Վրացական կրքեր ընտրություններից առաջ․ նախկին բանկիրը մեղադրում է Իվանիշվիլիին
Վրաստանում 2020թ․ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ թեժ նախընտրական պայքար է սպասվում: Շատ վերլուծաբաններ հենց այդ իրողության հետ են կապում օրերս Վրաստանի կառավարության կազմում կատարված վարչապետի և ուժային մարմինների ղեկավարների փոփոխությունները: Ավելին՝ հինգշաբթի օրը սենսացիոն հայտարարություններով քաղաքական դաշտ մտավ «ТБС» բանկի նախկին կառավարիչ Մամուկա Խազարաձեն՝ իր հիմնադրած «Լելո» ՀԿ-ով :
Նոր կարգավաճակով՝ իր առաջին իսկ հեռուստաեթերից Խազարաձեն իշխող կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիին մեղադրեց բիզնես ճնշումների մեջ: Ով, իբր, տարիներ առաջ, միջամտելով իր և գործարար Վանո Չխարտիշվիլիի միջև ունեցած բանկային վեճերին, պարտադրել էր իրեն ՍԴ-ից հանել Չխարտիշվիլիի նկատմամբ ունեցած գույքային հայցը:
«Ես հայտնվել էի փոքրիկ մի դատարանում, որտեղ Իվանիշվիլին քննում էր գործը: Նա թե՛ դատավոր էր, թե՛ Սահմանադրական դատարանի նախագահ: Լավ է, որ դատախազ Շոթաձեն նստած էր այնտեղ, գրեթե մեկուկես ժամ անց նա շշնջաց, որ ոչինչ չի տեսնում այս հարցում, որի համար մենք հավաքվել էինք: Ես դուրս եկա այնտեղից ցնցված»,- վրացական «Պիրվելի» ՀԸ-ի եթերից հայտարարել է Խազարաձեն:
Խազարաձեի հայտարարությունները բուռն արձագանք են գտել քաղաքական դաշտում: Ընդդիմադիր դաշտի կողմերն իրարամերժ հայտարարություններ են արել: