«Շերեմետևոյում» վայրէջք կատարելիս օդանավը մեծ թռչունի է բախվել (տեսանյութ)
Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում վայրէջք կատարելիս Boeing-737 օդանավը խոշոր թռչունի է բախվել:
Ինչպես հաղորդում է РБК-ն, միջադեպը տեղի է ունեցել «Աերոֆլոտ» ընկերության Ալմաթի-Մոսկվա չվերթի ժամանակ: Ձկնկուլը մեծ արագությամբ բախվել է օդանավի շասիին և աջ թևով կախված մնացել անիվից:
Օդաչուները բարեհաջող ավարտել են վայրէջքը, տուժածների մասին հաղորդում չի ստացվել: Համացանցում հրապարակված տեսագրությունից դատելով՝ թռչունը ողջ է մնացել: Կատարվածից երկու ժամ անց օդանավը մեկնել է Լիսաբոն:
Օդանավակայանի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավարը հայտնել է, որ կատարվածի առնչությամբ ավիաընկերությունը բողոք չի ներկայացրել օդակայանին, իսկ միջադեպը տեղի է ունեցել թռիչքուղու սահմանենրից դուրս: