Վրաստանի նախագահի որդին աշխատանքի է անցել էմանուել Մակրոնի աշխատակազմում
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու որդինէ Թեյմուրազ Գորջեսթանին աշխատանքի է անցել Ելիսեյան պալատի դիվանագիտական բաժնում։ Այս մասին գրում է ֆրանսիական Le Journal du Dimanche-ը։ Նշվում է, որ Զուրաբիշվիլու որդին ունի Վրաստանի եւ Ֆրանսիայի քաղաքացիություն, աշխատել է Նյու-Յորքում՝ ՄԱԿ-ի ֆրանսիական պատվիրակությունում, ինչպես նաեւ Լոնդոնի ֆրանսիական դեսպանատանը։ Այժմ արդեն, նա կզբաղվի Ասիայի, Հյուսիսային Ամերիկայի եւ Լատինական Ամերիկայի երկրների խնդիրներով։