Չինաստանն ու Եվրոպան մտադիր են Լուսնի վրա գյուղ կառուցել
Չինաստանը Եվրոպական տիեզերական գործակալության (ESA) հետ միասին մտադիր է Լուսնի վրա բնակելի բազա կառուցել։ Այս թեմայով արդեն սկսված բանակցությունների մասին չինական լրատվամիջոցներին հայտնել է Չինական ազգային տիեզերական վարչության գլխավոր քարտուղար Տյան Յուլունը, հայտնում է BBC-ն։
«Չինացիները արդեն իրականացնում են արտակարգ հավակնոտ տիեզերական ծրագիրր,- հայտնել է ESA–ի ներկայացուցիչ Փոլ Հվիսթենդալը,- Տիեզերական հետազոտությունները փոխվել են անցած դարի 60-ականներից ու մենք սկսում ենք հասկանալ միջազգային համագործակցության անհրաժեշտությոնը»
ESA-ի գլխավոր տնօրեն Յոգան Դիտրիխ Վյորները «Լուսնային գյուղը» անվանել է պոտենցիալ բազա դեպի Մարս ապագա թռիչքների համար, նաեւ լուսնային զբոսաշրջությունը զարգացնելու ու նույնիսկ Լուսնի վրա օգտակար հանածոներ արդյունահանելու հնարավորություն։