Ինչու էիք առաջ բողոքում, երբ փակ քննարկումներ էին արվում, իսկ հիմա դուք եք նույնը անում
Այս թեմայով
- Հայաստանը թույլ օղակն է, որի հաշվին մյուսները լուծում են իրենց խնդիրները. Ստեփան Դանիելյան
- ՀՀ-ում արժեքային ճգնաժամ է և լուծումը կուսակցությունների ծիրում չի գտնվում, այլ հանրային շարժման դաշտում է. Դանիելյան
- ՌԴ-ի նկատմամբ ճնշումները շատանում են եւ նա փորձում է անընդհատ մեր հաշվին զիջումների գնալով պահել իր դիրքերը. քաղաքագետ
- Ամեն ինչ նոր է սկսվում. Ստեփան Դանիելյան
Հասարակական կազմակերպությունները և Նիկոլը հանդիպել են ու քննարկել են մի շարք հարցեր, բայց պայմանավորվել են, որ քննարկումը փակ պետք է լինի, իսկ ինչ խոսացել են, չպետք է հանրայնացնեն։
Հաստատ ռազմական գաղտնիքներ չեն քննարկել։
Դրանից մի շարք հարցեր են առաջանում։
Հարցեր Նիկոլին.
- ի՞նչ ունես թագցնելու հպարտ քաղաքացիներից,
- ուր մնաց ուղիղ ժողովրդավարությունը,
- հանրային վերահսկողության սկզբունքն արդեն լուծարվե՞լ է։
Հարց ՀԿ-ներին.
- Ինչու էիք առաջ բողոքում, երբ փակ քննարկումներ էին արվում, իսկ հիմա դուք եք նույնը անում։ Արդեն ձեզ իշխանությո՞ւն եք զգում ու պողոսներից ցանկանում եք վեր լինել, թե ինտելեկտուալ էլիտա եք ձեզ զգում։
Հարց հպարտ քաղաքացիներին.
- ո՞ւր կորավ ձեր հպարտությունը, երբ ձեզանից գաղտնի ձեզ վերաբերող խնդիրներ են քննարկվում, ձեզ դնելով մտավոր հետամնացների, կամ անվստահելի տարրերի տեղ։
Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից