1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 22 նոյեմբերի 2019թ., 00:00
Հակագազով և մահակով քաղաքացուց ցուցմունք կորզելու վերաբերյալ տեսանյութն ուղարկվել են ՀՔԾ. դատախազի խորհրդական Թուրքիան պետք է «ազատվի» ռուսական С-400 համակարգերից․ Պետդեպ Վանեցյանի չպատասխաններն ավելի կարեւոր էին, քան պատասխանները Ալիևայի այցը Ռուսաստանի և Ադրբեջանի միջև գործընկերության ուղիղ հաստատումն է. Մեդվեդև Լոս Անջելեսի երկնքում այրվող Boeing-ը տեսանյութում է հայտնվել Երկրի համար կանխատեսվել է հզոր երկնային փոթորիկ Կոնստանտին Օրբելյանը ներկայացվել է «Գրեմմի» մրցանակի Ներդրումներ չեն կարող գալ մի երկիր, որտեղ «ասֆալտին փռելու» և «պատերին ծեփելու» մաստեր-կլասներ է ցույց տալիս երկրի վարչապետը Կրակոցներ Երեւանում. դեպքի վայրում հայտնաբերվել են վնասված Toyota, կոտրված ապակի եւ 24 կրակված պարկուճ Ոստիկանները հակագազով եւ մահակով ցումունք են կորզում. ՄԻՊ-ը արձագանքել է սկանդալային տեսանյութին Ո՞ւմ շիրիմին է այցելում Փաշինյանը Գյումրու գերեզմանոցում Ոստիկանության 6-րդ վարչությունից այցելել են Սարհատ Պետրոսյանի տուն Մեր կրթությունն այսօր պատվիրատու չունի և իներցիոն է ու անհոգի՝ առանց ապագայի, միտված անցյալին, բայց ոչ ինքնությանը. Աշոտ Բլեյան (տեսանյութ) ԱՄՆ-ում հաջողությամբ փորձարկել են միգրենի բուժման նոր դեղամիջոցը «Ընտիր աշխատող» աղբատար «ԿամԱԶ»-ները սկսել են փչանալ Մատնեցի՞ր՝ սողուն Ցանկանում եմ ուշադրություն հրավիրել շատ կարեւոր հարցի շուրջ. Մնացական Բիչախչյան Ամենամեծ առեւտրի կենտրոնը մեծագույն խնդիրներ է առաջացնում Շատ նմանություն եւ 2 տարբերություն՝ Փաշինյանի և Սահակաշվիլիի կերպարներում.«Եթե մի երկու նաֆար տար, չէր ասի» Շշի Մելոյի մահափորձի գործը տանում են փակուղի. պատվիրատուի անունը պետք չէ հնչեցնել Ֆրանսիայում դատարանը թույլ է տվել բադերին բարձր ձայներ հանել Հենրիխ Մխիթարյանի մայրը՝ որդու հասցեին հնչած մեղադրանքների մասին Ինչու են բարձրանում տաքսի ծառայության սակագները Մոսկվայում հայտնաբերվել եւ ձերբակալվել է Լեւոն Սարգսյանը (Ալրաղացի Լյով) Յուրի Խաչատուրովի որդին փոշմանել է․ նա կրկին դատի է տվել Սուրիկ Խաչատրյանին Տարօրինակ մարդ է Արմեն Դարբինյանը Արթուր Վանեցյան․ ՀՖՖ-ի հետ որեւէ առնչություն չեմ ունենալու Տրամադրել են «Բրաբուս» ավտոմեքենա, զենքեր, հարկ եղած դեպքում կկարենք մարդկանց վրա. «Դոն Պիպոյի» գործով վկայի ցուցմունքը Շանթ Հարությունյանի որդին այլևս չի աշխատում Աժ-ում․ նա հեռացվել է Կգնա՞ այդ քայլին․ Վանեցյանին այլևս ոչինչ չի խանգարում Բակո Սահակյանը լռում է, որ հար­վա­ծի տակ չդ­նի իր թեկնածուին. կարող է անակնկալ լինել Առաջիկայում օրինագիծն ընդունվելու է. ինչու նոր իշխանությունը չի նստում «ոզնու վրա» Արագածոտնի մարզում կրքերը թեժանում են. իրավիճակը լարված է Նիկոլ Փաշինյանի ամենօրյա «բոլոլաները» հատուկ մոդելավորման սխեմաներ են Ամեն վայրկյան կարող էին վզից բռնել ու դուրս շպրտել․ Հրաչյա Հարությունյանը՝ ադրբեջանցի բլոգերի մասին Նախկիններին քննադատելը իր արդյունքը տվեց. «Վեդի Ալկոն» վերակենդանանում է Դավութօղլուն սպառնացել է Էրդողանին. Ամեն պահի նրա պատգամավորները կարող են միանալ մեզ Նոր գաղտնի «քաղաքական» շարժում. Վաղը համաժողով են անում. ո՞վ է կանգնած հետեւում Քաղաքական ճնշո՞ւմ թե՞ հրաժարական․ Վանեցյանն «անատամ» չի եղել. մանրամասներ ՀՖՖ գործկոմի նիստից Գագիկ Ծառուկյանը խաղում է երկու լարի վրա. ինչու չի միացել «Վերնատանը» Սերժ Սարգսյանի ելույթը շարունակություն կունենա. նա մասնավոր զրույցներում շատ փակագծեր է բացել Հայկական միջոցառմանը ադրբեջանցու ներթափանցումը մեր անհաջողությունն է՝ անվտանգության տեսակետից․ քաղաքագետ ՍԴ-ից վաղաժամ թոշակի գնացածներին կարող է «գցե՞ն» իշխանությունները «Ժամանակը կգա և ես անպայման կխոսեմ». Արթուր Վանեցյան Ինը պատճառ, որի համար նա հրաժարվում է հանդիպել քեզ հետ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Հռոմ Հավատո՞ւմ եք Մոուրինյոյի խոսքերին «Տոտենհեմի» մասին (ծաղրանկար) Քիմ Չեն Ընը մերժել է ԱՍԵԱՆ-ի գագաթաժողովին մասնակցելու Սեուլի հրավերը Դե ինչ, կաշխատեմ ապահովել դիտարժանությունը․Սարհատ Պետրոսյանը՝ դատական հայցի մասին «Ռեալի» հարձակվողը կոտրվածք է ստացել Կոչ եմ անում պարոն Սարգսյանին՝ հնարավորինս շատ խոսել.Ալեն Սիմոնյան Մեղադրանք է առաջադրվել Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալին, նա կալանավորվել է «Լսում եմ իմ երկրի վարչապետին, ով ինձ սուրճ խմող է անվանում։ Ուր հասանք...». Աշոտ Մելքոնյան ՀՖՖ-ն դատապարտում է վարչապետի խորհրդականի հայտարարությունը Տասնամյակի լավագույն ֆիլմերը. Time Միջադեպ Թուրքիայի խորհրդարանում Իրանի իշխանությունները մասամբ վերականգնել են ինտերնետի հասանելիությունը Չեմ պատկերացնում աշխատանքը Խաշմանյանի հետ. Հարոյան Ցմահ ազատազրկվածը կարող է ներման խնդրագիր գրել արդեն 15 տարի պատիժը կրելուց հետո Պետությունը պետք է արժևորի հայոց լեզուն․ Վիկտոր Կատվալյան Երեւանի կենտրոնում բռնկված հրդեհի հետեւանքով տուժածներ չկան. Ֆելիքս Ցոլակյան ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանն ու գործկոմը ներկայացրին հրաժարական Իրանում ձերբակալում են անկարգությունների կազմակերպիչներին. իրանցի գեներալ 1,5 մլրդ դրամ է հատկացվում Ադրբեջանից բռնագաղթած 112 ընտանիքների բնակխնդիրը լուծելու համար Վրաստանում ազատազրկում են ընդդիմության ակտիվիստներին Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է Խուզարկություն դեղատանը, տնօրենը ձերբակալվել է․ ոստիկանության բացահայտումը «Դա իմ դրաման է». Եվգենի Պետրոսյանը` սկանդալային ամուսնալուծության, հայկական հումորի եւ եթերում օգտագործվող հայհոյանքների մասին Հաղորդման անոնսը Վանեցյանի հրաժարականի պատճառ է դարձել Արթուր Վանեցյանի համար ընդունելի է այդ տարբերակը. պետք է հեռանան բոլորով Լա՛վ, այդքան բութ որտեղից եկաք և ընկաք այս երկրի գլխին Խոստացել են ռեկտորի պաշտոն, եթե Քոչարյանի դեմ հերթական գործը «հորով-մորով» անեն Միայն վախկոտ մարդը կարող է այդքան վրեժխնդիր ու հիշաչար լինել․ ՔՊ հիմնադիր նախկին անդամը` Փաշինյանի մասին Սիրուշոն մերժեց, Նիկոլը՝ կանչեց․ ուզում եմ հասկանալ՝ ո՞վ է թուրքը և ով հայը. (տեսանյութ) Կառավարությունը սահմանեց Սևանա լճում ձկան և խեցգետնի որսի կարգը Ռուբեն Խաչատրյանի ազատման դիմումը ստորագրվել է․ Տիգրան Վիրաբյանը ներկայացրել է տնօրենի ժ/պ-ին Տիգրան Ավինյանը ներկայացրել է կառավարության տեսլականը ՀայՓոստի ապագայի վերաբերյալ «Ինչպիսի՞ այցով, ինչ օրակարգով, ինչ արդյունքների ակնկալիքով է վարչապետը մեկնել Իտալիա». Հարցում՝ կառավարությանը Թաիլանդում ամուսինը փախել է կնոջից՝ իր հետ վերցնելով վիճակախաղի շահած տոմսը Մատվիենկոն և Միրզոյանը քննարկել են Ղարաբաղի հարցը
Հարցում

Ամիսների ընթացքում Արսեն Թորոսյանի դրական իմիջը փոշիացվել է. «Մեդիա պաշտպան»

2019 թ-ի սեպտեմբերի 1-ից 10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։


Նշված ժամանակահատվածում հայտարագրվել է 654 հոդված, որոնցից 331-ը եղել է բացասական, 33-ը՝ դրական, 290-ը՝ չեզոք։

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի համար նախորդ 10 օրերը բացասական էին։ Նախարարը հայտնվել է մի շարք սկանդալների կիզակետում, որոնց արդյունքում ձևավորել է բացասական հոդվածների մեծ թիվ։

Ըստ լրատվականների՝ Արսեն Թորոսյանի սանիկը, «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ-ի ժ/պ Գևորգ Սիմոնյանն, իր գործողություններով անարգել է լաբորատոր ախտորոշիչ կենտրոնի վարիչ Դավիթ Գրիգորյանին, ով գիտական կոչում ունի, աշխատանքային պայմանագիրը խզելու մասին ծանուցում է ստացել ու նրան առաջարկվել է բանվորի կամ տեխնիկի աշխատանք։ Դավիթ Գրիգորյանն իր հերթին այդ գործողությունը ցինիզմ է որակել։

Նախորդ 10 օրերի ընթացքում Արսեն Թորոսյանի համար նաև կազմակերպված ասուլիսը վերածվեց խնդրահարույց երևույթի։ Նախարարի արդեն նախկին խորհրդական Գևորգ Թամանյանը ասուլիսի ժամանակ փորձեց հարցեր տալ նախարարին, որին Արսեն Թորոսյանը չպատասխանեց և հեռացավ ասուլիսի դահլիճից։ Լրատվական դաշտում և համացանցում ծավալվեցին քննարկումներ, կարծիքներ հնչեցին, որ Արսեն Թորոսյանը պետք է մնար դահլիճում և պատասխաներ հարցերին, քանի-որ հասարակությունը ստեղծված իրավիճակի պարզաբանումն իմանալու իրավունք ունի։

Արսեն Թորոսյանը ԵՊԲՀ-ի ռեկտոր Արմեն Մուրադյանին մեղադրեց իր դեմ գործելու մեջ։ Արմեն Մուրադյանն իր հերթին պատասխանեց նախարարին, նաև նշելով, թե Արսեն Թորոսյանն ասել է. «50 հոգի եղել են հաշմանդամ և 50 հոգին էլ մեռնելու են հաշմանդամ, ինչու եք այդքան փող ծախսել»։ Խոսքն, ըստ Արմեն Մուրադյանի, զինվորների վերականգնման կենտրոնի պահպանման ծախսերի մասին է։ Այս ամենից հետո կարելի էր համացանցում բազմաթիվ գրառումների հանդիպել, որտեղ կոչ էր արվում նախարարին լքել պաշտոնը։ Որոշ ժամանակ անց Արսեն Թորոսյանի մամուլի խոսնակը ֆեյսբուքյան էջով հերքեց այս տեղեկությունը, սակայն հասարակությունը շարունակում է մինչ օրս քննադատել նախարարին։

Ըստ մեկ այլ հրապարակման՝ Արսեն Թորոսյանը պետբյուջեից իր կնոջ բուժկենտրոնին հատկացվող գումարը ևս 14 միլիոնով ավելացրել է՝ դարձնելով 71.18 մլն.։ Թերթը գրել է. «Պարզվում է, սակայն, որ անգամ աղմուկը չի խանգարել, և Արսեն Թորոսյանը տարվա ընթացքում էլ է փոփոխություններ կատարել պետպատվերի մեջ և լրացրել է հատկացվող գումարի չափը՝ ՄԻԲՍ-ն ընթացիկ տարվա ընթացքում ստանալու է 71.18 մլն, այսինքն՝ 14.14 մլն դրամով ավելի, քան նախատեսված է 2019թ. սկզբին: Այս բոլոր տվյալները զետեղված են առողջապահության նախարարության կայքում»։

Սոցցանցերում տեղեկատվություն տարածվեց, որը նաև հետագայում տեղ գտավ լրատվականներում, ըստ որի՝ Արսեն Թորոսյանի մերձավորները զանգահարում են բժշկական կենտրոնների տնօրեններին և սպառնում են։ Ըստ լուրի՝ նրանք տնօրեններին հրահանգում են, որ վերջիններս սոցցանցերում և լրատվականներում Արսեն Թորոսյանին պաշտպանող ելույթներով հանդես գան։

Լրատվականներում նաև տեղ են գտել սոցհարցման տվյալներ, համաձայն որոնց՝ Արսեն Թորոսյանը նախարարների մեջ ունի ամենացածր վարկանիշը։

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Արսեն Թորոսյանը բարձր վարկանիշ ուներ և «Մեդիա Պաշտպան» նախաձեռնության կողմից կազմակերպված «Մեդիա Վահան» մրացանակաբաշխության շրջանակներում առաջադրվել էր որպես՝ «Ամենադրական քաղաքական գործիչ» անվանակարգի հաղթողի հավակնորդ։ Փաստացի, ամիսների ընթացքում նրա ունեցած այդ դրական իմիջը փոշիացվել է։

website by Sargssyan