Ինչու Արեւմուտքը չի սիրում Կադիրովին
Այս թեմայով
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը բացատրել է, թե ինչու է իր անունը ներառված արևմտյան երկրների պատժամիջոցային ցանկերում: Տվյալ թեմայով Չեչնիայի ղեկավարը հայտարարություն է տարածել Instagram-յան ուղիղ եթերի ժամանակ, գրում է Чечня сегодня-ն:
«Իմ անունը ներառված է գոյություն ունեցող բոլոր պատժամիջոցային ցանկերում: Պատժամիջոցներ կիրառող երկրներին մնում է միայն անձնապես ինձ համար ինչ-որ առանձին բան մտածել: Այդ ամենի պատճառն այն է, որ ես պաշտպանում եմ իմ երկիրը, ժողովրդին և հավատս»,- ասել է Կադիրովը:
Նա հավելել է, որ հպարտ է պատժամիջոցների ցանկում հայտնվելու հանգամանքով:
«Հաճելի է մտածել, որ քո դեմ թշնամացել են արդարությունը պաշտպանելու պատճառով»,- նշել է Չեչնիայի ղեկավարը:
Կադիրովի խոսքով՝ Եվրոպայում եղել է միայն մեկ անգամ, և այդ ժամանակվանից ի վեր այնտեղ նորից գնալու ցանկություն երբևիցե չի առաջացել: