Այսօր՝ 23 հունվարի 2020թ., 00:00
Ինչպես է նախաճաշում Քարդաշյան-Ուեսթ ընտանիքը (լուսանկար) Կառավարությունը կտրուկ կրճատելու է Հայաստանում պոլիէթիլենային տոպրակների օգտագործման ծավալները Մյուս տարի մենք ոչ թե 271 մլն, այլ 570 մլն դրամ կծախսենք Ամանորի միջոցառումների համար. Նիկոլ Փաշինյան Գուցե վաղն էլ ասուլիս տա Տանզանիայո՞ւմ, որ մեր գործն ավելի բարդացնի Արդյոք սա Արցախին՝ որպես պետություն, տնտեսական վերջնագիր չէ՞ Հայտնաբերված խախտումները կասկածներ են առաջացնում Ադրբեջանում ժողովրդավարական ընտրությունների վերաբերյալ. զեկույց ԱՄՆ-ն արգելել է իրանցի ներդրողների եւ գործարարների ԱՄՆ տարածք մուտքը եւ մնալը Գյուղացուն գցեց ցեխը, կաթը վերջին ձեւով անպատվեց. Նորկեսարացի անասնապահը՝ վարչապետի ելույթի մասին Հայաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները Բաքվի հետ․ ԱԳ նախարար ԱՄՆ-ն ընդլայնում է երկրների ցուցակը, որոնց քաղաքացիներին կարգելվի մուտք գործել երկիր. Թրամփ «Ես սիրտ չունեմ». Մարգարիտա Սիմոնյանը հերքել է իր հոսպիտալացման մասին տեղեկությունները Չինաստանում տարածվող նոր կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 17-ի Նազարբաեւի թոռը հայտարարել է իրեն սպանելու փորձերի մասին Նոր վիրուսը Չինաստանից Հայաստան չի հասել, հավաստիացնում է առողջապահության նախարարությունը «Գլխարկով հնարքի վարպետները». Թոփ 5 ֆուտբոլիստ, որոնք իրենց նորամուտի խաղում հեթ-տրիկ են արել Թուրքիայից բխող սպառնալիքները միանգամայն զգալի են Հայաստանի արտաքին քաղաքականությունում. ԱԳՆ Սահմանադրական փոփոխությունների նպատակն է լուծել ՍԴ հարցը, նաև՝ ուժեղացնել սեփական իշխանությունը. Ռուբեն Հակոբյան Կործանված ուկրաինական օդանավի սեւ արկղերի վերծանումը կկատարվի Իրանում Դոլարի փոխարժեքը նվազել է, եվրոյինը՝ բարձրացել «Միանշանակ պետք է անցնենք սպանդանոցային համակարգին». Փաշինյանը փոխզիջում առաջարկեց եւ ժամանակ տվեց Իրանը պատրաստ է կատարել միջուկային գործարքով նախատեսված իր պարտավորությունները․ Ռոհանի Հայաստանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության միջազգային բյուրոյի խորհրդի եւ Գլխավոր կոնֆերանսի իրավական կոմիտեի անդամ Պարոն Փաշինյան,էս ի՞նչ ես խոսում ԱԺ ամբիոնից. Էդուարդ Շարմազանով «Կուտոյանի ընտանիքի անդամները պետք է լիարժեք համագործակցեն նախաքննության մարմնի հետ». Փաշինյան Արքայազն Հարին և նրա կինը սպառնում են դատի տալ պապարացիներին` Կանադայում արված լուսանկարի պատճառով Կլիմայական փախստականներին չի կարելի զրկել ապաստանի իրավունքից, եթե նրանց կյանքը վտանգված է․ ՄԱԿ Չարագործները 1 մլն ֆունտ ստերլինգով վաճառքի են հանել Շումախերի թարմ լուսանկարները. մրցարշավորդի կինը ոստիկանություն է դիմել Ճապոնիան պատրաստվում է մինչեւ 2030թ․ 6G թողարկել Տոտենհեմի ֆուտբոլիստներին ձանձացրել են Մոուրինյուի մարզումները Պամելա Անդերսոնը գաղտնի ամուսնացել է հոլիվուդյան պրոդյուսերի հետ Ո՞ր ալկոհոլային խմիչքներն են ամենաքիչ վնասակար Սթիվ Ջոբսի ուռուցքաբանը նշել է մեգապոլիսում առողջ ապրելու համար անհրաժեշտ կանոնները Կինը խոստովանել է, որ սպանել է իր երեք երեխաներին 80 սանտիմետրից մեծ իրան. վտանգավո՞ր է արդյոք սրտի համար Ryanair- ի օդանավը թռիչքն սկսելուց կարճ ժամանակ անց հետ է վերադարձել Նա «շատ բարկացած» աղջիկ է. Դոնալդ Թրամփը` Գրետա Տունբերգի մասին Ղազագիր. Երևի պլպլան, ողորկ ճաղատը դուրն եկել էր. Լևոն Ջավախյան Ռուստամ Բադասյան, Հայաստանում ներքին զորքեր չկան, Դուք «բանդաներով ե՞ք» սպառնում ժողովրդին. Վոլոդյա Հովհաննիսյան (տեսանյութ) Աչքիս՝ միայն սկոլիոզը չէ ՆԱՏՕ-ն պետք է ուժեղացնի իր ռազմական ուսումնական գործողությունն Իրաքում․ Սթոլթենբերգ Սա պայքար է ոչ թե քրեական աշխարհի դեմ, սա պայքար է թասիբով տղա տեսակի դեմ Ռուսաստանի ներկայացուցիչը հաղթել է «Միսիս Տիեզերք-2020» մրցույթում Մարգարիտա Սիմոնյանին շտապ տեղափոխել են հիվանդանոց Քաղաքապետարանի հավաքարարները բողոքում են. չեն ստացել 13-րդ աշխատավարձը Օղին 100 տոկոսով թանկացել է Ամբողջ սրտով շնորհակալ եմ․ Հենրիխ Մխիթարյան Մարիա Գեւորգյան․ Անպարտելիության զգացողություն չունեմ, պետք է փորձենք միջազգային մրցաշարերում ավելի լավ հանդես գալ Արարատ Միրզոյանը կարգապահական տույժ կիրառեց Ալեն Սիմոնյանի նկատմամբ Շուտով նույն ոստիկանության աշխատակիցներին հրահանգելու են մարդ ծեծել, հանրահավաքներ ցրել, և իշխանությունը պետք է ամեն կերպ ցույց տա, որ «ոստիկանը մերն ա» Փիղը թափառել է հյուրանոցի նախասրահում (տեսանյութ) Փաշինյանի զբոսաշրջային օգուտի հրճվանքի «մութ» կողմերը Հունաստանի նախագահի պաշտոնում առաջին անգամ կին է ընտրվել Եվրոպական ներդրումային բանկը կշարունակի խիստ սահմանափակել Թուրքիայի վարկերը Բելառուսի ներկայացուցիչը գլխավորել է ԱՊՀ երկրների տիեզերքի գծով միջպետական խորհուրդը Ինչո՞ւ Փաշինյանը «դուխ» չունեցավ հանդիպել անասնապահ «վարչապետներին». Շարմազանով Տպավորություն է ստեղծվում, թե դատարանը չի ուզում ողջ տեսնել Մանվել Գրիգորյանին. փաստաբան Համատարած են մարդկանց իրավունքների կոպիտ խախտումները. ՄԻՊ Գեորգի Կուտոյանի ատրճանակի վրա դեպքի օրը խլացուցիչ չի հայտնաբերվել Ինչպես հին իշխանության ժամանակ. խորհրդարանի նիստն ընթանում է գրեթե դատարկ դահլիճում Իշխանությունները փաստորեն արգելում են արժութային-դիլերական բրոքերային գործունեությունը Ինչպես է «Մարտի 1»-ի գործը հայտնվել փակուղում Արմավիր քաղաքում անհետացե՞լ է թարմ, տեղական միսը Հայաստանի պետական համակարգը կարևորագույն ոլորտներում տեղապտույտի մեջ է. «Ժառանգություն» կուսակցություն Մսավաճառներն ու անասնապահները առավոտյան փակել են Վարդենիս-Երևան միջպետական ճանապարհը ՀՀ ԱԱԾ նախկին տնօրենի մահվան հանգամանքների բացահայտումը իրավապահների պատվի հարցն է. ՀԿ Ռուստամ Բադասյանի ներկայացրած հայցն ընդդեմ Նարեկ Մալյանի՝ թերի է համարվել. դատարանը հետ է ուղարկել հայցը Ադրբեջանում պատգամավորական մեկ տեղին հավակնում է 12 թեկնածու Մահվան դատապարտված օրենքով գող Օթարի Կրասնոդարսկին փախուստի մեջ է Նորմերի խախտումներ ԱԳԼՃԿ-ներում, դիահերձման բաժանմունքներում. ԱԱՏՄ-ն ստուգումներ է իրականացրել Միացյալ Թագավորություն ԿԳՄՍ նախարարի և նրա տեղակալի գործուղումները ֆինանսավորել է Բրիտանական խորհուրդը. պարզաբանում «Իմ բաժին առաքելության հետեւից գնալու եմ». Արթուր Վանեցյան Ազգային ժողովում շատերն իրենց տեղում չեն. ՀԿ Կկարողանա՞ն արդյոք կենսաթոշակառուներն առանց բանկ այցելելու կենսաթոշակ ստանալ. օրինագիծ Գագիկ Խաչատրյանի որդին չի ձերբակալվել, նրան փողերի լվացման հոդվածով մեղադրանք չի առաջադրվել. հայտարարություն Հայաստանն ընդգրկվել է 2019 թվականին Վրաստանի խոշորագույն առեւտրային գործընկերների տասնյակում Երբ ոչինչ չի ստացվում կարելի է քանդել Հանրապետության հրապարակը Հայտնաբերվել է կրակված գնդակ. դատարանի պատուհանի ապակին վնասելու փաստի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում Նիկոլ Փաշինյանը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նոր փոխնախարար է նշանակել Տրված պարգևավճարների գումարով ոչ միայն հնարավոր կլիներ մարզային ծննդատները զինել անհրաժեշտ տեխնիկայով, այլև կարելի էր ներգրավել նոր մասնագետների․ Մարինա Խաչատրյան (տեսանյութ) «Դեռ ինչքա՞ն եք շարունակելու ստել… արդեն դուք ձերոնց եք «գցում». Գեւորգ Գրիգորյան
Հարցում

«Ձեր ասածը մի երկրում, որտեղ վարչապետին ու ԱԱԾ տնօրենին գաղտնալսում են փիլիսոփայորեն է հնչում». Փաշինյանը՝ փոխվարչապետին (տեսանյութ)

Կառավարության այսօրվա նիստում հետաքրքիր քննարկում ծավալվեց «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ: Այն ներկայացնում էր ՀՀ արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը։

«Մասնավորապես, քրեական դատավարության օրենսդրության հիման վրա ներկայումս հնարավոր է ստանալ միայն կասկածյալ ու մեղադրյալ հանդիսացող անձանց առնչվող բանկային տվյալներ, ինչը բազմիցս միջազգային կառույցների կողմից քննադատվել է»,-ասաց Ռաֆիկ Գրիգորյանը:

Մասնավորապես՝ խնդիրը կայանում է նրանում, որ հաճախ բանկային տվյալները, որոնք էական նշանակություն ունեն ֆինանսական հանցագործություններով գործի քննության ժամանակ, կարող են առնչվել ոչ թե կասկածյալին կամ մեղադրյալին, այլ, օրինակ, վերջինիս հետ փոխկապակցված անձին:

«Հաճախ այն ապացույցները, որոնք թույլ կտային անձին ներգրավվել որպես մեղադրյալ, հասանելի չեն իրավապահ մարմիններին»,-ասաց նա:

Փոխնախարարը նշեց, թե Հայաստանը պետք է ապահովի, որ անհրաժեշտության դեպքում իրավապահ մարմինների համար մատչելի լինեն ֆինանսական տվյալները` կոռուպցիոն հանցագործությունները բացահայտելու ու քննելու նպատակով: Նախագծով առաջարկվում է առանձին դեպքերում հնարավորություն ստեղծել ստանալ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ առանց սուբյեկտային սահմանափակման:

«Մենք կամ պայքարում ենք կոռուպցիայի դեմ, կամ չենք պայքարում, որովհետև կիսապայքարը ընդունելի չէ»,-ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, իրենց քաղաքական որոշումը հստակ է՝ կոռուպցիայի դեմ կիսապայքար չեն անելու: «Սա մեր ամենակարեւոր ինստիտուցիոնալ բարեփոխումներից է եւ սա մեր կարեւոր որոշումներից է»,-նշեց վարչապետը։

Նրա խոսքերով՝ ունեցել ենք դեպք, երբ իմացել են, որ X բարձրաստիճան պաշտոնյան կամ նրա փեսան ապօրինի ձևով ձեռքբերված գույքը վաճառքի են հանել և այդ գույքը ֆորմալ ձևակերպված է եղել ուրիշի անունով: «Ըստ էության, մենք իմացել ենք, որ այ, հիմա էդ բանը տեղի է ունենում, բայց էնպիսի սահմանափակումներ են եղել օրենսդրությամբ, որ մենք պետք է կամ կոպիտ ապօրինի միջամտություն անեինք, կամ լուռ հետևեինք, թե ոնց են թալանվածը թաքցնում»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մտահոգություն հայտնեց, որ օրինագիծը կարող է նպաստել կանխիկ գործարքներին, ինչին հակադարձեց վարչապետ Փաշինյանը՝ նշելով, որ կանխիկ գումարը կարող են գտնել խուզարկությամբ։ «Եթե մենք օրենքով իրավասու ենք դոշակի տակ պահած փողը գտնել, ուրեմն պետք է համարժեք իրավասություն ունենանք նաեւ հաշվեհամարին պահած գումարը գտնենք»,-հայտարարեց վարչապետը։

«Այս ընթացակարգով մշակում ենք մի հատ ալգորիթմ, որով կարողանում ենք այդ բանկային գաղտնիքն ստանալ ոչ կասկածյալի կամ մեղադրյալի դեպքում։ Հիմա մենք կարող ենք խուզարկել ոչ կասկածյալին կամ մեղադրյալին՝ տեսնենք այդ գումարը կա, թե ոչ»,-եղավ փոխվարչապետի արձագանքը՝ նշելով, որ շատ նուրբ հարց է։

Հարցին միջամտեց նաեւ ՄԻՊ-ը՝ զուգահեռ անցկացնելով գաղտնալսման հետ։ ՄԻՊ-ը նշեց, որ փաստաբանները բարձրացրել էին հակասահմանադրականության հարց, երբ հեռախոսազրույցները գաղտնալսելիս մեխանիկորեն լսում ես նաև զրուցակցին։ «Չի կարող լինել խնդիր այդտեղ, որովհետև դու չես կարող կանխատեսել, թե այդ անձն օրվա մեջ ում հետ կխոսի»,-շեշտեց Թաթոյանը։ Նա միայն հավելեց, որ դա չի կարող վերածվել ինքնուրույն վերահսկողության այդ անձի հեռախոսային խոսակցությունների նկատմամբ, որովհետև այդ դեպքում կա պարտավորություն՝ լրացուցիչ դատական սանկցիա ստանալու և դա պետք է բարեխիղճ կատարվի։

«Գաղտնալսումը պետք է լինի ծայրահեղ բարդ պրոցեսուալ գործընթաց»,-ասաց փոխվարչապետը, ինչին վարչապետի արձագանքը կարճ էր՝ «Ձեր ասածը մի երկրում, որտեղ վարչապետին ու ԱԱԾ տնօրենին գաղտնալսում են փիլիսոփայորեն է հնչում»։

Աղբյուրը՝ pastinfo.am

website by Sargssyan