Լեոնիդ Յակուբովիչը Մոնտենեգրոյում հանգստից անվասայլակով է վերադարձել
Ռուսական «Պոլե չուդես» հեռուստաշոուի հաղորդավար Լեոնիդ Յակուբովիչը Մոնտենեգրո (Չեռնոգորիա) հանգստից վերադարձել է անվասայլակով: Այս մասին հաղորդում է Super պարբերականը:
74-ամյա շոումենին կնոջ հետ նկատել են Տիվատի օդանավակայանում: Յակուբովիչի օգնականի խոսքով՝ հաղորդավարը հանգստանալիս է եղել Մոնտենեգրոյում, լողացել է լողավազանում և ծնկին հարված է ստացել:
«Կոտրվածքի կասկած կար, ծունկն ուռել էր, այդ իսկ պատճառով նա անվասայլակին էր նստել: Մոսկվայի բժիշկները կոտրվածքը չեն հաստատել, միայն ուժեղ վնասվածք է եղել»,- մեկնաբանել է Յակուբովիչի ներկայացուցիչը:
Ներկա պահին Յակուբովիչը բուժում է ստանում և պատրաստվում է սիրված հաղորդաշարի նկարահանումներին: