ՌԴ ԱԳՆ․ Փհենյանի նկատմամբ ԱՄՆ ուժային սցենարը կհանգեցնի համաշխարհային աղետի
Մոսկվան համարում է, որ Հյուսիսային Կորեայի նկատմամբ ԱՄՆ-ի ուժային սցենարը կհանգեցնի «գլոբալ աղետի բոլոր հարթություններում»։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա «ապակառուցողական» է անվանել Փհենյանի վրա ԱՄՆ-ի ճնշման փորձերը։ Նրա խոսքով, դա կանդրադառնա բոլորի վրա ու կդառնա «եւս մեկ արյունահոսող անկայունության աղբյուր» նաեւ կհանգեցնի «սարսափելի հետեւանքների երկարաժամկետ հեռանկարում», որից հետո «բոլորը կմտածեն այն մասին, թե ինչպես իրավիճակը վերադարձնեն խաղաղ հուն»։