Մարին Լը Պենը փոխել է իր կարգախոսը (Լուսանկար)
Ֆրանսիայի նախագահական ընտրությունների թեկնածու Մարին Լը Պենը ընտրարշավի համար նոր կարգախոս է դարձրել «Ընտրի՛ր Ֆրանսիան», հայտնում է Euromag-ը:
Արդեն նոր կարգախոսով պաստառի վրա պատկերված Լը Պենը կրում է մուգ կապույտ պիջակ և սև կարճ կիսաշրջազգեստ:
Համաձայն վերջին տվյալների՝ Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Լը Պենի օգտին կքվերակեն ընտրողների 41 տոկոսը, իսկ նրա հակառակորդ, երկրի էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնի օգտին կքվեարկեն ընտրողների 69 տոկոսը։
Ֆրանսիայի նոր նախագահի անունը հայտնի կդառնա մայիսի 7-ին կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլից հետո։