Երկիր մոլորակի փոթորիկների սեզոնը. ՆԱՍԱ-ն հրապարակել է 5 արևադարձային փոթորիկների պատկերները (լուսանկարներ, տեսանյութ)
ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, լուսանկարներ է հրապարակել, որոնցում պատկերված են անցած շաբաթ Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսներում առաջացած 5 արևադարձային փոթորիկները, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը։
«Դորիան» և «Ջուլյեթ» փոթորիկներն արևադարձային «Ֆերնանդ» և «Գաբրիել» փոթորիկների հետ ցիկլոնային շղթա են կազմել Արևմտյան կիսագնդի երկայնքով։
ԱՄՆ տիեզերական գործակալությունը ստացել է նաև Խաղաղ օվկիանոսի հյուսիսարևմտյան հատվածում վերջերս «Ֆաքսայ» անունը ստացած արևադարձային փոթորկի նկարները։ Սրանք ցույց են տալիս ամպրոպային ամպերի վերին հատվածներում գտնվող ջերմաստիճանները, որոնք կարող են օգտագործվել՝ որոշելու համար փոթորկի ինտենսիվությունը։
Հետևելով Բահամյան կղզիներում սեպտեմբերի 1-ին «Դորիան» փոթորկի ավերիչ գործողություններին՝ ՆԱՍԱ-ն ստեղծել է նաև վտանգավորության քարտեզներ՝ վերականգնման աշխատանքների հարցում տեղական մարմիններին օգնելու համար։
Գործակալությունն ամբողջ շաբաթ աշխատել է՝ վերլուծելու «Դորիան» փոթորկի հասցրած վնասի աստիճանը, որը մեծ հարված էր հասցրել հատկապես Բահամյան կղզիներին։ Սեպտեմբերի 1-ին քամու արագությունը ժամում հասել է մինչև 185 մղոնի (298 կմ/ժ)։