Փաշինյանը ռեկետ է անում, եւ ոչ թե լավություն
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հյուրընկալվելով «Հայելու առաջ» հաղորդմանը, անդրադառնալով վարչապետի տնտեսվարողներին ունեցած պարտքի վերադարձի մասին ֆեյսբուքյան գրառմանը, հետաքրքիր մեկնաբանություն է արել:
Հրանտ Բագրատյանը շեշտել է, որ 56 միլիարդ ավելացված արժեքի հարկի պարտքը պարզապես պետք է վերադարձվի, եւ ոչ թե պարտադրվի այն ներդնել տնտեսության մեջ: Նախկին վարչապետը շեշտել է, թե որեւէ մեկը որեւէ տնտեվարողի չի կարող պարտադրել, թե իր գումարն ինչպես տնօրինի:
Հրանտ Բագրատյանն ընդգծել է, թե սա ոչ թե տնտեսական հեղափոխություն է, ոչ թե լավություն, այլ սովորական ռեկետ՝ պետական մակարդակով:
Top-News.am