Գագիկ Խաչատրյանի քրեական գործը վստահվել է ԱԱԾ-ին
Այս թեմայով
- Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը
- «Գագիկ Խաչատրյանն իր բուժումն ու բուժզննումը կարող է կազմակերպել օտարերկրյա բժիշկների կողմից, Հայաստանում». ՀՀ կառավարություն
- Գագիկ Խաչատրյանի գործով ակնհայտ անօրինականությունները շարունակվում են
- ՄԻԵԴ-ը բավարարել է Գագիկ Խաչատրյանի դիմումը՝ ՀՀ կառավարությունից պահանջելով ապահովել անհապաղ բուժում
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իշխանությունները ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատասխանատվության կանչելու քրեական գործը վստահել են Ազգային անվտանգության ծառայությանը, այլ ոչ թե ՀՔԾ-ին, որը մինչ այդ լռում էր՝ իր վարույթում Գագիկ Խաչատրյանի մասով քրեական գործ կա, թե ոչ, և միայն օգոստոսի 27-ին «թաքնված բնից» դուրս եկան և հայտարարություն տարածեցին:
Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ` երբ օգոստոսի 27-ին ԱԱԾ-ն ձերբակալել է Գագիկ Խաչատրյանին, հենց այդ օրն էլ ԱԱԾ-ն պահանջել է ՀՔԾ-ից, որ իրենց վարույթում քննվող քրեական գործը փոխանցեն ԱԱԾ-ին: Ուստի վերլուծելով իրավիճակը` ՀՔԾ-ում քննվող առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելու մասով քրեական գործը միացվեց ԱԱԾ-ում քննվող պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու փաստի առթիվ հարուցված քրեական գործին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: