո նոր փորձեք հավասարվել եւ անցնել «Հանրային փսիխոզի» 3 փուլերը Որքա՞ն ամուր են մեր արմատները․ «Արմատ»-ի չորրորդ սերիան ՀՀ ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Վաշինգտոնը գործողություններ է ձեռնարկում նախքան Իրանի հետ հնարավոր պատերազմը Երևանում թալանել ու կողոպտել են «գոլդ» համարանիշներով թանկարժեք ավտոմեքենաներ Եթե հետևենք Թովմասյանի նկատմամբ ցուցաբերված փաշինյանական տրամաբանությանը, գուցե եզրակացնենք, որ հեղափոխության օրերին նա էլ ինձ է շողոքորթել Փաստորեն հեղափոխություն էինք անում, որպեսզի հետո քաղաքական լրջագույն դիսկուրսներ դառնան գրիչներն ու դրանց պատմությունները Նախկին նախարարը երկրի վարչապետին «գիտակից ապուշ» է անվանել (տեսանյութ) Դիմում բոլոր դեռ սթափ վիճակում գտնվող պատգամավորներին և կառավարության ամդամներին, եթե այդպիսիք մնացել են Նիկոլ Փաշինյանը նոր փաստ է հրապարակել Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 1 օրում աճել է 1/3-րդով. զոհերի թիվը հասել է 80-ի 1xBet բուքմեյքերական ընկերությունն այսուհետ հասանելի է նաև Հայաստանում Չնայած «առաջընթաց»-ին, երկիրը գտնվում քյարթու կոռուպցիոն երկրների շարքում. Հրանտ Բագրատյան Կոբե Բրայանտի 13-ամյա դուստրը զոհվել է հոր հետ Որեւէ մեկն իրավունք չունի թիրախավորել ընտանեկան կյանքն ու առավել ևս երեխաների. ՄԻՊ Վարչապետը խախտել է «Հանրային ծառայության մասին» օրենքը. Գոհար Մելոյան «Դու ֆորմի մեջ չես, չես ձգում, կարո՞ղ է լավով գնաս». Աշոտյանը` Փաշինյանին «Իմ քայլի» ամոթն ու խայտառակությունը կամ մանդատավոր խուլիգանը Խստորեն դատապարտում ենք. վաղը «Իմ Քայլը» խմբակցությունը հրատապ նիստ կգումարի Ես միշտ հիացել եմ իսլամական մշակույթով. Արքայազն Չարլզը հայտնել է Իրան այցելելու ցանկության մասին Իլոն Մասկի ունեցվածքը 1 շաբաթում մեծացել է 1.7 միլիարդ դոլարով Րոպե առաջ պետք է դադարեցնել «գրիչի» թեմայի քննարկումը «Արարատ-Արմենիան» հաղթել է կիպրական թիմին հայկական ֆուտբոլին ծանոթ հաշվով Հռոմի Ֆրանցիսկոս պապն աղոթում է կորոնավիրուսի դեմ պայքարի հաջողության համար Աշխարհն առանց հոտի. ի՞նչ խնդիրների հետ են բախվում մարդիկ, որոնք չունեն հոտառություն Շոկի մեջ եմ գրիչի գինն իմանալով․ Նիկոլ Փաշինյան «Արարատը» 9։0 հաշվով հաղթեց մոնղոլական «Ուլան Բատորին» Իշխող կուսակցությունը պետք է քննարկի վարչապետի նոր թեկնածու առաջադրելու հարցը․ Արթուր Վանեցյան Մեկը չկա՞ր՝ համոզեր Փաշինյանին՝ նման ցածր, ամոթալի գրառում չկատարի․ Մելիքյան Այս տեսանյութում Նիկոլի ձեռքի գրիչը կապույտ է ԱՄՆ-ում հաստատել են կորոնավիրուսի երրորդ դեպքը Չեչնիայում առնվազն 25 մարդ է ձերբակալվել նախագահ Կադիրովի ֆոտոկոլաժը տարածելու համար Հրայր Թովմասյանն իր փաստաբաններին խնդրել է պատրաստել հայցադիմումը․ Ամրամ Մակինյանը՝ վարչապետի ներկայացրած փաստի մասին Հայտնի է դարձել Իսպանիային արտահանձնված օրենքով գող Տարոյի ճակատագիրը Ես իրոք խորը ցավ եմ ապրում, որ այսօր մեր երկիրը ղեկավարվում է այս անձի կողմից. Արա Վարդանյանը՝ վարչապետի գրառման մասին Հրայր Թովմասյանի փաստաբանները կարող են այս դասական զրպարտչին դատի տալ. Նարեկ Սամսոնյանը՝ վարչապետի գրառման մասին Արգելվել է կենդանական ծագման մթերքի և հումքի ներմուծումը Չինաստանից Պետության ղեկավարն այս կարգի էժան չի լինում. Սամվել Ֆարմանյանը՝ ՍԴ նախագահի վերաբերյալ վարչապետի գրառման մասին Լիվերպուլը կդառնար չեմպիոն նաև Իսպանիայում, Իտալիայում և Գերմանիայում․ Գվարդիոլա ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Թուրքիային Խարբերդի ավերիչ երկրաշարժի կապակցությամբ Ահա եւ Նիկոլ Փաշինյանի «զորեղ» ապացույցը Արարատի մարզպետի ցնցող գրառումը. Ոսկետափցիները պահանջել են սպանել Սերժ Սարգսյանին, բայց Նիկոլ Փաշինյանը հերոսաբար մերժել է առաջարկը Հունվարի 31-ին ԵՊՀ-ում նիստ կհրավիրվի եւ կհայտարարվի ռեկտորի մրցույթ Նիկոլ Փաշինյանը նայում է լրագրողի դեմքին ու ասում, թե ինքը տեղյակ չէ․ Արսեն Բաբայան Հայաստանում նույնպես «իզմեր» չկան, կան ինքնանպատակ սևերի ու սպիտակների անգաղափար բաժանում․ քաղաքագետ Առաջիկա 5 օրերին ոչ ձյուն կլինի, ոչ էլ անձրեւ ««Արմաթն» ուզում են ժեշտ սարքել» Կարեն Վարդանյան Անատի Սաքանյանն առայժմ բացել է միայն ուսը (Լուսանկար) Քրիստինա Ագիլերային կրկին մերկացրել են, բայց նա դեմ չի եղել (Լուսանկար) Կիսամերկ լուսանկար եւ հայրենասիրական գրառում Իննա Խոջամիրյանից (Լուսանկար) Բարսելոնան կրկին մտածում է մարզչի փոփոխության մասին Իրանի ԱԳ նախարարը խորհուրդ է տվել Թրամփին հիմնվել փաստերի, ոչ թե ԶԼՄ-ների վերնագրերի վրա Վարչապետն այսուհետ նաեւ քննիչ է, դատախազ եւ դատավոր Տարի ու կես անց «տերմինատորների» խնդիրը ոչ միայն չի լուծվել, այլև խորացել է․ Ռուբեն Մելիքյան Երկու արմավիրցի հենց նոր իմանալով ցեղասպանության մասին զինվել են եւ փորձել անցնել Թուրքիայի սահմանը Հերթը հասավ Աջափնյակի կրպակներին «Երկու ոտքով աչք մտնելուց առաջ»․ Մկրտիչ Արզումանյանի հումորային լուսանկարը
Հարցում

Արմեն Գևորգյան. Ո՞ր արդյունքի համար աշխատել

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը սկսում է ծավալուն հոդվածաշար, որի նպատակը, ըստ հեղինակի, առողջ դիսկուրս նախաձեռնելն է։ Tert.am–ը ներկայացնում է այս հոդվածաշարի առաջին մասը։


Մաս 1

Անկախության 28-րդ տարեդարձի շեմին առաջարկում եմ պաթետիզմի և վերացական կոչերի փոխարեն օգտագործել առիթը՝ պետության անցած ուղու, ներկա վիճակի և ապագա խնդիրների սառը վերլուծության և սթափ հետևությունների համար։ Բոլոր ձեռքբերումներով հանդերձ՝ մենք ունենք շատ լուրջ խնդիրներ, որոնք մեր առջև կանգնած են, և որոնք հնարավոր է լուծել միայն ու միայն գրագիտության, ռացիոնալ մտածողության շնորհիվ։ Ես սկսում եմ ծավալուն մի հոդվածաշար, որի նպատակը նաև առողջ դիսկուրս նախաձեռնելն է։

Ո՞ր արդյունքի համար աշխատել. ներկա սերնդի ըմբռնման ու բարեհաճությա՞ն, թե՞ ապագա սերնդի ներողամտության

Ուզում եմ սկսել շատ պարզ, բայց, իմ կարծիքով, տարրական արձանագրումով. «Նոր Հայաստան»-ի տնտեսական և պետական հիմքը և առաջիկա բարեփոխումների բազան, որքան էլ անցանկալի հնչի ոմանց համար, դրել և ամրապնդել են նախկին իշխանությունները: Մեր երկիրն ունի 28 տարվա պատմություն՝ լավ, վատ, իրար հակասող դրվագներով, բայց դա մեր ընդհանուր երկրի պատմությունն է: Դրա մասն են 90-ականների սերնդի անվիճելի ձեռքբերումները՝ վերականգնված հայկական պետականությունն ու անկախ Արցախը: Այս ձեռքբերումներով մեր դեռ շատ սերունդներ են հպարտանալու: Մեզ համար կարևոր է հասկանալ և ընդունել մեր պետության ժառանգականության ու շարունակականության սկզբունքը։

Եթե այդ ամուր հիմքը չլիներ, ապա մեզ հիմա միայն իշխանությունների՝ աղբահանության հարցը չկարգավորելու և օտարերկրյա ներդրումներ ներգրավել չկարողանալու հարցերը չէ, որ կանհանգստացնեին:

Պատկերացրեք, թե որքան ամուր է այդ հիմքը, որ 2018թ-ի մայիսյան հայտնի իրադարձություններին հաջորդած պոպուլիզմի շրջանն ու մեր իշխանությունների անփորձությունը դեռ չեն հանգեցրել պետական մեքենայի իսկական կոլապսի, ազգային անվտանգության նոր մարտահրավերների ու սպառնալիքների և գոյատևման խնդրի՝ բառի ուղիղ իմաստով: Այլ երկրների նման փորձը ցույց է տալիս, որ այդպիսի վտանգները հեշտությամբ դառնում են իրականություն։

Առաջարկում եմ հիշել այն բարդ ճանապարհը, որն անցել ենք՝ այդ հիմքերը դնելու ընթացքում, և խոսել այն մասին, թե ինչ է պետք անել, որպեսզի այդ հիմքը շարունակի ամուր ու հուսալի մնալ:

Սա անում եմ, որպեսզի ոչ վաղ անցյալի մեր պատմությունը չխեղաթյուրվի, չարժեզրկվի, և այս ու նաև հաջորդ իշխանությունների համար ընկալվի որպես իրական հենք՝ հետագա առաջընթացի համար:

Փորձեմ դիտարկումներս խմբավորել երեք հարցի շուրջ. ո՞րն էր հաջողության գրավականը, հնարավո՞ր էր արդյոք խուսափել սխալներից և ինչպե՞ս արդիականացնել մեր երկիրը։

Առաջին երկու հարցերը շատ հետաքրքիր և բավականին բարդ են: Պատմական էքսկուրս չէ, որ անում եմ։ Ես դրանց չէի անդրադառնա, եթե վստահ չլինեի, որ դրանք ունեն խիստ կիրառական նշանակություն այսօր և վաղը՝ հաջորդ իշխանությունների համար։ Իրողություններին առաջարկում են նայել այլ տեսանկյունից։ Մենք այդ հարցադրումներն անում ենք հիմա՝ մի շարք ծրագրերի մեկնարկից 15-20 տարի անց: Բայց պետք է հաշվի առնել, որ այն ժամանակ շատ բաներ ստիպված ենք եղել սկսել զրոյից՝ առանց համապատասխան գիտելիքների և փորձի։ Հաճախ ստիպված ենք եղել սովորել ընթացքում, ինչպես նաև՝ հաղթահարել հանրային դիմադրության իներցիան։

Գուցե առանձին նկարագրելու թեմա է՝ իներցիոն, իսկ շատ դեպքերում՝ ամեն նոր պրոյեկտի դեպքում կազմակերպվող դիմադրությունը։ Դիմադրություն եղել է ամեն լավ գաղափարի, ամեն լավ նախագծի, ամեն առաջադիմական բարեփոխման հանդեպ։ Փոխարենը՝ այսօրվա սերունդները և մեր երկրի հյուրերը օգտվում են 2000-ական թվականների աշխատանքների պտուղներից։ Չեմ բացառում, որ բացթողումներ եղած լինեն ինչպես գործադիրի, այնպես էլ՝ պետական իշխանության այլ մարմինների գործողություններում։ Որոշ դեպքերում մայրաքաղաքի և այլ բնակավայրերի մի շարք քաղաքացիներ ստիպված են եղել անցնել դժվար փորձությունների միջով։ Հասկանալով հանդերձ, որ որևէ խոշոր պրոցես չի կարող հարյուր տոկոսով հարթ և անցավ ընթանալ, ես, միևնույն է, խորապես ցավում եմ այդ մարդկանց կրած դժվարությունների համար։

Այժմ, հաշվի առնելով անցած ժամանակը, կարելի է խուսափել անցյալի սխալներից և խնդիրներից։ Այդ խնդիրները հատուկ են ոչ միայն մեր երկրին, այլև բոլոր այն երկրներին, որոնք ստիպված են հաղթահարել անցումային զարգացման ճանապարհը։ Փորձի կուտակմանը զուգահեռ՝ շատ կարևոր է, որ ձևավորվեն և աշխատեն մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ մեխանիզմներ։ Դրանք հանգեցնում են ներհասարակական տրամադրությունների հավասարակշռության։

Շատերը չգիտեն, թե ինչ դժվարությունների և փորձությունների միջով են անցել իշխանությունները, օրինակ՝ նոր օդանավակայանի և Թումոյի կառուցման ժամանակ։ Եթե այսօր թվում է, թե բոլորը շահագրգիռ էին նոր օդանավակայանով, բոլոր ծառայություններն էին խանդավառված ավելի քաղաքակիրթ ու ավելի թափանցիկ աշխատանքով, չարաչար սխալվում են։ Օդանավակայանի շատ աշխատակիցներ և պետական մի շարք ծառայողներ կհիշեն, թե ինչպես ես ինքս հաճախ ստիպված եմ եղել գիշերներով լինել օդանավակայանում, որպեսզի կարգավորեմ բոլոր ծառայությունների քաոսային աշխատանքը։ Դա ոչ ոքի չէր հետաքրքրում, բոլորը ուզում էին արագ ստանալ իրենց ուղեբեռը, անցնել անձնագրային և մաքսային վերահսկողությունն ու հայտնվել քաղաքում։ Ակնհայտ էր, որ ո՛չ իշխանություններին, ո՛չ Էռնեկյանին պետք չէր ունենալ զուտ տերմինալի գեղեցիկ շենք, այլ պետք էր ապահովել ծառայությունների բարձր որակ, այդ թվում՝ պետական ծառայությունների։ Հակառակ դեպքում չէին լինի արված ներդրումները։ Դժվար է նկարագրել, և երբևէ չի խոսվել այն մասին, թե որքան դժվար են եղել բանակցություններն այն մարդկանց հետ, որոնք, Թումանյանի անվան այգու շրջակայքում բիզնեսի կազմակերպման համար ծախսելով բազմաթիվ հազարավոր դոլարներ, չեն փորձել որևէ պաշտոնական թղթաբանությամբ դրանք ամրագրել՝ սրճարաններ, բենզալցակայաններ, ավտոլվացման կետեր և այլն։ Ինչ ջանք, համբերություն ու կամք է պահանջվել, որ գտնվի լավագույն փոխզիջումը՝ նրանց և ստրատեգիական ներդրողի միջև։ Արդյունքում՝ այսօր Թումոն Երևանի այցեքարտն է, հիանում ենք հարակից այգով և հպարտանում այդ ձեռքբերումներով։ Բոլոր հյուրերին տանում ենք այնտեղ, ու մեր երեխաները ունեն աշխարհի ամենաառաջադիմական կրթության հնարավորությունը։

Պատկերացրեք, թե ինչ իրավիճակ կունենայինք, եթե 15-20 տարի առաջ չսկսեինք կառուցել նոր և վերակառուցել գործող ճանապարհներն ու փողոցները։ Այդ ծրագրերը ևս բախվել են ֆիզիկական և իրավաբանական շատ ու շատ անձանց շահերի հետ, եղել է շատ լուրջ դիմադրություն, իսկ այն օրերի ընդդիմադիր մամուլը ծայրահեղ կերպով քննադատում էր իշխանության յուրաքանչյուր քայլ։ Բայց դրա արդյունքում է, որ Երևանն այսօր, անգամ այս անգործության պայմաններում, երթևեկության կոլապս չի ունենում։ Իսկ որոշ ճանապարհների կառուցումն ուղղակի ազգային անվտանգության խնդիրներ է լուծում։ Այսօրվա նույնիսկ աղբահանության լուծման անկարողության ֆոնին կառաջարկեի դրա մասին լուռ մտածել։

Միշտ դժվար է ռազմավարական ներդրողի և կոնկրետ քաղաքացու միջև համարժեք փոխզիջում գտնել, միշտ դժվար է ադեկվատ ձևով գնահատել հանրային և անհատական շահերը, հասկանալ այդ շահերի միջև առաջնահերթությունը։ Միշտ կա մի կողմ, որը դժգոհ է փոխզիջումային որոշումից։ Ժամանակն ու կյանքը ցույց տվեցին, որ ընդունված գրեթե բոլոր ռազմավարական որոշումները Երևանի և երկրի զարգացման տեսանկյունից ճիշտ և արդարացված են եղել։ Իրականում դրանք միտված են եղել ապագային: Այն ամենը, ինչ ստեղծվել և զարգացել է 2000-ականների սկզբին, արվել է ապագայի համար։ Եթե չլինեին երկրի ղեկավարության վճռականությունն ու հետևողականությունը՝ այդ ժամանակաշրջանի նախագահ Քոչարյանի գլխավորությամբ, մենք կարող էինք լինել տարածաշրջանի ետնապահը՝ ներթաթախված 90-ականների խնդիրների մեջ։ Մենք ունեինք դրա բոլոր նախադրյալները, այդ թվում՝ օբյեկտիվ։

Նման գործընթացները չեն կարող տեղի ունենալ առանց խոտանների և խնդիրների։ Այսօրվա իշխանությունները կարող են իրենց թույլ տալ՝ իրականացնել նույնքան մասշտաբային և գլոբալ նախագծեր՝ սովորելով նախկինների սխալների վրա։

Նկատենք, որ ինչպես 90-ականների, այնպես էլ՝ 2000-ականների սկզբին, երկրում հիմնական իշխող վերնախավը խորհրդային ժամանակաշրջանի ներկայացուցիչներ էին, որոնց ղեկավար աշխատանքի փորձն ու գիտելիքները սահմանափակվում էին ադմինիստրատիվ պատկերացումներով, և միայն աշխատանքի ոգին էր կրում անկախության և լիբերալիզմի գաղափարները։

Միայն հիմա՝ 28 տարի անց, մենք կարող ենք մեզ թույլ տալ՝ հենվել կառավարիչների, տնտեսագետների և իրավաբանների նոր սերնդի վրա։ Բայց երբեմն ինձ թվում է, որ ժամանակակից գիտելիքներով և հմտություններով օժտված գործչի մոտ հաճախ պակասում է այն նպատակասլացությունն ու աշխատանքին այն նվիրվածությունը, որ կար 20-25 տարի առաջ, երբ դրվում էին մեր երկրի հետևողական զարգացման հիմքերը։

2000-ականները մի շատ հետաքրքիր առանձնահատկություն ունեցան, որը հավանաբար ֆիքսել են միայն քաղաքական գործընթացների ներսում գտնվողները: Կարճ ասեմ՝ ինչի մասին է խոսքը. երկրի զարգացման տեսանկյունից մեծ նշանակություն ունեցող մի շարք ծրագրեր այդ շրջանում իրականացվել կամ ֆինանսավորվել են Արևմուտքի ներկայացուցիչների կողմից։ Այս ամենը, իհարկե, վկայում էր արևմտյան գործընկերների կողմից իշխանությանը վստահելու և այն մասին, որ նրանք տեսնում էին ազնվություն և հետևողականություն, ինչպես նաև՝ վճռականություն և կամք՝ այդ ծրագրերը պատշաճ իրականացնելու։

Հակառակ դեպքում ինչպե՞ս բացատրել այն իրողությունը, որ Լինսի հիմնադրամն ու «Հազարամյակի մարտահրավերները» Հայաստանում սկսեցին իրենց ակտիվ գործունեությունն ու ֆինանսավորեցին արտադրական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված խոշոր ծրագրեր, ինչպե՞ս բացատրել, որ հենց այդ ժամանակահատվածում Քըրք Քըրքորյանը, Էդուարդո Էռնեկյանը, Սեմ Սիմոնյանը, Ջեյմս Թուֆենկյանը, Ջերալդ Գաֆեսճյանը, Հովնանյան եղբայրները, Վարդան Սրմաքեշը, Ալբեր Բոյաջյանը, Ջոն Հանթսմանը, Շառլ Ազնավուրը և արևմտյան սփյուռքի շատ ուրիշ ներկայացուցիչներ սկսեցին ակտիվ աշխատանքներ ու ծրագրեր իրականացնել Հայաստանում: Ինչպե՞ս բացատրել, որ հենց այդ ժամանակ մեկնարկեցին ու հետագայում սկսեցին զարգանալ այնպիսի նախաձեռնություններ, ինչպիսիք էին համահայկական համաժողովներն ու համահայկական խաղերը, հենց այդ շրջանում Հայաստանի իշխանությունների և սփյուռքի ջանքերի մոբիլիզացիայի արդյունքում սկսվեց 1915-ի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման նոր շրջափուլը։

Միջազգային շատ, հատկապես՝ ֆինանսական կազմակերպություններ, Հայաստանին վստահելի գործընկեր էին համարում, քանի որ երկիրը, չնայած բոլոր բարդություններին և տնտեսական զարգացման դժվարություններին, պարտքեր ոչ միայն վերցնում էր, այլև վերադարձնում էր դրանք, ընդ որում՝ նախատեսված ժամկետներից հաճախ ավելի վաղ։ Հենց այդ փուլում Հայաստանում սկսեցին աշխատել և ներդրումներ անել արևմտյան շատ ընկերություններ՝ Պեռնո Ռիկար, Մարիոթ, Ռենկո և այլն։

Այդ գործընթացներում եղե՞լ են արդյոք խնդիրներ, բացթողումներ և թերություններ։ Իհարկե եղել են և՝ ոչ քիչ։ Բայց դրանց առկայությունը չպետք է և չէր կարող խանգարել իշխանություններին` առաջ շարժվել, աշխատել, փնտրել փոխզիջումներ ու նոր լուծումներ։ Դա չէր կարող նաև կանգնեցնել իշխանություններին նոր նախաձեռնութունների և նոր նախագծերի մշակման հարցում, ինչպես նաև` նոր գործընկերների փնտրտուքի հարցում՝ այդ նախագծերի իրականացման համար։ Հանուն արդարության նշեմ, որ ռուսահայ բիզնեսը 2000-ականների սկզբներին գտնվում էր հզորությունների և ռեսուրսների ձևավորման փուլում՝ ընդհանուր ռուսաստանյան աճին զուգահեռ։ Եվ որոշ ժամանակ անց, Սենիկ Գևորգյանի, Կարեն Սաֆարյանի հետ մեկտեղ, հայաստանյան նախագծերում ներդրումներ սկսեցին անել Սամվել Կարապետյանը, Ռուբեն Վարդանյանը, Սերգեյ Համբարձումյանը, Գագիկ Զաքարյանը և շատ ուրիշներ։ Պետությունը դառնում էր գրավիչ ներդրումային հարթակ` շատ այլ պետությունների ներկայացուցիչների համար։

Արմեն Գևորգյան
ՀՀ նախկին փոխվարչապետ
շարունակելի

 

 

website by Sargssyan