Աքլորը առավելություն ունի հավի նկատմամբ. Էրդողանին վիրավորողին վճռաբեկը արդարացրել է (Լուսանկար)
Սոցցանցերով Էրդողանի ու Դավութօղլուի նկարներով ծաղրանկար տարածած Հասան Աքքայան հետաքրքիր հիմնավորումով արդարացվել է վճռաբեկ դատարանի կողմից։
Թուրքական BirGun-ի փոխանցմամբ՝ Հասան Աքքայան ֆոտոմոնտաժի միջոցով հավի ու աքլորի կերպարներին ավելացրել էր Էրդողանի ու Դավութօղլուի գլուխները, որտեղ Դավութօղլուն հավի դերում համբուրում է աքլորի դերում հանդես եկող Էրդողանի ոտքերը։
Առաջին ատյանի դատարանը նախագահին վիրավորելու մեղադրանքով դատապարտել էր Հասան Աքքայային։ Վերջին վճիռը բողոքարկել էր վճռաբեկ դատարան։
Վճռաբեկ դատարանն էլ արդարացրել է Հասան Աքքայային՝ հիմնավորման մեջ նշելով, որ աքլորը առավելություն ունի հավի նկատմամբ, ուստի ծաղրանկարում Էրդողանի նկատմամբ վիրավորանք չկա։