10 տղա զավակ լույս աշխարհ բերած կինն առաջին անգամ դուստր է ունեցել
Մեծ Բրիտանիայում 39-ամյա Ալեքսիս Բրեթը 11-րդ անգամ մայրացել է։ 10 անգամ տղա զավակ լույս աշխարհ բերած կինը 11-րդ անգամ ունեցել է դուստր։ Այս մասին հայտնում է Mirror-ը։ Ալեքիսի ավագ որդին տասնյոթ տարեկան է, կրտսերը՝ երկու։ Կինը խոստովանել է, որ դուստր ունենալն իր համար անակնկալ է, քանի որ սպասում էր, որ որդի կծնվի։ «Երբ իմացա, որ դուստր եմ ունեցել․․․․․ կարելի էր իմ դեմքը տեսնել այդ պահին»,- հավելել է նա, նկատելով, որ այլեւս երեխայի պակասություն իրենց տանը չի լինի։