1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 06 դեկտեմբերի 2019թ., 00:00
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ուղղված հրթիռների վերաբերյալ եվրաեռյակի վերջին նամակը հուսահատ սուտ է. Զարիֆ Նոր բացահայտում․ խոշոր պարգևատրումներ՝ Հաշվեքննիչ պալատում Էրդողանը փորձում է վերականգնել Օսմանյան կայսրությունը Կեղծ դիպլոմով աշխատանքի ընդունվելու փորձ. Վայոց Ձորի նախկին փոխմարզպետին մեղադրանք է առաջադրվել Սենատորները, ովքեր վետո են կիրառում, իրենց նահանգներում հայ ընտրողներ համարյա չունեն. քաղաքագետ Իշխանության երազանքի երիտասարդը Մնացականյանն ու Մամեդյարովը գնացին վա-բանկ Կառավարությունն՝ ընդդեմ ներդրողների Հայաստանը մերժել է Ադրբեջանի առաջարկը՝ փոխանակել գերիներին ու ձերբակալվածներին «բոլորին բոլորի հետ» սկզբունքով. Մամեդյարով 2020թ. 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի ծավալով մենք առաջ ենք անցնելու Ադրբեջանից. ՀՀ վարչապետ (Տեսանյութ) ԱԺ-ն ընդունեց 2020թ-ի պետբյուջեի նախագիծը, ներկա էր նաև Նիկոլ Փաշինյանը Սոթք-Քարվաճառ ճանապարհը դժվարանցանելի է, Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար Իսկ ԱԺ աշխատակցի շորտով և սպառԾիվկայով աշխատանքի գնալը ինչպիսի՞ վերաբերմունք է պետական ինստիտուտների նկատմամբ Դոնալդ Թրամփը կնոջ՝ Մելանյայի հետ վառել է ազգային ծննդյան տոնածառի լույսերը Արցախի վերջնական կարգավիճակի որոշումը չի կարող ենթարկվել որեւէ սահմանափակման. Մնացականյանը՝ Բրատիսլավայում Դատավորներն ահազանգում են․ ո՞ւմ է վստահված երրորդ իշխանության զտումը Ֆիզմաթցի շատերն են ձգտում լինել, բայց դառնում են նրանք, ովքեր ամենաընդունակն ու աշխատասերն են Տեղումները կդադարեն Թուրքիայի «տարածաշրջանային ախորժակն» աճում է «Գոլդեն Փելիս» հյուրանոցի համար մեկ ընկերություն է հայտ ներկայացրել Իշխանությունը լրիվ իրավունք ունի ասելու. «Դուք գիտեիք՝ ում եք ընտրում, ինչու՞ եք հիմա դժգոհում» Հայր Ալիեւը 1993թ.-ից է Արցախի հետ բանակցային սեղանին նստել․ Գեւորգ Կոստանյանի կարեւոր բացահայտումը ԱԺ օրակարգում է ՍԴ անդամների վաղաժամ թոշակի գնալու նախագիծը (ուղիղ) Փաշինյանի՝ Իտալիա այցի ձախողումը «կոտրել» են դեսպանի վրա. փոփոխություններ՝ դիվանագիտական ոլորտում Երևանը պատրաստվում է Ամանորին. քննարկում՝ քաղաքապետարանում Վարչապետին ուղղված նամակից հետո ԱԱԾ աշխատակիցներն այցելել են բուհ Զոհրաբ Մնացականյանի ելույթում վերջապես հստակ դիրքորոշում լսեցինք «Մեծերն» ու «փոքրերը». Ինչ է լինելում, երբ բիզնես շահեր ունեցող Ծառուկյանը սկսում է լուրջ նկրտումներ ունենալ Թրոլինգ չէի՞ն Լավրովի եւ Պեսկովի վերջին հայտարարությունները ՀՔԾ-ից Սերժ Սարգսյանը գնացել է Մելիք-Ադամյան. նոր մանրամասներ Վարչապետն ինձ հրավիրեց հանդիպման, ու նրա ընդունարանում ինձ ձերբակալեցին. Արա Վարդանյան (տեսանյութ) Լեռնային Ղարաբաղում էսկալացիայի իրական սպառնալիք կա. ԵԱՀԿ գործող նախագահ «Գողականները» հավաքվում են, իրենց ներքին օրենսդրությունն են փոխում. արդեն «ստրախովկաներ» են գործելու Քննարկվում է կիսանախագահական համակարգի անցնելու հարցը. հանրաքվեն կլինի Փաշինյանի ժամկետի վերջում Թուրքիան Հայաստանի դեմ հարձակվելու պլաններ ունի՞.Կարո Փայլանը՝ Թուրքիայի պաշտպանության նախարարին Սերժ Սարգսյանի անձնագիրը վերցրել են. կանխվել են նրա եվրոպական այցերը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները համատեղ հայտարարություն են արել Սուրճի գները նոյեմբերին հասել են վերջին 12 ամիսների ընթացքում առավելագույնին Շվեյցարացի ուսանողը լուծել է հարյուրամյա ֆիզիկական հանելուկը Պոմպեոն սխալմունք է անվանել Թրամփի իմփիչմենթի մասին դեմոկրատների զեկույցը Գործադուլ Փարիզում. կա 60-ից ավելի կալանավորված «Դոմ 2»-ից հայուհին ընկերուհու որդուն ներկայացրել է որպես իր երեխա՝ սիրելիից գումար ստանալու համար Փաշինյանը ձգտում է միահեծան իշխանության․ ՀՅԴ հայտարարությունը Տարվա առաջին 9 ամիսներին օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը կազմել են ընդամենը 68 մլն դոլար «Ժաննա Ֆրիսկեն չի շփվել հոր հետ». հանգուցյալ երգչուհու հայրը սպառնացել է սպանել Շեպելեւին Մամեդյարովը մեկնաբանել է Մնացականյանի հետ հանդիպումը Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել․ ՀՔԾ Խորհրդարանական ընդդիմությունը դեմ կքվեարկի 2020 թվականի պետբյուջեի նախագծին Ֆոտոշոփի զոհը. բալետի հայտնի արտիստը շքեղ կազմվածքը ցույց է տվել անհաջող ռետուշով Կիպրոսը Թուրքիայի դեմ հայց է ներկայացնում Հաագայի Միջազգային դատարան Coca-Cola-ն կփոխի բաղադրատոմսը ԱՄՆ-ն ընդլայնել է Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները Աղբյուր․ Մարկոսը պայմանագիր է կնքել Արարատ-Արմենիայի հետ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Լարսը բաց է Արարատ Միրզոյանն ընդունել է Գվատեմալայի Հանրապետության խորհրդարանի առաջին փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը Գիտնականները հերքել են Երկրի վրա հնագույն համաճարակի մասին առասպելը Պուտինը մասնակցել է «Ցանկությունների տոնածառ» ակցիային. նա կիրականացնի Ստավրոպոլում բնակվող տղայի ցանկությունը «Նա ատում էր այդ ոչնչությանը». Ֆրիսկեի հայրն արձագանքել է Շեպելեւի հարցազրույցին Ջիջի Հադիդը ցուցադրության է մասնակցել պիջակով, որը կրում էր մերկ մարմնին Բելլա Հադիդը Քենդալ Ջեների և Քորթնի Քարդաշյանի հետ այցելել է Մայամիի լողափերից մեկը (լուսանկարներ) Ինչո՞ւ է քիթը քչփորելը վտանգավոր Սինգապուրում ցանկանում են հետիոտնին հետ վարժեցնել քայլելիս գաջեթներին նայելուց «Իմ ընտանիքի անդամներն ասում էին, որ դերասանուհու մասնագիտությամբ անգամ մի կոպեկ չեմ կարողանա աշխատել». Ջենիֆեր Էնիսթոն (լուսանկար) Թուրքիան 2020 թվականին հինգ հորատանցք կբացի Կիպրոսի գազի հանքավայրում 2020 թվականի բյուջեի նախագծով ՀՀ ռազմական արդյունաբերության ծախսերը կավելանան 122 տոկոսով Վիրաբույժներն ամեն տարի հազարավոր առողջ կույր աղիք են հեռացնում. հետազոտություն Ռուս լրտեսները ֆրանսիական Ալպերը որպես գաղտնի առաքելությունների իրականացման կայան են օգտագործել Ավստրալիայում բռնագրավել են թմրանյութերի՝ երկրի պատմության մեջ ամենամեծ խմբաքանակը Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն թանկացել է շուրջ մեկ դրամով Ճապոնիայում բացվել է աշխարհում առաջին խանութը, որտեղ գնումներն իրականացվում են կառավարվող ռոբոտի օգնությամբ (լուսանկար) Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Թրամփին Իրանին ճնշելու համար Կասեցվել է Արամի 23 հասցեին կից շինության ապօրինի քանդման աշխատանքները Պենտագոնից հայտնել են, որ կշարունակեն Թուրքիային համոզել Ս-400-ից հրաժարվել ՀՀ-ում հետբուհական եւ մասնագիտական կրթության ծախսերը 2020 թվականին էապես կավելանան «Բելառուսը երբեք չի մտնի մեկ այլ պետության կազմի մեջ, իմ օրոք դա երբեք չի լինի». Լուկաշենկո Կիևը կարող է պաշտպանական պատ կառուցել Դոնբասում ՄԻԵԴ-ը մերժել է 2008 թվականին Գյումրիի ընտրատեղամասում ծեծկտուք կազմակերպածների հայցը 10–ամյա տղայի երկու մատներն անդամահատել են պայթուցիկ սարքի օգտագործման հետևանքով Դեկտեմբերի 6, 7 եւ 8-ին կաշխատեն Երեւան-Գյումրի-Երեւան լրացուցիչ արագընթաց էլեկտրագնացքներ Իշխանության դիրքորոշումը շատ հստակ է՝ որևէ ապօրինություն անպատիժ չի մնալու. Էդուարդ Աղաջանյանը՝ Գևորգ Լոռեցյանի ձերբակալության մասին
Հարցում

Հետաքննություն. Մի շատ տարօրինակ պատմության հետքերով

ՄԻԵԴ վճռով Հայաստանի Հանրապետությունը քաղաքացի Յու. Վարդանյանին պետք է փոխհատուցի 1.6 մլն եվրո։ Այս թեման ձգձգվում է արդեն երկար տարիներ. դեռևս 2016 թվականից կառավարությունը բանակցությունների մեջ էր գումարի չափի շուրջ։ Սա չի կարելի ներկայացնել ո՛չ որպես անակնկալ, ո՛չ էլ որպես նոր իշխանության պարտություն։ Դառնալով ՄԻԵԴ անդամ՝ Հայաստանի Հանրապետությունը պետք է պատրաստ լինի նման վճիռների։ Դա բացառապես պետության զարգացման ճանապարհն է։

Մի փոքր նախապատմություն

Մեր այսօրվա փոքր հետաքննական նյութը, սակայն, քիչ կապ ունի ՄԻԵԴ-ի բուն վճռի հետ։ Այս պատմությունն ունի շատ ավելի անհասկանալի և մութ կողմեր։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը, անդրադառնալով ՄԻԵԴ-ի որոշմանը, իսկ ավելի կոնկրետ տուժող քաղաքացիներին Հայաստանի կողմից փոխհատուցմանը, հայտարարում է իբր նախկին բարձրաստիճան պաշտոնյաների կաշառքներ ստանալու, կառավարության կողմից հակասահմանադրական որոշումներ ընդունելու մասին,ասում, թե այդ ամենն իրականացվել է նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանի կոորդինացիայի ներքո։ Պատգամավորի տեսակետը սկսում են տիրաժավորել ևս մի քանի հանրային դեմքեր՝ մի քանի լրատվամիջոցներով։

Պատգամավորը պահանջում է իրավապահներից՝ քրեական գործ հարուցել կառուցապատողի՝ «Վիզկոն» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն Պավել Անդերսոնի հայտարարությունների հիման վրա։ Ահա այստեղից սկսվում է պատմությունը։

Անդերսոնը տարիներ առաջ սկայպ-հարցազրույցում պատմում է, որ կառուցապատման իրավունքի ձեռքբերման համար կաշառել է քաղաքապետարանի ներկայացուցիչներին, նշում է այն ժամանակվա քաղաքապետ Երվանդ Զախարյանի եւ ԾԻԳ-ի տնօրեն Կարեն Դավթյանի անունները: Խոսքը բավականին մեծ թվերի մասին է (ես դիտմամբ կանգ չեմ առնում մանրամասների վրա, քանի որ նրա ասածները մամուլում հրապարակվել են, և իմ ասելիքի շեշտը այս պահին դա չէ)։

Պավել Անդերսոնի գործընկեր Սիմոն Աղազարյանը հայտարարում է, որ Անդերսոնի ասածներն իրականությանը չեն համապատասխանում: «Նա մանթրաշ է, որ երկիրն իր ձեռքից լոտը վերցրեց (նկատի ունի այն, որ քաղաքապետարանը լուծել է «Վիզկոնի» հետ կնքած պայմանագիրը եւ կառուցապատման իրավունքը նրանից վերցրել): Պավել Անդերսոնն իսկի 500 դրամ իրա մազերի համար չի տվել. ես էի 500-ից 5000 դրամ տալիս, որ մազերը կտրեր, ուր մնաց 550 հազար դոլար կաշառք տար»,- նշել է Աղազարյանը «Հետքի» հետ զրույցում:

Մարդ, որը վարսավիրանոց գնալու համար պարտք էր վերցնում, հանկարծ հայտարարում է, թե հարյուր հազարներով կաշառքներ է բաժանել։ Ինչ-որ տեղ սա հիշեցնում է Սիլվայի հայտնի պատմությունը։ Բայց սա՛ էլ չէ մեզ համար կարևոր։

Հետագայում սկայպով տված հարցազրույցներում Պավել Անդերսոնը նշում է մի շարք այլ անձանց, հիմնականում՝ դատավորների անուններ, որոնց կաշառք է տվել։ Օրինակ՝ այդ նույն Յուրի Վարդանյանի գործով իբր անձամբ է կաշառել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանին՝ վճարելով 5 000 ԱՄՆ դոլար: Հետո՝ Վճռաբեկ դատարանի նախագահ Մկրտումյանին և այլն։

Ի թիվս այլոց՝ Պավել Անդերսոնը հայտարարում է, որ ժամանակին կայացել է իր հանդիպումը ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանի հետ, և վերջինս իրեն իբր հորդորել է 100 հազար դոլար փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Ժամանակին բոլոր վերը նշված անձիք հրապարակավ և փաստերով հերքել են Պավել Անդերսոնի հայտարարությունները։ Հերքել են նաև Պավել Անդերսոնի գործընկերները։

Ժամանակին արդեն փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գրասենյակը ևս պաշտոնապես հերքել է Պավել Անդերսոնի հայտարարությունը՝ հավաստիացնելով. «Հայտնում ենք, որ Արմեն Գևորգյանը՝ ինչպես ՀՀ նախագահի աշխատակազմում, այնպես էլ՝ ներկայիս զբաղեցրած պաշտոնում աշխատելիս, երբևէ որեւէ մեկին չի առաջարկել վճարում կամ նվիրատվություն կատարել «Հայաստան» հիմնադրամի հաշվին»:

Իսկ Անդերսոնի նախկին բիզնես-գործընկեր Սիմոն Աղազարյանի՝ նույն իրադարձության կապակցությամբ արված հայտարարություններից ակնհայտ է դառնում, որ ժամանակին պատկան մարմինները, այդ թվում՝ նախագահի աշխատակազմը, ավելի շատ մտահոգված են եղել Յուրի Վարդանյանի իրավունքների պաշտպանության խնդրով:

Հաշտության համաձայնագիր կնքելու դեպքում, ինչից Յուրի Վարդանյանը, ի դեպ, հրաժարվել է, «Վիզկոն» ՍՊԸ-ն իբրև փոխհատուցում առաջարկել է 200 հազար դոլար և կառուցվելիք նորակառույց շենքում 700 քմ մակերեսով տարածք: Հետագա հարցազրույցում Պավել Անդերսոնն ընդունում է, որ իր արարքներով, մասնավորապես՝ կաշառելով, կատարել է հանցագործություն:

Հատկանշական է, որ այսօր ուղղորդված քննարկումը ծավալվում է միայն Անդերսոնի ասվածի շուրջ, և անտեսվում են մամուլի նույն հրապարակման մեջ արված՝ դրանք հերքող հայտարարությունները:

Ակնկալում ենք պրն. Վանեցյանի ուշադրությունը

Հիմա՝ ամենակարևորի մասին։ Այս զուտ դատաիրավական պատմությունը մեզ, անկեղծ ասած, շատ չի հետաքրքրում, բայց այն ունի այլ մութ կողմեր, և մեր պետության համապատասխան կառույցները, կարծում եմ, պետք է շատ ուշադիր լինեն՝ ավելի կարևոր բան բաց չթողնելու համար։ Վստահ եմ նրանց պրոֆեսիոնալիզմի վրա։
Դեպքերի հերթականությունն այսպիսին է. քաղաքացի Յու. Վարդանյանը դիմում է ՄԻԵԴ, հայտնվում է ոմն Պավել Անդերսոն, որը հայտարարում է, թե աջուձախ կաշառք է տվել բարձրաստիճան պաշտոնյաների, անթաքույց փորձում է դրսում վարկաբեկել «Հայաստան» Համահայկական հիմնադրամը։ Հարցազրույցները տալիս է սկայպով՝ արտերկրից, և որոշ տեղեկությունների համաձայն, հիմա Պավել Անդերսոնի ակտիվացման նոր փուլ է նկատվում։ Կա վարկած, որ դա կապվում է ԱՄՆ այցի ընթացքում կայացած՝ ՀՀ նոր իշխանությունների որոշ պաշտոնյաների և Պավել Անդերսոնի՝ հնարավոր կոնտակտների հետ։

Հարց. եթե Պավել Անդերսոնն այդքան իրազեկ է և այդքան ծանրացուցիչ մեղադրանքներ է ներկայացնում, և այդքան կարևոր է, ապա ինչո՞ւ չի հրավիրվում Հայաստան՝ նոր, արդար իրավապահ համակարգին օգնելու՝ բացահայտելու ամբողջ իրականությունը։ Հենց այս հարցը մեզ ստիպեց ավելի խորը գնալու։

Իսկ պատասխանը շոկային է.

Պավել Անդերսոնը չի կարող գալ Հայաստան, քանի որ նա գտնվում է հետախուզման մեջ՝ Ռուսաստանի Դաշնության կողմից։ Նա մեղադրվում է խարդախության մեջ։ Նա սովարական խարդախ է, որը նույն մեքենայություններն անում է տարբեր երկրներում։ Ռուսաստանի ՆԳՆ պաշտոնական կայքում պաշտոնապես նա հետախուզման մեջ է։

Ավելին՝ ՌԴ ՆԳՆ պաշտոնական կայքում Անդերսոնը հետախուզվում է որպես ադրբեջանցի (կից ներկայացվում ենք screenshot-ը):

 

Այո, ՌԴ ՆԳՆ պաշտոնական տեղեկանքներում նրա ազգությունը նշված է՝ ադրբեջանցի։ Միջազգային խարդախ, ազգությամբ՝ ադրբեջանցի Պավել Անդերսոնը իր հարցազրույցներով կարողացավ իր հետևորդ դարձնել «Իմ քայլի» պատգամավորներից ոմանց և մի քանի հանրային դեմքերի։ Սկսեց Հայաստանում ձևավորել դատաիրավական օրակարգ։ Եւ չի բացառվում, որ նրա ասածների հիման վրա էլ՝ «Իմ քայլի» պատգամավորի դիմումով, քրեական գործ հարուցվի։ Միջազգային խարդախ ադրբեջանցին, ՌԴ կողմից տարիներ ի վեր հետախուզման մեջ գտնվող անձը Հայաստանում դատաիրավական օրակարգ է թելադրում։

Ես չեմ բացառում, որ մենք գործ ունենք լավ մշակված տեղեկատվական դիվերսիայի հետ։ Ի դեպ, ուսումնասիրելով հետախուզվող ադրբեջանցու ֆեյսբուքյան էջը, կնկատեք նրա հայաստանցի ընկերներներին՝ «Իմ քայլից» ԱԺ պատգամավորներ Վահագն Հովակիմյան, Ծովինար Վարդանյան, պարգամավոր Հայկ Գևորգյանի որդին՝ Վահագն Գևորգյանը, ՀԱԿ ակտիվիստ Արեգ Գևորգյանը և այլն։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ Անդերսոնը խնդիրներ ունի իրավապահների հետ նաև մեկ այլ կարգի՝ արդեն անձի դեմ ուղղված ապօրինի գործողությունների դրվագով։ Ի դեպ՝ օրեր առաջ ԱՄՆ-ում մանկապղծության մեջ մեղադրանք է առաջադրվել իբր իրավապաշտպան, իբր հետաքննող լրագրող Արա Մանուգյանին, որը երկար տարիների համարվում էր «Հայաստան» Համահայկական հիմնադրամի ամենամոլեռանդ թշնամին։ Անում էր ամեն ինչ՝ հիմնադրամը վարկաբեկելու և նվիրատվությունները պակասեցնելու համար։ «Հայաստան» Հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը միշտ պնդում էր, որ սույն անձը աշխատում է ադրբեջանցիների հետ և ունի հատուկ առաքելություն՝ վարկաբեկել «Հայաստան» Համահայկական հիմնադրամը։ Արդյո՞ք սա կհետաքրքրի ԱՄՆ իրավապահներին, դժվար է ասել. նրանց համար ավելի կարևոր է մանկապղծությունը։ Բայց Հայաստանում պետք է որ ուշադիր լինենք։ Անդերսոնն անում է նույն բանը։

Մի քանի այլ նկատառում ևս.

- Հայաստանյան զլմ-ներին տրված հարցազրույցներում Անդերսոնը երբևէ հստակ չի պատասխանում հարցին, թե ինչո՞ւ չի կարող գալ ՀՀ և պաշտոնապես դիմել իրավապահներին։ Հարցազրույցներում նաև երբևէ չի նշվում նրա քաղաքացիությունը. այդ մասին չի խոսում ինքը՝ Անդերսոնը, չեն հարցնում նաև լրագրողները, որոնց կարծես թե այդ հարցը չի էլ հետաքրքրում։

- Անդերսոնի տարբեր հարցազրույցներն ուսումնասիրելիս ակնհայտ է դառնում, որ, ԱՄՆ-ում հայտնվելով, նա փոխել է իր անձնական տվյալները։ Արդեն նոր տվյալներով նա եկել է Հայաստան և այստեղ սկսել իր այսպես կոչված ներդրումային գործունեությունը։ Արդեն որպես «Պավել Անդերսոն» է նա հայտնվել կոնֆլիկտային իրավիճակներում թե՛ Հայաստանում, թե՛ ՌԴ-ում։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է նա փոխել անձնական տվյալները։

- Հետաքրքիր կլիներ իմանալ՝ արդյո՞ք մեր իրավապահները տիրապետում էին նրա անձի մասին այստեղ նշված տեղեկատվությանը։ Եթե մեզ հաջողվել է միանգամայն հասանելի աղբյուրներից ստանալ այն, ապա իրավապահների համար դա առավել ևս հեշտ է։

Հետաքրքիր կլիներ իմանալ, թե ի՞նչ փաստաթղթերով է նա իրականացրել իր գործունեությունը ՀՀ-ում, օրինակ՝ հիմնադրել «Վիզկոն» ընկերությունը։ Որպես ո՞ր երկրի քաղաքացի է նա հանդես եկել։

Մեր ձեռքում է հայաստանյան լրատվամիջոցներից մեկի նամակը ՀՀ գլխավոր դատախազին՝ հետևյալ հարցաշարով.

1. Կա՞ն արդյոք ՀՀ-ում հարուցված քրգործեր՝ անմիջականորեն Պավել Անդերսոնի դեմ, եթե այո, ապա ե՞րբ ու ի՞նչ հոդվածներով են հարուցվել և այժմ ի՞նչ կարգավիճակում են գտնվում այդ քրգործերը։

2. Ներգրավվե՞լ են արդյոք պարոն Անդերսոնը կամ իր ընկերությունը որևէ դատավարական կարգավիճակով՝ վկա, մեղադրյալ, կասկածյալ, տուժող, ՀՀ-ում հարուցված որևէ այլ քրգործում։ Կա՞ն արդյոք այդ առնչությամբ օրենքի ուժ ստացած դատական ակտեր։

3. Համապատասխանո՞ւմ է արդյոք իրականությանը տեղեկությունն այն մասին, որ ԱՄՆ քաղաքացի Պավել Անդերսոնը գտնվում է հետախուզման մեջ․ եթե այո, ապա ո՞վ, ե՞րբ և ի՞նչ պատճառով է նրան հետախուզում հայտարարել։ Արդյո՞ք նրա նկատմամբ հայտարարված է միջազգային հետախուզում։

4. Ձեռնարկե՞լ են արդյոք ՀՀ իրավապահ մարմինները անհրաժեշտ գործողություններ՝ Պավել Անդերսոնի գտնվելու վայրը հայտնաբերելու և նրան ՀՀ վերադարձնելու ուղղությամբ, հատկապես՝ սոցցանցերում նրա հայտնի հարցազրույցի հայտնվելուց հետո։

Գլխավոր դատախազությունից ստացվել է հետևյալ պատասխանը. Ձեր կողմից փնտրվող տեղեկատվության տրամադրումը ՀՀ դատախազության լիազորությունների շրջանակից դուրս է, ուստի «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասի պահանջների համաձայն, առաջարկում եմ նշված տեղեկատվությունը ստանալու նպատակով դիմել ՀՀ ոստիկանություն»։ Ինչը և լրատվամիջոցը արել է՝ ավելի հստակ պատասխանի ակնկալիքով։

«Իմ ձայնը» հասարակական կազմակերպություն

«Այլընտրանքային նախագծեր խմբի» հետ համատեղ

website by Sargssyan