Զինծառայողների զինվորական թոշակները նշանակելու գործառույթը կվերապահվի Սոցապ ծառայությանը
«Ժողովուրդը» գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ առաջիկայում Պաշտպանության, Արդարադատության, Արտակարգ իրավիճակների նախարարությունների, ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության համակարգերի զինծառայողների զինվորական թոշակները նշանակելու գործառույթը կվերապահվի սոցիալական ապահովության ծառայությանը:
Տեղեկացնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին զինվորական կենսաթոշակ նշանակելու գործառույթը Սոցիալական ապահովության ծառայությանը փոխանցելու հարցը քննարկվել էր այս տարվա ապրիլի 5-ին վարչապետի աշխատակազմում կայացած խորհրդակցության ժամանակ»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: