Խաչվերացի տոնը նշեցին նաեւ զինվորները
Այսօր` Խաչվերացի տոնին, Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի Սուրբ Խաչ Եկեղեցում` ձեռամբ Գեղարքունյաց Թեմի Առաջնորդական Փոխանորդ Տ. Պարթև վարդապետ Բարսեղյանի մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագին իրենց մասնակցությունը բերեցին նաև 2-րդ Բանակային Զորամիավորման ենթակա զորամասերից մեկի զինծառայողները` ուղեկցությամբ ավագ գնդերեց` Տ. Վարազդատ քհն. Նաջարյանի: Հոգեշնորհ Հայր Սուրբը իր քարոզի մեջ անդրադարձավ նաև զինվորների անձնուրաց և հերոսական ծառայությանը, վկայակոչելով որ անգամ Արցախյան առաջին հերոսամարտին իբրև հավատի նշան Խաչի նշան էին դրոշմում իրենց մեջքերին կռվող հերոսները: Հայ Եկեղեցու Խաչը ծաղկյալ խաչ է: Ծաղիկը կյանքն է խորհրդանշում, իսկ ծաղկյալ Խաչը Քրիստոսով փրկության և հավիտենական կյանքի խորհուրդն ունի", իր խոսքում ընգծեց հոգեշնորհ Հայր Սուրբը:
Հավարտ Պատարագի զինվորները խմբակային լուսանկարից հետո վերադարձան զորամաս հոգևոր նոր լիցքերով, նոր զգացումներով շարունակելու համար իրենց հերոսական ծառայությունը:
ՀՀ ԶՈՒ Հոգևոր Առաջնորդություն ֆեյսբուքյան էջից