ԱՄՆ Պետքարտուղարն Իրանը սպառնալիք է համարում տարածաշրջանի համար
ԱՄՆ Պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Fox News-ին տված հարցազրույցում հայտնել է, որ Իրանը սպառնալիք է համարում թե՛ տարածաշրջանի կայունության, թե՛ Միացյալ Նահանգների համար:
Թիլերսոնի խոսքով՝ Իրանի հանդեպ վարած քաղաքականությունը չի կարելի դիտարկել միայն Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի տեսանկյունից: Այդ ծրագիրը համաձայնեցվել էր 2015 թվականի ամռանը՝ միջազգային վեցնյակի կողմից (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Ռուսաստան, Չինաստան և ԱՄՆ):
Ըստ պետքարտուղարի՝ պետք է նաև հաշվի առնել Իրանի պահվածքը որպես երկիր, ով տարածաշրջանում ահաբեկչություն է խրախուսում: