1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 17 սեպտեմբերի 2019թ., 00:00
Արարատ Միրզոյանը ոչ թե այդ տեքստը պետք է կարդար, այլ հրաժարական ներկայացներ Հայոց պետականությանը սպառնացող ներկա ընթացքը խիստ վտանգավոր է. ՀՅԴ Խմբակցությունը որոշեց, որ Հրայր Թովմասյանի լիազորությունները կասեցնելու վերաբերյալ գործընթաց կսկսի. Մակունց Ոստիկանները հայտնաբերել են պոռնկությամբ զբաղվելու մեջ կասկածվող 28 կնոջ Ուկրաինան վերանվանել է շուրջ 1000 քաղաք ՌԴ ԿԲ-ում զգուշացնում են Facebook-ի Libra եւ Telegram-ի Gram կրիպտոարժույթների հետ կապված խարդախությունների վտանգի մասին Ոստիկանները բացահայտել են ՀՊՏՀ-ի ռեկտորի նախկին պաշտոնակատարի ապօրինությունները Մեզ պետք չէ մերձարեւելյան նավթ եւ գազ. Թրամփ Գեներալ Վանեցյանին հորդորում ենք չկորցնել սպայի արժանապատվությունը. Վլադիմիր Կարապետյան «Իմ քայլը» ՍԴ նախագահի դեմ գործընթաց է սկսում Սպայի ու «Լուսավոր Հայաստանի» պատիվը Փաշինյանը ճիշտ չի ասում․ Մեսրոպ Մանուկյան Եթե Ադրբեջանի սկզբունքը կատեգորիկ և կոմպրոմիս չճանաչող է, ուրեմն մեր սկզբունքն էլ այսպիսին է՝ Արցախը Հայաստան է և վերջ. Նիկոլ Փաշինյան Իմքայլականները քննարկում են ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակը․ Ուղիղ Դեմ ենք իրավախայտառակությանը․ Ավտոերթ՝ ի աջակցություն Ռոբերտ Քոչարյանի Չեմ զարմանա, որ ուղղակի բերեն չինովնիկներին, ասեն. Լցվե՝ք դատարան. Վիկտոր Սողոմոնյան Արման Աբովյանը՝ ԱԱԾ տնօրենի հրաժարականի մասին․ Բոլոր գործընթացների պատասխանատվությունը իշխանությունն է կրում Կսկսվի նոր կազմակերպված շարժում, եթե վաղը Քոչարյանն ազատ չարձակվի Արդյո՞ք Ամուլսարի պաշտպանների նկատմամբ կկիրառվի ոստիկանական ուժ. Նիկոլ Փաշինյանի պատասխանը Ոստիկանությունում օրեցօր պարգեւատրվողների թիվն ավելանում է Ի՞նչ նոր մոտեցումներ կան թոքի ու կրծքագեղձի քաղցկեղների բուժման հարցում Քանյե Ուեսթը Քիմ Քարդաշյանին արգելել է դիմահարդարել 6-ամյա Նորթին Գնաճի խնդիրը ոչ միայն հիմա է լուծված, այլև 5 տարվա կտրվածքով գնաճի խնդիր չի լինի․ Նիկոլ Փաշինյան Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել է ավելի քան 2 դրամով Երբեք որեւէ մեկի հետ պայմանավորվածություն չեմ ունեցել. Փաշինյանը՝ Սերժ Սարգսյանի հետ պայմանավորվածության մասին Ցավոք, սա մեկն է բազում անհեթեթություններից, որ այս իշխանությունն իրեն թույլ է տվել. Հայկ Մարտիրոսյանը՝ Վանեցյանի հրաժարականի մասին Արթուր Ալեքսանյանը չի մասնակցի եզրափակիչ գոտեմարտին Հայաստանը մտադիր չէ դիմել ԵՏՄ կառույցներին, որ հետաձգի ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը. Փաշինյան Արթուր Վանեցյանի հետագա գործունեության մի քանի սցենարներ են քննարկվել. Փաշինյան Եթե մարդը կազինոյում իր տունը պարտվել է, պետությունը նրան պետք է ապահովի բնակարանո՞վ.Փաշինյանը՝ Գյումրիի տնակների մասին Ամուլսարի հարցում մինչև վերջ գնալու ենք ճշմարտության հետևից. Փաշինյան ԱԺ-ն ընդունեց ԱԱԾ ղեկավարի և ոստիկանապետի պաշտոնները քաղաքականացնելու մասին օրինագիծը Մենք որոշեցինք վեթինգ անունը չօգտագործել, բայց դրա մեխանիզմները դրված են հակակոռուպցիոն ռազմավարության մեջ. Փաշինյան Արթուր Վանեցյանը փորձում է փրկել պետությունը Վարչապետը կոլեկտիվ հանցագործության է դրդում իր թիմին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նոր առարկա՝ դպրոցականների համար. նախարարությունում քննարկումներ են Արա Բաղդասարյանը գրեթե վստահ է՝ իրեն աշխատանքից հեռացրել են Ռոբերտ Քոչարյանի հետ հայտնի նկարից հետո. (տեսանյութ) «Ողբա՛մ զքեզ…» «Օսմանյան բանակը զավթել է Բաքուն». ադրբեջանցի ուսանող ՊՆ-ն հրավիրում է մասնակցել աննախադեպ զորավարժությանը Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է 100 նոր փաստ Հայաստանի մասին (մաս 2) Խարխլելով դատական համակարգը` վարչապետը ձգտում է միանձնյա կառավարման «Մեծ հավանականությամբ նման բան տեղի չի ունենա». Փաշինյանը՝ ԱԺ արտահերթ ընտրությունների մասին Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ Բաքվում վստահեցնում են՝ Ադրբեջանը չի դիտարկում ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակով մասնակցության հարցը ԱԱԾ տնօրենը շուտով հրաժարական կտա. վարչապետ Կարապետ Չալյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ եւ ապահովեց օլիմպիական ուղեգիր (տեսանյութ) Ինչու՞ Մարտիրոսյանն եւ Լեւինան հրավիրված չեն եղել Սոբչակի հարսանիքին եւ ի՞նչ կապ ունի կնքահայր Պուտինը (տեսանյութ) Ցավում եմ, որ Արարատ Միզոյանին էլ ներքաշեցին. Արփինե Հովհաննիսյան «Այն, ինչ ասաց վարչապետ Փաշինյանը, կանգնեցրեց բանակցային ողջ գործընթացը». Բրայզա (տեսանյութ) Վարչապետի ամենազավեշտալի՝ 100-րդ փաստը (տեսանյութ) Նավթի գնի կտրուկ աճ միջազգային շուկայում «Ուրախ եմ, որ իմ Տատյանան վերադարձել է». լրատվամիջոցները հայտնում են Արմեն Ջիգարխանյանի՝ նախկին կնոջ հետ միանալու մասին Վտանգներով լի նախագծեր ՍԴ որոշումը նսեմացնելով՝ Միրզոյանը նպատակ էր հետապնդվում անուղղակիորեն ազդել առաջին ատյանի դատարանի վրա. Մելիքյան Այսօր Անկարայում են հավաքվել Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի նախագահները, սպասվում է նրանց եռակողմ հանդիպումը Արթուր Մանուկյանը երդմամբ ստանձնեց պատգամավորի պարտականությունները Գյուլենի 22 կողմնակից Թուրքիայից Հունաստան է փախել և ապաստան խնդրել. լրատվամիջոցներ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է 100 նոր փաստ Հայաստանի մասին. մաս 1 Ռոբերտ Քոչարյանը պետք է անհապաղ ազատ արձակվի. տեսանյութ Առաջին ընթերցմամբ ընդունվեց երթևեկության խախտումները նկարելու և ոստիկանությանը փոխանցելու նախագիծը Փաստ, շատ կարեւոր փաստ Նիկոլ Փաշինյանի եւ իմքայլականների համար ԱԺ նախագահը ՍԴ նկատմամբ քայլեր ձեռնարկելու մտադրություն հայտնեց Արմեն Գևորգյան. Ո՞ր արդյունքի համար աշխատել Ռոհանին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում չի հանդիպի Թրամփի հետ Հենց հիմա գնեք նրան, խնդրում ենք. Ռոմայի երկրպագուները՝ Մխիթարյանի մասին (լուսանկարներ) Չալյանը շանս չտվեց մրցակցին՝ ժամանակից շուտ ավարտելով գոտեմարտը (տեսանյութ) Բարձրագույն դատական խորհուրդն ընդունել է Վենետիկի հանձնաժողովի պատվիրակությանը «Էս կուզովն ինչի՞ չեք շպրտում». Փաշինյանը՝ լոռեցի տղամարդուն Նիկոլ Փաշինյանի ասուլիսը՝ Վանաձորում (ուղիղ) Իմքայլականներին հանգիստ չի տալիս Սահմանադրական դատարանը Ինչու է երկրի օրենսդիր ճյուղը միանում գործադիրին՝ դատականը ոչնչացնելու համար Արսեն Թորոսյանը Մանվել Գրիգորյանի գործով մատնված է հանցավոր անտարբերության (տեսանյութ) Բաքվի մետրոպոլիտենի կայարանը անվանակոչված է ի պատիվ Բաքուն նվաճած և բաքվեցիներին սրի քաշած իրանական արքայից արքայի Ոստիկանությունը տուգանել է Քսենյա Սոբչակին՝ հուղարկավոության մեքենայով երթեւեկելու համար «Ադեկվադը» դիմել է ՀՔԾ՝ Գլխավոր դատախազի ոստիկանապետի նկատմամբ քրգործ հարուցելու խնդրանքով «Ռոմա»-ի գլխավոր մարզիչը` Մխիթարյանի խաղի մասին Մաթեմատիկոսներին հաջողվել է լուծել խնդիր, որը 1954-ից ի վեր ոչ ոք չի կարողացել լուծել Գիտնականները մանրամասն նկարագրել են՝ ինչպես են դինոզավրերը վերացել Վրաստանի նախագահի որդին աշխատանքի է անցել էմանուել Մակրոնի աշխատակազմում
Հարցում

Արամ Վարդեւանյանը մեկնաբանում է, թե ինչու պետք է ՍԴ որոշումից հետո Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխվի

Եթե օրենքի բացը հանգեցնում է իրավունքի խախտման, ուրեմն այն իրավունքի բաց է։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Արամ Վարդեւանյանը։

«Մայիսի 29-ին Ռոբերտ Քոչարյանը դիմում էր ներկայացրել Սահմանադրական դատարան։ Դիմումի հիմքերից մեկով արձանագրվել էր այն, որ 35-րդ եւ 135-րդ հոդվածը գործառութային անձեռնմխելիությամբ օժտված անձի նկատմամաբ չեն նախատեսում այն անհրաժեշտ ընթացակարգերը, կառուցակարգերը, երաշխիքները, որ քրեական հետապնդումը լինի իրավաչափ։ Հաշվի առեք մեկ հանգամանք, որ ի վերջո անձնական ազատության սահմանափակումը ՀՀ սահմանադրության 27-րդ հոդվածի ուժով ոչ միայն նախատեսում է հիմքերը, որոնք պետք է լինեն, որ կալանավորումը կիրառվի, այլ նաեւ սահմանադիրը նախատեսել է օրենքով սահմանված կարգի շրջանակներում այդ հիմքերի իրացումը»,–նշեց նա։


Սահմանադրագետը հարց է բարձրացնում, թե ինչպե՞ս կարելի է որոշել գործառութային անձեռնմխելիության շրջանակում է գործե՞լ անձը, թե՞ ոչ. «Կարծես թե ակնհայտ էր այն հարցադրումը, որը մենք բարձրացնում էինք ՍԴ–ի առջեւ։ Այդ ակնհայտություն արձանագրվել էր նոյեմբերի 15-ի՝ Վճռաբեկ դատարանի որոշման հատուկ կարծիքով Սերժիկ Ավետիսյանի կողմից, որ ի վերջո գործառութային անձեռնմխելիությամբ օժտված անձը չունի որեւէ իրավական կանխատեսելիություն իր նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման նկատմամբ, չունի որեւէ արդար դատաքննության երաշխիք այդ մասով եւ թեեւ օժտված լինելով հատուկ պաշտպանությամբ, պետք է նկատել, որ այդպիսի հատուկ պաշտպանությամբ օժտված չեն շատ պաշտոնատար անձինք, հենց նույն ՍԴ–ն արձանագրել է, որ խոսքը պաշտոնաթող նախագահի, պատգամավորի, դատավորի եւ ՄԻՊ–ի մասին է, այս պարագայում ՍԴ–ն 35-րդ հոդվածը հակասահմանադրական ճանաչելով այնքանով, որ որեւէ երաշխիք նման կարգավիճակով անձանց համար նախատեսված չէ, հակասող է դիտարկել 27-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետին, որը անձի չկալանավորվելու իրավունքն է։ Ինչպե՞ս կարելի է որոշել գործառութային անձեռնմխելիության շրջանակում է գործել անձը, թե ոչ, որը պարզ հարցադրում չէ, քանի որ օրենսդիրը չի նախատեսել այդ մեխանիզմները»։

Նրա խոսքով՝ ՍԴ–ն իր որոշմամբ արձանագրեց, որ ինքը այդ հարցին լուծում չի տվել, հետեւաբար օրենսդիրը պետք է ստանձներ այդ պարտավորությունը. «ՍԴ–ն իր որոշման մեջ վերլուծելով, որ Սահմանադրության մեջ որեւէ երաշխիք չի նախատեսել, նշում է, որ պետք է քրեական դատավարության ընդհանուր կարգով իրականացվի։ Բայց մեկ հանգամանք հաշվի չի առնվում, որ ՍԴ–ի որոշման մեջ նշվում է, որ պաշտոնաթող նախագահի գործառութային անձեռնմխելիությանը վերաբերող սահմանադրական դրույթների առանձնահատկությունները օրենսգրքում կենսագործված չեն՝ հանգեցնելով տարբեր դատարանների կողմից տարբեր մեկնաբանությունների»։

Արամ Վարդեւանյանը շեշտեց ՝ եթե օրենքի բացը հանգեցնում է իրավունքի խախտման, ուրեմն իրավունքի բաց է, ինչը տվյալ դեպքում է. «Որեւէ իրավական երաշխիք գործառութային անձեռնմխելիության օժտված անձի համար պաշտպանելու նման գործողություններից սկսած մեղադրանք առաջադրելու փուլից առկա չէ, առկա չէ մեխանիզմը, թե ինչպես է որոշվում կարգավիճակից բխող է, թե ոչ»։

Նա նաեւ հավելեց՝ ՍԴ–ն սեպտեմբերի 4-ի որոշմամբ արձանագրեց, որ դատարանների տարաբնույթ մեկնաբանությունները չեն հաղթահարել օրենսդրական բացը. «Եթե դատախազության ներկայացուցիչները պնդեն, որ որոշակի մեխանիզմով փորձել են հաղթահարել այդ հարցը, արդյոք դատախազության ներկայացուցիչները կարող էին տեղյակ լինել, որ Սահմանադրությամբ նշվում է, որ կարգավիճակից բխող գործողությունների համար քրեական հետապնցման ենթակա չէ, որ դա վերաբերում է եւ կարգավիճակին եւ գործունեությանը, կարծես թե հնարավոր չէր դա կանխատեսել, քանի որ ՍԴ–ն դա սեպտեմբերի 4-ին արձանագրեց, նաեւ արձանագրեց, որ դատարանների տարաբնույթ մեկնաբանությունները չեն հաղթահարել օրենսդրական բացը։ Սամանադրական դատարանը մեկ այլ որոշման (1453) մեջ հղում է տվել Վճռաբեկ դատարանի որոշմանը, որով նախատեսվել է, որ անձի ազատությունը սահմանափակելիս, կալանք կիրառելիս դատարանի պարտականությունն է նայել արդյոք 35-րդ հոդվածով հանգամանքները բացառված են, թե ոչ, իսկ այս պարագայում ինչպես կարող է դատարանը դա անել, եթե 35-րդ հոդվածում առկա է հակասահմանադրական օրենսդրական բաց»։

Արամ Վարդեւանյանը նշում է՝ գործառութային անձեռնմխելիության առնչությամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու շրջանակներում իրավասու մարմինը պետք է կրի նաեւ մեղադրանքի իրավաչափությունը հիմնավորելու հավելյալ պարտավորություն, որը այս ընթացքում չի կրել մեղադրող կողմը, որովհետեւ չի էլ ունեցել. «Մինչդեռ դրա օրենսդրական չամրագրվածությունը ազդում է ներազդում է գործառութային անձեռնմխելիությամբ օժտված անձանց, ներառյալ պաշտոնաթող նախագահի անձնական ազատության եւ արդար դատաքննության իրավունքի վրա»։

Նա հիշեցրեց նաեւ՝ ՍԴ–ն իր որոշման մեջ հղում է կատարում ՄԻԵԴ նախադեպին՝ կալանավորման իրավաչության վերաբերյալ, որտեղ ՄԻԵԴ–ը արձանագրել է, որ եթե օրենքի որակը բավարար չէ, կալանովորյմը իրավունքը խախտում է։

«Այս օրենսդրական բացերի պարագայում առկա է կալանք, որն ենթադրում է սահմանադրության խախտում։ Ի շահ իրավունքի գերակայության՝ վերացրեք Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը»,–եզրափակեց նա։

website by Sargssyan