1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 23 սեպտեմբերի 2019թ., 00:00
Դեսանտավորման ժամանակ երկու մարտական մեքենա մետաղաջարդոնի է վերածվել (տեսանյութ, լուսանկարներ) Մոտ 1․5 մլրդ վերադարձվելու է Սերժ Սարգսյանի եղբոր ընտանիքին պատկանող կազմակերպություններից մեկին․ (տեսանյութ) Վանեցյանի կոշտ եւ խիստ պատասխանը՝ Փաշինյանին Նիկոլ Փաշինյանը կրկին սպառնում է Հայկ Մարությանի որոշմամբ՝ Երեւանի 3 դպրոցների տնօրեններ ազատվել են աշխատանքից Շոու-բիզնեսի ներկայացուցիչներից մեկի նկատմամբ ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ Ի՞նչ է պարզվել ՀՀ էներգահամակարգում հուլիսի 10-ի խոշոր վթարի ուսումնասիրությամբ ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը միակողմանի կրճատել է բազմաթիվ աշխատողների. Հայտարարություն Բարի գալուստ պատժիչ Հայաստան «Քանի կանք, ոչ մի հանք», «Մենք ենք մեր սարերը» կարգախոսներով ակցիա վարչապետի կեցավայրի մոտ Զելենսկիի հետ Թրամփի հեռախոսազրույցը կարող է իմպիչմենտի հիմք դառնալ. Շիֆ Պահանջում են պատժել փոխգնդապետին ծեծողներին․ բողոքի ակցիա (ուղիղ) Ճապոնացի գիտնականները բացահայտել են երկարակեցության ցուցիչը Վարդգես Դավթյան. «Ծիծաղս գալիս է, փռթկոցս հազիվ եմ պահում» Ուսադիր կրողը պետք է ձերբակալեր քեզ․ Շարմազանովը՝ վարչապետին ԱԺ-ն շարունակում է արտահերթ նիստի աշխատանքը. օրակարգում մեկ հարց է (ուղիղ) Ռուսաստանը 12 անուն զինատեսակի արտադրություն է դադարեցրել ՀետՔԱՅԼԱՐԱԾ Հայաստան Լոս Անջելես քաղաքը կլինի հիմնական կիզակետը՝ միանգամայն հասկանալի պատճառներով. Փաշինյան Եթովպիայում բնակիչներն ամեն ամիս մի օր ազատում են փողոցները մեքենաներից և մարմնամարզություն անում (տեսանյութ) «Բանակից փախածը խոսում է ուսադիրներից և սպայի պատվից». Արմեն Աշոտյան ՀՀ կառավարությունն այսօր ի վիճակի է իրականացնել նույնքան մասշտաբային ծրագրեր, որքան Լինսի հիմնադրամը. Փաշինյան Կարևոր հաղթանակ էր․ Մխիթարյանը իտալերենով գրառում է կատարել ԱՄՆ-ը Ռոհանիի պատվիրակության անդամներին ՄԱԿ Գլխավոր վեհաժողովին մասնակցելու վիզաներ չի տվել Եղանակը զգալի կտաքանա «Տաքսավատ կենենք»․ Մկրտիչ Արզումանյանի հումորային գրառումն ու նոր լուսանկարը Էլմար Մամեդյարովն ԱՄՆ-ում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ քննարկել է ԼՂ հակամարտությանը վերաբերող հարցեր Անկախության Տոնի և մասնավորապես Գյումրիի հետ ոչ մի աղերս չունեցող խղճուկ «բեմադրություն» էր. Հասմիկ Պապյան Արցախում հակառակորդը դիվերսիոն փորձ է կատարել Լոսանջելեսյան պարանոյիկ զառանցանքներ Եկեղեցականները, որոնք ասում են` սա թույլ կառավարություն է, եկեք քանդենք ոտքի տակը, ծնկի կբերվեն․ վարչապետ (տեսանյութ) Ջորջ Սորոսը ցանկություն էր հայտնել ինձ հետ հանդիպել․ Նիկոլ Փաշինյան Այսպես է մտածում երկրի առաջին օլիգարխը Փաշինյանը Վանեցյանին համեմատեց պուտչիստների հետ Միլիարդատեր Բերոն Հիլթոնը մահացել է՝ գրեթե ոչինչ չթողնելով իր ընտանիքին Հասանովի հոխորտանքը թողած՝ ԱԽՔ-ն զբաղված է էժանագին մանիպուլյացիաներով․ կարծիք Հիմա դա էկոլոգիական աղե՞տ է, թե՞ ոչ, այս հարցի պատասխանը ես դե յուրե և դե ֆակտո պիտի ստանամ. Փաշինյանը՝ Ամուլսարի հանքի շահագործման մասին ԱՄՆ-ը ձգտում է խուսափել Իրանի հետ պատերազմից. Պոմպեո Խոսքը ոչ թե ոսկի ստանալու մասին է, այլ հարստացված և ռադիոակտիվ ուրան. Ջերմուկի բնակիչը` Ամուլսարը շահագործելու մասին Պուտինը բացատրել է, թե ինչի համար են անհրաժեշտ ԶԼՄ-ները Գիտնականները քաղցկեղի դեմ պայքարի արտասովոր միջոց են առաջարկել Թբիլիսիում փոթորիկի հետևանքով տասնյակ շենքերի տանիքներ են պոկվել, ծառեր արմատախիլ եղել (լուսանկարներ) Վայոց Ձորի մարզպետի օգնականը կալանավորվել է Բացի հերոսների վրա գործ սարքելուց, ի՞նչ եք արել․ Շարմազանովը՝ իշխանություններին Պառակտված, սևուսպիտակ, հայհոյող կանանցով և ֆեյք օրակարգով լցոնված երկիրը չէր էլ կարող ունենալ շքեղ և Անկախությանը արժանի տոնակատարություն Աշխարհի գավաթ․ Լեւոն Արոնյանը քառորդ եզրափակիչում է Ալեքսանդր Կարապետյանը կրկին գոլի հեղինակ Մխիթարյանի թիմը կրկին հաղթեց, այն էլ տասը հոգով Հայաստանում դրամը գերարժևորված է, ինչը կարող է տնտեսական խնդիրներ առաջացնել Արցախը Հայաստանի մարզ է ասելով՝ Հայաստանին դնում ենք ծանր դրության մեջ. Դավիթ Բաբայան (տեսանյութ) Դանիել ջան, այս փողոցը կառուցող նախագահին բանտարկել եք Զոոլոգիական բուրժուազիայի տոնը Վստահ եմ՝ իշխանափոխությունից հետո այսօր գործող բազմաթիվ դատավորներ կանգնելու են արդարադատության առաջ Իսրայելի պատասխանն Ադրբեջանին Աղջկա համար խոսակցությունն ավարտվել է դանակահարությամբ Էլիտար հարսանիք Իվանկա Թրամփի մասնակցությամբ (տեսանյութ) Մերձմոսկվայում ձյուն է տեղացել Կրքոտ Լիլի Մորտոն՝ լողափին (լուսանկար) Համացանցում առյուծների մասնակցությամբ զվարճալի տեսանյութ է տարածվել Փաշինյան-Պուտին հանդիպման բացակայությունն այդքան էլ դրական հանգամանք չի լինի երկկողմ հարաբերությունների համար Առնվազն տարակուսելի է, որ երկրի թիվ 2 պաշտոնյան դա չի ցանկանում նկատել «Տղե՛րք և ոչ այնքան տղե՛րք, ձերը «քուրմերի» ստրիպտիզն է, մերձեցման երեկոներն ու կարաբինաներն են». Վահագն Վարագյան Մխիթարյանը մեկնարկային կազմում է «Մուլտի գրուպ»-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանը 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել Արդարադատության նախարարություն ուղարկեցինք Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը. Ռուբեն Մելիքյան Պետրոսյանը Փարիզում սիրուհու վրա ծախսել է ընդամենը 7,5 հազար եվրո Առաջիկա օրերին արեւ, արեւ եւ միայն արեւ Մարմնամարզուհին համաձայնել է ամբողջովին մերկանալ (Լուսանկար) Վայոց Ձորի մարզպետը, իհարկե, ոչնչում մեղավոր չէ (Տեսանյութ) 50,061,518.00 դրամ,բնակարան, ավտոտնակ, հողին ամրակցված շինություն. Ոստիկանապետի ԺՊ-ի ունեցվածքը Սոս Ջանիբեկյանը բաժանվե՞լ է կնոջից (լուսանկար) Հարցազրույց տաղանդավոր Վերնիկ եղբայրների հետ․ Սիրուշո (Տեսանյութ) Բժիշկներն ասում են՝ միայն հրաշքը կփրկի հայկական բանակի 27 տարվա սպային (տեսանյութ) Իր գործում թերացած ոստիկանը էտ ի՞նչ խորհուրդ պետք է տա տնտեսական հեղափոխության որոնումներում չհաջողած վարչապետին Վերջին 30 տարվա մեջ ամենաուժեղ երկրաշարժը Ալբանիայում (լուսանկարներ) Թուրքիան պատրաստ է Սիրիայում ռազմական գործողություններ սկսել Ռուսաստանին կարող են հեռացնել 2020թ. ամառային Օլիմպիական խաղերից «Լուսավոր Հայաստանը» Նիկոլից ավելի Նիկոլ լինելու տրենդի մեջ է հայտնվել Ամբողջությամբ մերկ Անժելա Սարաֆյանը՝ կաթով լոգանք ընդունելիս Անկախության տոնի արժեզրկում
Հարցում

Դատախազությունը պետք է մրցակցությունը մի կողմ դնի եւ վերացնի իրավունքի խախտումը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի մոտ բողոքի ակցիա իրականացնող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների հետ քիչ առաջ հանդիպեցին Քոչարյանի պաշտպանական խմբի անդամներ Սարգիս Գրիգորյանը եւ Արամ Վարդեւանյանը։

ՍԴ–ում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդեւանյանը կարծիք հայտնեց, որ դատախազությունն ամբողջությամբ չի ուսումնասիրել Քոչարյանի դիմումի հիման վրա ՍԴ որոշումը։

«ՍԴ-ի որոշումը բաղկացած է 23 էջից։ ՍԴ-ն նշում է, որ Սահմանադրությունը չի նախատեսել գործառութային անձեռնմխելիությամբ օժտված անձի անձեռնմխելիության հաղթահարման գործիքն իրացնող մարմին։ ՍԴ-ն հետո վերլուծում ու ասում է, լավ, այդ դեպքում այդ գործընթացն ինչպե՞ս պետք է իրականացվի։ Տրամաբանական է, որ քրեադատավարական օրենսգրքի ընդհանուր կարգով քննիչի, դատախազի, դատավորի լիազորությունների շրջանակներում։ Հիմա Դատախազությունն այս հատվածը վերցրել է եւ դրա հիման վրա կառուցել է իր պնդումը՝ նշելով, որ ազատման հիմքեր չկան։ Եթե այդ պնդումից հետո շարունակությունն ավելի մանրամասն ուսումնասիրեր, ապա ՍԴ-ն ուղղակիորեն ասում է, որ նույնիսկ ընդհանուր կարգով դիտարկելու դեպքում հնարավոր չի լինում այդ հարցին պատասխան տալ։ Այլ կերպ ասած անձը գործում է իր կարգավիճակի կամ գործունեության շրջանակներում, թե դրանից դուրս»,–ասաց նա։

Փաստաբանի խոսքով՝ ՍԴ-ն նաեւ ուղղակիորեն արձանագրել է, որ առկա է օրենսդրական բաց։

Մյուս փաստարկը, որը Դատախազությունը ներկայացրել է ըստ Վարդեւանյանի վերաբերվում է քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածին՝ քրեական հետապնդումը բացառող հանգամանքներին։

«Դատախազությունն ասում է, որ ՍԴ-ն այս հոդվածը վերլուծել է քրեական հետապնդումը բացառող հանգամանքի լույսի ներքո։ Իսկ մենք չենք խոսում դադարեցման մասին։ Պարզ չէ՞, որ եթե դու դադարեցման մասին մեխանիզմը չունես, ուրեմն առավել եւս հետապնդում իրականացնելու մեխանիզմն էլ չունես, սա կարծես բուն տրամաբանությունն է հուշում։ Հիմա եթե 35-րդ հոդվածը հակասահմանադրական է ճանաչվում չկալանավորվելու իրավունքի լույսի ներքո, դա ի՞նչ է նշանակում, որ անձը չի կարող կալանավորվել, քանի դեռ կա այդ օրենսդրական բացը, իսկ օրենսդրական բացը կարող է հաղթահարվել ԱԺ-ի կողմից, երբ կատարվի օրենսդրական փոփոխություն»,–ասաց նա։

Փաստաբանի խոսքով՝ Դատախազությունը որոշումը մեկնաբանելիս անդրադարձ չի կատարել Եվրոպական դատարանի նախադեպին, որը վերաբերում է անձին կրկին չկալանավորելուն այն դեպքում, երբ օրենքի որակի խնդիր կա։

«Իսկ օրենքի որակը վատն է, որովհետեւ կա օրենսդրական բաց»,–ընդգծեց նա։

Վարդեւանյանն արձանագրեց, որ այս փուլում դատախազությունը որոշում կայացնող չէ.

«Դատախազությունը ոչ միայն կողմ է, այլեւ իրավունքի պաշտպանություն իրականացնող մարմին, իսկ նման պարագայում պետք է մրցակցությունը դնես մի կողմ եւ վերացնես իրավունքի խախտումը»,–ասաց նա։

Փաստաբանի պնդմամբ՝ նման իրավիճակում առաջին ատյանի դատարանը պետք է անհապաղ դատական նիստ գումարի եւ պաժտոնաթող նախագահի գործառութային անձեռնմխելիության հիմքով նրան անհապաղ ազատ արձակի։

Անդրադառնալով այն կարծիքներին, որ չկա որեւէ հիմնավորում, որ այս որոշումը պետք է կիրառվի հենց պաշտոնաթող նախագահի դեպքում, նկատեց, որ որոշումը վերաբերվում էր հենց Ռոբերտ Քոչարյանի դիմումին, հետեւաբար ՍԴ որոշումը տարածվում է առաջին հերթին Ռոբերտ Քոչարյանի վրա։

Հիշեցնենք, որ Քոչարյանի աջակիցները առավոտից բողոքի ակցիա են իրականացնում Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դիմաց՝ պահանջելով Քոչարյանի եւ մյուսների գործով դատավոր Աննա Դանիբեկյանից՝ անհապաղ դատական նիստ հրավիրել եւ քննարկել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը։

Ավելի վաղ հայտնել ենք, որ սեպտեմբերի 4–ին ՍԴ–ն մասնակի բավարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումը։ Բարձր դատարանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 2–րդ մասը ճանաչեց Սահմանադրությանը հակասող եւ անվավեր։ Այսպիսով արձանագրվեց, որ 35-րդ հոդվածի 2–րդ մասում նշված քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում անձեռնմխելիությանը վերաբերող կարգավորում առկա չէ, ինչը հակասահմանադրական է։ Այս որոշումից հետո Քոչարյանի պաշտպանները հայտարարեցին, որ առաջին ատյանի դատարանը պետք է անհապաղ դատական նիստ գումարի եւ ազատ արձակի երկրորդ նախագահին։ Մինչդեռ դատախազությունը պնդում է, որ ՍԴ որոշման ուժով Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու հիմքեր չկան։

website by Sargssyan