Քսենիա Սոբչակը գնահական է տվել Մաքսիմ Վիտորգանի նոր սիրելիին

Այս թեմայով
- Քսենիա Սոբչակը շփոթված է՝ ինչու մինչ այժմ չի թողարկվել իր հաղորդումն «Առաջին ալիք»-ի համար
- Ոստիկանությունը տուգանել է Քսենյա Սոբչակին՝ հուղարկավոության մեքենայով երթեւեկելու համար
- Քսենիա Սոբչակը ներկայացրել է իր հարսանեկան նվերները
- Իսկ ինչո՞վ ես ցանկանում պարծենալ դու․ Սոբչակը «մերկացրել է» իրեն եւ ինստագրամի աստղերին
Հաղորդավարուհի եւ պրոդյուսեր Քսենիա Սոբչակն իր կարծիքն է հայտնել նախկին ամուսին՝ Մաքսիմ Վիտորգանի նոր սիրելի՝ Նինո Նինիձեի մասին։ Տպագիր Tatler ամսագրի հոկտեմբերյան համարում հրապարակվել է նրա հետ հարցազրույց, որում Քսենիան զույգին երջանկություն է մաղթել։
Սոբչակը հիշատակել է Նինիձեին բաժանված ծնողների պայմաններում որդու դաստիարակության առանձնահատկությունների կոնտեքստում։ Նա նշել է, որ իր ապագա ամուսին Կոնստանտին Բոգոմոլովը ծանոթ է առաջին ամուսնությունից ծնված երեխայի հետ, ինչպես եւ Մաքսիմի «նոր ընկերուհին»։ «Նա, ի դեպ, շատ գեղեցիկ եւ տաղանդավոր է, թող երջանիկ լինեն», - զրափակել է Քսենիան։
Հիշեցնենք, որ Քսենիայի եւ Կոնստանտինի հարսանիքը տեղի է ունենալու սեպտեմբերի 13-ին։ Հարսնացուն միջոցառման համար ընտրել է ռոմանտիկ կերպար՝ առանց քողի, ինչի փոխարեն նրա գլուխը կզարդարեն ծաղիկները։