Զելենսկին բեմ է բարձրացել և խաղացել ինքն իրեն (տեսանյութ)
Սեպտեմբերի 13-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «95-րդ թաղամաս» ստուդիայի երգիծական ելույթի ժամանակ բեմ է բարձրացել և խաղացել ինքն իրեն, հաղորդում է LB.ua-ն:
Հրապարակված տեսանյութում Զելենսկուն նմանակող դերասանը դիմել է հանդիսատեսի շարքերում նստած նախագահին:
«Իմ անգլերենն այնքան էլ լավ չէ, ինչ-որ մեկը կարո՞ղ է թարգմանել այն»,- ասել է դերասանն ու Զելենսկուն խնդրել օգնել անգլերեն թարգմանելու հարցում, որին պետության ղեկավարը համաձայնել է:
Սեպտեմբերի սկզբին նախագահը «1+1» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել էր, որ ցանկանում է «95-րդ թաղամաս» ստուդիայի համերգին այցելել որպես հանդիսատես, բայց նաև բեմ բարձրանալու ցանկություն ունի: